Լավ, արդեն ջղայնացա, ուրեմն կգրեմ:
Անձամբ ես բուսակերներին (վեգետարյաններին, իրանք էլ են հայ) վերաբերվում եմ նույն կերպ, ինչ մարդկանց, ովքեր միայն միս են ուտում:
Լավագույն դեպքում՝ քմծիծաղով:
Երբ մի հիանալի անձնավորություն՝ Օվսանան (հիանալի բառը նրա նկատմամբ կիրառում եմ առանց իրոնիայի փոքրագույն նշույլի, քանի որ շատ եմ հարգում նրա կատարած աշխատանքը բնության ու կենդանիների պահպանության բնագավառում) սկսեց ինձ ապացուցել, որ «չկա աստված բացի սպանախից ու մուհամմեդը նրա մարգարեն է», ես քիչ էր մնում ծիծաղից սատկեի:
Իսկ հիմա լրջանամ ու պատմեմ ձեզ բուսակերության բոլոր վնասների ու սարսափների մասին:
Սկսենք նրանից, որ բուսակերությունը խախտում է աղիքների միկրոֆլորան ու երկարատև՝ երեք տարուց ավել տևած բուսակերության դեպքում գրեթե 60 տոկոս հավանականություն կա դիզբակտերիոզ ստանալու: Երկու տուժածներ աչքիս առաջ ունեմ, երկուսն էլ հիմա մզզում են, բայց իրենց սխալը չեն ուզում ընդունել:
Բուսական սննդի մեջ պարունակվում է չմարսվող բջջանյութ, որն ինքնին շատ լավ երևույթ է՝ մաքրում է ստամոքսաղիքային տրակտը: Բայց դրա չարաշահումը բերում է ստամոքսի ու աղիների լորձաթաղանթների վնասման: Սա առանձնապես մեծ վտանգ է, երբ մարդիկ կտրուկ անցնում են բուսակերությամբ ու կարող է բերել գաստրիտների ու խոցային հիվանդությունների: Այս երևույթին դիմակայելու համար բուսակերի աղիքները երկարում են, իսկ լորձաթաղանթը՝ կոշտանում, բայց դրա համար ժամանակ է պետք:
Երկաթը հարյուր տոկոսով մարսվում է միայն հեմայից, այսինքն՝ հեմոգլոբինից, որը պարունակվում է կարմիր մսի մեջ: Իսկ բուսական սննդից երկաթը յուրացվում է չնչին քանակությամբ, ինչն իր հերթին բերում է երկաթի դեֆիցիտին:
Երկաթադեֆիցիտային անեմիան երեխաների մոտ բերում է տկարամտության:
...
Բուսական սնունդը մարդկանց դարձնում է պակաս ագրեսսիվ, կասեք: Ավելի խորը նայեք՝ այն ընդամենը պակասեցնում է մարդու ֆիզիկական ու սեռական ակտիվությունը, քանի որ աղքատ է միկրոէլեմենտներով, որոնք խթանում են հորմոնների արտազատումը:
Գիտեի՞ք արդյոք ստատիստիկան ցույց է տալիս, որ արական սեռական օրգանի միջին երկարությունների տարբերությունը միս ուտողների ու չուտողների կազմում է մոտ երեքից հինք սանտիմետր: Իհարկե, չափսը նշանակություն կարող է և չունենալ, բայց դա ինքնին տեստաստերոնի անբավարար արտադրության նշան է:
Կենդանիներին չուտելը խղճահարությունից ընդամենը ճաշակի ու խղճի հարց է: Ես հոգով-սրտով գիշատիչ եմ, ու ոչ մի մեղքի զգացողություն չեմ ունենում նույնիսսկ «ամենամռութ» գազանիկին ուտելուց, եթե, իհարկե, լավ է պատրաստված: Հավի խրթխրթան տոտիկների ծայրի կռճիկների համար ընդհանրապես գժվում եմ: Այս հարցում ճիշտ ու սխալ չկա: Ճաշակի հարց է: Պարզապես, բարեհոգիներս, մտածեք, որ եթե աշխարհը բուսակերության անցնի, տնական կենդանիների տեսակների բացարձակ մեծամասնությունը կդատապարտվի ոչնչացման:
Անցնենք առաջ: Ես չեմ ժխտում, որ մսային սննդի չարաշահումը բավականին բացասական հետևանքների կբերի: Այդ հետևանքները ես կարող եմ նշել ոչ պակաս տպավորիչ ցուցակում, քան բուսակերության տվածների (այստեղ ես ընդամենը մի քանի պարզ օրինակ բերեցի): Իմ ասածն այն է, որ պետք չի ոչինչ էլ չարաշահել: Ամեն ինչ չափի մեջ է լավ:
Իսկ բուսակերությունը... մոդայիկ երևույթ է, կանցնի: Միայն մի բան եմ խնդրում, ՄԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ ՊՆԴԵԼ, թե դուք եք միակ ճշմարտությունն ու դադարեք փրփուրե բերաններին պայքարել մեր՝ միս ուտողների դեմ:
Գրածիս իմաստն այն չի, որ բուսակերներին մսակեր դարձնեմ: Նորից եմ կրկնում, դա ամեն մարդու անձնական գործն է: Պարզապես հիմարություն է բուսակերների՝ իրենց առանձին կաստա հայտարարելն ու մնացածին վերևից նայելը (չնայած սա ճիշտ է ոչ բոլոր բուսակերների նկատմամբ):
Էջանիշներ