User Tag List

Էջ 6 18-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 266 հատից

Թեմա: Տղամարդ - կին

  1. #76
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Գուցե աշխարհը չի տալիս, բայց խելացի և ձգտում ունեցող կինը վերցնում է, իսկ ես կանանց եմ ճանաչում, որոնք հասել են բարձունքի իրենց ետևում թողնելով տղամարդկանց, գուցե նրանց թվաքանակը շատ չէ, բայց կան: Ամեն ինչ մարդուց է կախված, կոնկրետ ինձ համար առաջինը մարդը մարդ լինի տղամարդ թե կին կապ չունի
    Հարգելի'ս , բնականաբար ոչինչ չունեմ կարիերիստ կանանց դեմ ,բայց մենք `հայերս,հատկապես սիրում ու գնահատւոմ ենք կնոջ որպես կին , իսկ կինը կին է, իր կանացիությամբ, հնազանդությամբ, համեստությամբ, հոգատարությամբ, ուստի շատ զբաղված կինը չի կարող այդ բոլոր հատկանիշները ունենալ, արդեն նրա հոգեբանությունը փոխվում է, նրա համար կարևորը դառնում է աշխատանքը , երեխաների խնամքը կարող է մղվել երկրորդ պլան , իսկ եթե կինը պաշտոն է ունենում , նա տանն էլ կարող է կրեն ղեկավար զգալ , քանի որ իշխող , տնօրինող գծերը արդեն նրա մեջ կան:Այս պարագայում ընտանիքում կարգավիճակների փոփոխությունը հնարավոր է դառնում ,անկախ ամուսնու կամքից:
    Հ.Գ.
    Ամուսինը պարտավոր է կաշվից դուրս գալով ցպահանջ ապահովել ընտանիքին ,իսկ կինը հոգա կենցաղի մասին ,սա է հայ ընտանիքի ներդաշնակությունը:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 17.10.2007, 16:53:

  2. #77
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի'ս , բնականաբար ոչինչ չունեմ կարիերիստ կանանց դեմ ,բայց մենք `հայերս,հատկապես սիրում ու գնահատւոմ ենք կնոջ որպես կին , իսկ կինը կին է, իր կանացիությամբ, հնազանդությամբ, համեստությամբ, հոգատարությամբ, ուստի շատ զբաղված կինը չի կարող այդ բոլոր հատկանիշները ունենալ, արդեն նրա հոգեբանությունը փոխվում է, նրա համար կարևորը դառնում է աշխատանքը , երեխաների խնամքը կարող է մղվել երկրորդ պլան , իսկ եթե կինը պաշտոն է ունենում , նա տանն էլ կարող է կրեն ղեկավար զգալ , քանի որ իշխող , տնօրինող գծերը արդեն նրա մեջ կան:Այս պարագայում ընտանիքում կարգավիճակների փոփոխությունը հնարավոր է դառնում ,անկախ ամուսնու կամքից:
    Հ.Գ.
    Ամուսինը պարտավոր է կաշվից դուրս գալով ցպահանջ ապահովել ընտանիքին ,իսկ կինը հոգա կենցաղի մասին ,սա է հայ ընտանիքի ներդաշնակությունը:
    Եթե տան կինը կարիերիստ է կամ պաշտոնով է, դա դեռ չի նշանակում, որ տղան պօդկաբլուչնիկ կդառնա այդ կնոջ մոտ, եթե տղայի մեջ չլինի պօդկաբլուչնիկ դառնալու պոտենցիալ:
    Խելացի մարդիք ընտանիքում հավասարություն կդնեն, այլ ոչ թե իշխվող և իշխող, ԽԵԼԱՑԻ մարդիք տունն ու դուրսը՝ աշխատանքը, չեն խառնի, դրսի գործերը հոգսերը ու դրսի հետ կապված ամեն բան կթողնեն դռան դիմաց և նոր տուն կմտնեն, այդպես են վարվում իմ ծնողները և իմ ճանաչած ոչ շատ ընտանիքները այդպես կվարվեմ և ես…
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  3. #78
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Ես սպասում է նույնիմաս պատասխան ,քանի որ այլ կերպ չէիր կարող պատասխանել: Ուղղակի ոչ ոք չի կարող մի քանի քայլ առաջ հաշվել ,թե ինչպես կլին կյանքում `ի տարբերություն շախմատի

