Մարկիզ-ի խոսքերից
Ուրեմն՝ գտնում եք, որ ավելի լավ կադրեր չկա՞ն Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացնելու համար: Մի րոպե…
Այդքան ազատ ու անկախ է, թող օբյեկտիվորեն գնահատեր Ռոբերտ Քոչարյանին: Նախկին նախագահին տարվա «դեմք» են համարում նրա համար, որ մայրաքաղաքի ճանապարհները վերանորոգել է, կառուցել է և այլն… Նախ, ասեմ, որ դա աբսուրդ է: Նախագահը՝ երկրի, մեկ-երկու կմ-անոց ճանապարհ… ու դրա համար տարվա «մարդ»:
Բա ու՞ր մնաց մարտի մեկին նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին նրա խեղաթյուրված գնահատականները, հեռուստաելույթները: Կարճ ասած՝
Ռոբերտին կարելի էր ճանաչել տարվա «տականք»:
Սերժ Սարգսյանին ցուցադրում են երդման արարողության ժամանակ՝ կարմիր գորգերի վրայով հպարտորեն քայլելիս: Նույնն էլ սրան…
Եվ այս ամենը Լևոնի և Իսրայելի պետական դրոշի ֆոնին: Ուզում էին բազմամարդ հանրահավաքներն ու երթերը ցուցադրեին, կադր չկա՞ր: Շատ Չուզելու դեպքում անգամ՝ նրան պետք է ճանաչեին տարվա «դեմք»: Նա, չմանրամասնեմ, բավականին լուրջ գործ է արել, արթնացրել է մեր հասարակությանը:
Սահմանն անցնելը հայհոյելը չէ: Իրականում կատարվածը հանգամանալից և օբյեկտիվորեն ներկայացնելն է:
«Լևոնական» լրատվամիջոցները հայհոյում են, այո, ճիշտ ես: Բայց նրանց գրածը գոնե վստահ ենք, որ ճիշտ է՝ հիմնականում:
«Օբյեկտիվությունը» ո՞րն է: Այն, որ ազգի մեծ մասը ուղղակի այդ հեռուստաընկերության լրատվական հաղորդումները չի դիտում, մի մասն էլ դիտում է, բայց չի հավատում՞…
Միամիտ բաներ կգրես, Բյուր:
Առանց պիտակների՞… Այնպես ես ասում առանց պիտակների, կարծես մարտի մեկին քաղաքում մարդկանց վրա կրակող ավտոմատավորներին, մարդկաց ծեծող ոստիկաններին ցուցադրել են:
Գրագետ մոնտաժն ու երաժշտությունը դեռ չեն նշանակում, որ հաղորդումը ստացվել է: Կարևորը նրանում առկա փաստերն են, օբյեկտիվությունը, ճշմարիտն ասելուց ու ցուցադրելուց չխուսափելը, կամ էլ կիսատ-պռատ, խորամանկորեն ներկայացնելը, որը հատուկ է գրեթե բոլոր հեռուստաընկերություններին:
Էջանիշներ