Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Երեկ Արտակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նա ընդամենը Հ1-ի մի մասն է: Եթե ցույց են տալիս Լևոնին, ապա անպայման պետք է ցույց տան ի՞նչ - իհարկե հրեական դրոշ: Moon ջան, դու կարծես թե անձամբ ծանոթ ես նրա հետ: Խորհուրդ տուր նման հաղորդումներին քաղաքական երանգ չտալ, շատ մարդկանց աչքից ընկավ:
Կարծում եմ անարդար եք: Այն պարզ պատճառով, որ նախ`
առաջին` կադրը հայտնվել է երեք վայրկյան
երկրորդ` ցույց են տվել ոչ թե հայտնի կադրը, այլ ընդամենը մի ակնկթարթ որպես հանրահավաքային խրոնիկա
երրորդ` հաղորդումը Լևոն Տեր Պետրոսյանի, տարվա տասը ամենաազդեցիկ մարդկանց մեջ լինելու մասին էր, այսինքն, այդտեղ որևէ միտում չկար "փչացնելու" կամ "հեղինակազրկելու" ԼՏՊ-ին
չորրորդ` ես հասկանում եմ, որ Հանրայինին վստահելու որևէ առիթ չունենք: Բայց պետք չէ պիտակավորել մարդկանց, շատ հեշտ է ասել, էս մի լրագրողն էլ է սենց ու քաշվել մի կողմ...