  4. #79
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ակտուալ է այս հարցը այնքանով, որ գտնում եմ՝ իրականում կնոջ ու տղամարդու համար հավասար պայմաններ ստեղծված չեն: Ու խոսքը միայն Հայաստանի մասին չէ:
    Այո, այդպես է: Իսկ եղել է ժամանակ, որ լրիվ հակառակն է եղել :
    Ես լիովին համաձայն եմ Apsara հետ, որ ընդհանուր առմամբ պայմմանները չեն տրվում իվերուստ, այլ նվաճվում են ըստ բնության օրենքների:
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Անգամ էստեղ մեր բիզնեսի հոգեբանության դասընթացների ժամանակ նկատում եմ, որ «զարգացած եվրոպացիները» ամեն անգամ մենեջեր ասելիս՝ տղամարդ են պատկերացնում:
    Ինչ անես, հազարավոր տարիներով կերտված կաղապարները մի օրում չեն կոտրվում: Ոչինչ. սրան պետք է հանգիստ նայել: Կան բնական պրոցեսներ, որտեղ ոչ մի մահկանացու էլ ոչինչ փոխել չի կարող:
    Հ.Գ. Այստեղ կարծում եմ տեղին է կանայք իրենց շնորհակալությունը հայտնեն մարդկության մեծագույն գիտնական-տեծնոլոգներին. որոնք ստեղծեցին և շարունակում են զարգացնել կանանց հազարամյակներ տևող ազատագրումը /առաջին հեևթին մտավոր/ ստրկությունից:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ղեկավար պաշտոն, ինչու եմ հեռու գնում... սովորական աշխատանքի ընդունվելիս անգամ քո գործատուն կարող է քեզ չվերցնել միայն նրա համար, որ դու երիտասարդ կին ես ու ամենայն հավանականությամբ կարող ես շուտով որոշես մայրանալ ու դեկրետի գնալ: Ես ինքս մի անգամ ստացել եմ նման մերժում, դեռ Հայասանում էի այն ժամանակ, բայց գործատուս անգլիացի էր՝ համաշխարհային շատ հայտնի կազմակերպության /անունը չտամ/ գործադիր տնօրեն...
    Իսկ միգուցե իրական պատճառները եղել են ու՞րիշ, և մատուցվել է մի ընկալելի հերթապահ պատճառաբանությու՞ն :
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի տալիս աշխարհը հավասարության պայմաններ, ինչ էլ որ չխոսեն. ու կնոջը ինչ-որ բանի հասնելու համար /խոսքս իրական բարձունքների մասին է/ քառակի անգամ ավել ջանքեր են պահանջվում, քան տղամարդուն:
    Միմիայն պահանջվում է անկաղապարված, անկաշկանդ մտածողություն… և մնացած ամեն ինչը, ինչ կպահանջվի տղայից:

    Ավելացվել է 10 րոպե անց
    Մեջբերում ՊèTrօ$-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի'ս , բնականաբար ոչինչ չունեմ կարիերիստ կանանց դեմ ,բայց մենք `հայերս,հատկապես սիրում ու գնահատւոմ ենք կնոջ որպես կին , իսկ կինը կին է, իր կանացիությամբ, հնազանդությամբ, համեստությամբ, հոգատարությամբ,
    Կներես, բայց մի հարց: Կարող է ոմն Պողոսը սիրում ու գնահատում է իր "կնոջը", որպես "պոլի տրյապկա", կամ "կաստրուլկի կափարիչ", կամ… չասեմ էլ ինչ:
    Հետո ի՞նչ :

    Թող ման գա, ու գտնի իր համար համապատասխան "պոլի տրյապկա" ու "կաստրուլկի կափարիչ": Իսկ մնացածների հետ Ճիշտ կլինի ոչ բարոյական նոտացիաներ կարդա, ոչ էլ անուն կպցնի:

    Հ.Գ. Պետք է փնտրել, ու կյանքը անպատճառ կպարգևի իրեն էտ հաճույքը: Ինքը անպատճառ կհանդիպի իր "տրյապկին" … Եվ անշուշտ՝ չաղ, ուրախ ու բախտավոր մի բարձի նրանք կծերանան: Երջանիկ ծերացում եմ մաղթում :
    /լեզուս էլ չի ֆռում ասեմ -"ոչինչ անձնական" /
    Վերջին խմբագրող՝ dvgray: 17.10.2007, 17:21: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #80
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Ինչ ղեկավար պաշտոն, ինչու եմ հեռու գնում... սովորական աշխատանքի ընդունվելիս անգամ քո գործատուն կարող է քեզ չվերցնել միայն նրա համար, որ դու երիտասարդ կին ես ու ամենայն հավանականությամբ կարող ես շուտով որոշես մայրանալ ու դեկրետի գնալ:
    Ես ինքս ականատես եմ եղել նման դեպքի երեք ամիս առաջ: Աշխատանքը շատ սովորական ֆինանսական ոլորտի աշխատանք էր՝ առանց յուրահատուկ պահանջների, որն ի սկզբանե ես էլ կցանկանայի ունենալ, բայց քանի որ ինձ ծանոթներիցս մեկն ասել էր, որ իրենք աղջիկ աշխատող չեն ուզում, ընդ որում պատճառաբանություն չկար, չեն ուզում և վերջ, ես էլ չդիմեցի, որովհետև անիմաստ էր դիմելս: Բայց ներկա էի բաժնի պետի ու մի աշխատողի խոսակցությանը, երբ հայտնել էին, որ վերոնշյալ պաշտոնի համար մի աղջիկ պետք է գա հարցազրույցի, ու, գիտե՞ք բաժնի պետն ինչ ասեց.« Ոնց գա, էնպես էլ կգնա, էնքան խառնիխուռն ու կողմնակի հարցեր տանք, որ ինքն էլ համաձայնի մեր՝ իրեն գործի չընդունելու հետ»: Ես ուղղակի ապշել էի
    Այսինքն տվյալ դեպքում ուրիշ ոչ մի ելք չկար այդ գործն ունենալու, որքան էլ որ աղջիկը նախաձեռնող, խելացի, ու իր գործի գիտակ լիներ
    Իրոք որ
    Մեջբերում dvgray-ի խոսքերից
    Ինչ անես, հազարավոր տարիներով կերտված կաղապարները մի օրում չեն կոտրվում:
    Բայց մերժելուց առաջ գործատուները պիտի մի քիչ էլ մտածեն, որ գուցե իրենց լավագույն կադրերին հենց այդ վայրկյանին կորցրեցին` վաղուց արդեն նավթալինի բուրմունք ունեցող մտածողության պատճառով

    Հ.Գ. Կինը երբևէ ընտանիքում լիդեր է ոչ թե այն պատճառով, որ նա բարձր պաշտոն ունի, այլ որովհետև 1. նրա էությունն է այդպիսին, անգամ եթե խոհանոցից դուրս չգա, 2. միգուցե ընտանիքն իրո՞ք ունի տան գլխավորի պակաս
    Հ.Գ.2. Հ.Գ.-ում գրված մտքիս, ինչպես նաև այս թեմայում արված մի քանի գրառումների վերաբերյալ ակումբի տարբեր բաժիններում կան համապատասխան թեմաներ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #81
    Սկսնակ անդամ Herates-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Այն, ինչ վերաբերում է աշխատանքի մեջ նշված տարբերություններին, կարծում եմ և' տղաները, և աղջիկները բավականին տհաճ միջադեպերի են հանդիպում: Այ օրինակ, դիմել էի մի հետաքրքող աշխատանքի համար... երբ սիրունացած, կոստըումով գնաի հարցազրւյցի, մինչ մտնելս մի աղջիկ մոտեցավ` երկար ոտքերով, արտահայտիչ գեղեցկությունով օժտված, հետաքրքրվելու համար, թե արդյոք ես ել եմ այդ պաշտոնի համար դիմել... Դե իմանալով որ այդպես է, գնաց, մի փոքր միջանցքներում "ֆռֆռաց", ու չդիմացավ, եկավ, ասեց որ տնօրենն իրեն արդեն հավանել է, ու պատրաստվում է նրան ընդունել... Դե չուղեցա զայրույթս ցույց տալ, բայց չդիմացա, մի երկու բառ ասացի երեսին մոտավորապես հետևյալ բեվանդակությամբ` կներեք արտահայտությանս համար "Դե բնական ա, որ իմ փռչոտ ոտքերը հաստատ չէր հավանի"... Դրանից հետո առանձնապես հետաքրքիր բան չեղավ, մի երկու հոգի կարգին ծիծիաղեցին, և այլն և այլն... բայց հետո իմացել եմ, որ հենց իրեն էլ ընդունել են... կաին նաև բաաավականին խելացի աղջիկներ, որոնք եթե ընդունվեին, թերևս այդքան ցավ չէի ապրի մեր գեղեցկադեմ իրականությունից...
    Ամեն դեպքում դուխներդ մի գցեք, վստահ եմ որ դեր շատ հնարավորություն կունենաք ձեր իսկ սրտին մոտ աշխատանք գտնելու...

  7. #82
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գենդերային տարբերություններ

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը

    Ավելացվել է 10 րոպե անց

    Կներես, բայց մի հարց: Կարող է ոմն Պողոսը սիրում ու գնահատում է իր "կնոջը", որպես "պոլի տրյապկա", կամ "կաստրուլկի կափարիչ", կամ… չասեմ էլ ինչ:
    Հետո ի՞նչ :

    Թող ման գա, ու գտնի իր համար համապատասխան "պոլի տրյապկա" ու "կաստրուլկի կափարիչ": Իսկ մնացածների հետ Ճիշտ կլինի ոչ բարոյական նոտացիաներ կարդա, ոչ էլ անուն կպցնի:

    Հ.Գ. Պետք է փնտրել, ու կյանքը անպատճառ կպարգևի իրեն էտ հաճույքը: Ինքը անպատճառ կհանդիպի իր "տրյապկին" … Եվ անշուշտ՝ չաղ, ուրախ ու բախտավոր մի բարձի նրանք կծերանան: Երջանիկ ծերացում եմ մաղթում :
    /լեզուս էլ չի ֆռում ասեմ -"ոչինչ անձնական" /

    ՆԱԽ ,ես ոչ մեկին անուն չկպցրեցի` ի տարբերություն քեզ ,քանի որ ես իմ կարծիքն եմ հայտնում ,իսկ դու քո կարծիքը շատ գռեհիկ ես արտահայտում ,եթե կարծում ես ,որ նման կանայք ,ովքեր իրենց նվիրում են ընտանիքին <<տրյապակա >> են ուրեմն դու ՄԵԾ սխալ կարծիք ունես ,:
    Զգույշ եղիր համեմատություններումդ ու արտահայտություններիդ մեջ:

  8. #83
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեր կարծիքով, բացի ֆիզիկական տարբերություններից, ի՞նչ էական տարբերություններ կան տղամարդու և կնոջ միջև վարքի, աշխարհընկալման, զգացմունքների, սովորությունների և այլնի տեսակետից։ Արդյո՞ք այդպիսի էական բնածին տարբերությունները շատ են։ Արդյո՞ք դրանց մեծ մասը ավելի շուտ պարզապես ապրելակերպի, հասարակության ազդեցության, կաղապարների ու արտաքին աշխարհի կողմից պարտադրված, հետևաբար որոշ առումով արհեստական բարոյական նորմերի հետևանք չեն։
    Ի՞նչ եք կարծում, մեր ֆորումի աղջիկներ և տղաներ։
    Եթե կարող եք, այդպիսի տարբերությունների կոնկրետ օրինակներ բերեք։
    Ես մտածում եմ ,որ այդ տարբերությունները ասելը համարժեք է <<Ինչ են ուզում կանայք ?>> հարցի պատասխանին,

