Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Կան կանայք, որ ընտրում են ոչ թե ընտանիքը այլ աշխատանքը։ Բայց ասեմ, որ ցավոք սրտի դա լավ հետեւանքներ չի ունենում։ Ես գիտեմ մի քանի չամուսնացած կանաց, որ իրենց նվիրել են գիտության։ Հիմա, երբ նրանք արդեն բավականին մեծ տարիքում են, կարող եմ վստահորեն ասել, որ նրանց մոտ «не все дома»` խելքները թռցրել են։

Ու ընդհանրապես, ես համարում եմ, որ բոլոր իգական սեռի ներկայացուցիչները պետք է ամուսնանան։ Չամուսնացած եւ մեծ տարիքի «օրիորդների» մոտ հիմնականում հանդիպում են աննորնալ հոգեկան երեւույթներ։ Իհարկե կան նաեւ բացառություններ։
Համամիտ եմ, կնոջ առաքելությունը մարդկությանը պահպանելն է Կնոջ դերը ավելի մեծ է, թե աշխարհում, թե երեխաների դաստյարակության մեջ: Ստատիստիկայով աշխարհում խելացի կին ավելի շատ կա, քան խելացի տղամարդ, բայց շատ խելացի տղամարդիկ ավելի շատ են, քան շատ խելացի կանայք, ինչպես գիտենք նոբելյան մրցանակակիրների 97% տղամարդիկ են, բայց միակ կինը, որ ստացել է կրկնակի նոբելյան մրցանակ`որ ոչ մի տղամարդ դեռ այդ բարձունքը չի նվաճել, դա Մ. Կյուրին է, և միակ դինաստիան է համարվում, նրա դուստրը նույնպես նոբելյան է ստացել: Սրանից կարելիա եզրակացնել, որ կանայք ունենալով ընտանիք, խելք և աշխատասիրություն կարող են շատ բաների հասնել: