Լավ թեմա է։ Չնայած, համոզված եմ, շատերին դուր չի գա։
Վերջերս մի մտքի էի հանդիպել, էնքան հավանեցի, որ սիրուն գրեցի, շրջանակեցի ու մի տեսանելի տեղ դրել եմ, որ միշտ տեսնեմ ու հիշեմ։ Իմ կարծիքով, շատ օգտակար միտք է։ Ոչինչ, չէ՞, որ միանգամից իմ սարքածը դնեմ

.
Համենայնդեպս, էստեղ էլ գրեմ, գուցե մարդիկ լինեն, որոնց համար նկարը տեսանելի չի.
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ես սա էսպես եմ հասկանում։ Եթե երջանկությանը նայենք որպես ինչ–որ հեռավոր նպատակ, որին պիտի հասնենք ապագայում՝ ներկայում տանջվելու միջոցով, ապա շատ հնարավոր է, որ երբեք էլ չհասնենք, որովհետև մենք չգիտենք, թե վաղն ինչ կլինի, ինչքան կապրենք, կհասնենք արդյոք էն ժամանակվան, երբ երջանկության համար մեր ուզած ու պատկերացրած «պայմանները» ստեղծված լինեն։ Կամ արդյոք էդ պայմանները նու՞յնը կմնան, մինչև հասնենք դրանց իրականացմանը։ Երջանկությունը միայն որպես ապագայի երանելի վիճակ տեսնելով՝ մենք մեր ներկան արդեն իսկ դատապարտում ենք երջանիկ չլինելուն։ Երջանիկ պետք է լինել հենց հիմա, ամեն ինչի մեջ, ամեն մանրուքի մեջ պիտի երջանկություն գտնես։ Մի խոսքով՝ երջանկությունը պիտի ապրելու միջոցը լինի, ոչ թե նպատակը։
Լավ նպատակներ էլի կարելի է ունենալ, իհարկե, ուղղակի չարժե երջանկությունը կապել էդ նպատակների հետ։
Էջանիշներ