  9. #84
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    Ցավալի կլիներ, եթե մենք տարբեր չլինեինք

  10. #85
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    Նման ենք նրանով որ մարդ ենք, իսկ տարբեր նրանով, որ տարբեր ֆունկցիոնալություններ ունենք։

    Չեմ սիրում,երբ ասում են՝«տղամարդն է կարևորը»։ Իրականում եթե նայելու լինենք պատմությանը կտեսնենք, որ առաջներում մարդկանց մտային կարողությունների , ինտելեկտի թերզարգացվածությունն ու տղամարդու ուժի առաջնայնությանն էր պատճառ այսօրինակ պատմական զարգացման, իսկ հիմա գրեթե բոլորը զարգացած են ու առաջնայնության հարցը դրվել ա աըլ հարթության վրա…

    Իսկ որ կանայք չեն կարողացել լումա ունենալ մարդու զարգացման գործում,ըստ որոշ պնդումների, պատճառն այն է, որ կինը զբաղված ա եղել տղամարդուն մարդկային պայմաններով ապահովելով………

    Իրականում,ըստ իս, կյանքի նպատակը իրար օգնելով բարձրանալն ա ու հաջողություն կարող է լինել հավասարության դեպքում։

    Շնորհակալություն ուշադրության համար ։

  11. #86
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդ - կին

    Մեջբերում Erevan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մտածում եմ ,որ այդ տարբերությունները ասելը համարժեք է <<Ինչ են ուզում կանայք ?>> հարցի պատասխանին,
    Ես կարծում եմ կանայք ավելի լավ գիտեն թե ինչ են ուզում քան տղամարդիկ, ուղղակի տղամարդիկ ավելի տրամաբանական են արտահայտվում քան կանայք:

    Մի բան էլ մեր նմանության մասին, չեմ հիշում թե մեծերից ով է ասել, տղամարդիկ և կանայք նման եմ միայն նրանով, որ երկուսն էլ չեն վստահում կանանց
    Իմ կարծիքով շատ խորը միտք է, չնայաց ես անձամբ ճանաչում եմ այնպիսի կանանց, որոնց շատ ու շատ ավելի կվստահեի քան թե որոշ տղամարդկանց…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #87
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Տղամարդ - կին

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում,ըստ իս, կյանքի նպատակը իրար օգնելով բարձրանալն ա ու հաջողություն կարող է լինել հավասարության դեպքում։

    Շնորհակալություն ուշադրության համար ։
    Շնորհակալություն, որ միասնությունն ես մատնացույց արել, քանի որ
    առանց իրար ոչինչ չէր ստացվի կնոջ և տղամարդու միջև:
    Բայց կոջը կարելի է գովերգել ու մեծարել, նա գլուխգործոց է էակների մեջ...

  13. #88
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կին և Տղամարդ...

    Կին և տղամարդ, բոլորովին տարբեր էակներ, ի՞նչ գիտենք մենք նրանց մասին, նրանց ուղեղի տարբերության, հնարավորությունների և զարգացվածության մասին: Որ սեռն է ավելի հին և հիմնական համարվում: Միթե՞ տղամարդու գլխուղեղի զանգվածը մեծ լինելով կնոջ գլխուղեղի զանգվածից, համարվում է ավելի զարգացած: Փորձենք պարզաբանել, թե այդ 100 գրամ տարբերությունը ինչ-որ բան փոխու՞մ է, թե՞ ոչ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  14. #89
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կին և Տղամարդ...

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Կին և տղամարդ, բոլորովին տարբեր էակներ, ի՞նչ գիտենք մենք նրանց մասին, նրանց ուղեղի տարբերության, հնարավորությունների և զարգացվածության մասին: Որ սեռն է ավելի հին և հիմնական համարվում: Միթե՞ տղամարդու գլխուղեղի զանգվածը մեծ լինելով կնոջ գլխուղեղի զանգվածից, համարվում է ավելի զարգացած: Փորձենք պարզաբանել, թե այդ 100 գրամ տարբերությունը ինչ-որ բան փոխու՞մ է, թե՞ ոչ:
    Չեմ կարծում, որ այդ 100 գրամը էական է։ Կնոջ եւ տղամարդու ուղեղների տարբերությունը իմ կարծիքով գալիս է ոչ թե այդ 100 գրամից, այլ դրանց` տարբեր ձեւերով «ծրագրավորված» լինելուց։ Կինը, ի տարբերություն տղամարդու, կատարում է (նախատեսված է, որ կատարի) մի շատ ծանր գործ` ծննդաբերություն։ Կարծում եմ Աստված (կամ բնությունը` ինչպես կուզեք) կնոջ մեջ դրել է հիմնականում երեխա ծննդաբերելու, դաստիարակելու եւ այլնի բնազդերը, այդ պատճառով մեղմ ասած ցանկալի չէ կնոջ վրա դնել այլ տիպի պարտականություն։ Տղամարդիկ այդ բնազդերից շատ ավելի թույլ են։

    Մի անգամ նայեցի մի հաղորդում. վերցնում են տարբեր կանանց, աչքեը կապում են, ու հերթով բոլորի երեխաներին տալիս են յուրաքանչյուր կնոջը։ Հետաքրքիր այն էր, որ գրե թե բոլոր կանայք իրենց երեխաներին հոտով ճանաչեցին։ Նույն փորձը արվել է նայեւ հայրերի հետ, բայց գրե թե ոչ մի հայր իր երեխային չի ճանաչել։

    Իհարկե միաժամանակ կան բաներ, որ կինը չի կարող անել այնքան հաջող, որքան տղամարդը։ Եթե նկատել եք` մարդկությանը հայտնի գրե թե բոլոր գիտնականները, երաժիշտները, եւ այլները տղամարդիկ են։

    Միաժամանակ չեմ ընդունում նաեւ այն կարծիքը, որ կանայք պետք է միայն երեխա դաստիարակեն, աման լվան ու նման բաներ։ Կարծում եմ կանայք կարող են անել գրե թե ամեն ինչ, պարզապես նրանք չպետք է իրենց կյանքը նվիրեն մի այնպիսի գործի, որը իրենց մայրական բնազդները կարող է ճնշել։

  15. #90
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կին և Տղամարդ...

    Հավասարաչափ զարգացած էակներ են, բայց շատ տարբեր են և տարբեր կերպ են ընկալում աշխարհը, այո կնոջ մոտ զարգացած է բնազդը, ինտուիցիան, էմոցիոնալ է, և ավելի հին է կնոջ սեռը, իքս քրոմոսոմը ավելի քան 84000 տարի հին է իգրեկ քրոմոսոմից: Կնոջ սեռը համարվում է արժեքավորը և հիմնակաը: Այո մարդկությանը հայտնի գիտնականները, երաժիշտները, նկարիչները 90% տղամարդիկ են, քանի որ կնոջ 70% ընտրում է ընտանիքը, իսկ տղամարդու 70% աշխատանքը:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

Էջ 6 18-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կին - տղամարդ տարբերություն
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 12.09.2019, 21:02
  2. Տղամարդ լինելն ավելի դժվար է
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 41
    Վերջինը: 11.05.2018, 23:24
  3. «Տղամարդ կին»
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 108
    Վերջինը: 13.12.2008, 18:13
  4. Իդեալական կին/տղամարդ ակումբցիներից
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 46
    Վերջինը: 12.05.2008, 21:29
  5. Տղամարդ - կին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 65
    Վերջինը: 13.04.2007, 22:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •