Հաշվի առնելով նկարի շուրջ ստեղծված աղմուկը, նրա գինը, օրիգինալը տեսածների մեծ մասի դրական խոսքերը կարելի է ենթադրել որ ոչ, ուղղակի խզբզանք չի:
Օրինա այս նկարներն էլ են հատվծներ Մալևիչի կտավից: Մեկում ես տեսնում ճաղատ, սուր մորուքով մարդու, երևում նրա մարմինը, ձեռքը, իսկ մի ձեռքին էլ բան ունի գրված: Մյուս հատվածում տեսնում եմ սոված, աղքատ մարդու հուսահատված դեմք (նայեք կցորդները):
Ափսոս որ չունեմ լավ որակի օրինակ, որի վրա ավելի շատ բան կկարողանայի «հայտնաբերել»: Այդ ամենը, կարծում եմ, որ բնօրինակում կերևա անզեն աչքով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Չու՛կ, մի բան ա՝ դիտմամբ թաքնված պատկերներ նկարելը, ուրիշ բան՝ պատահմամբ պատկերներ գտնելը: Սա խոսում է միայն ու միայն քո՛ վառ երևակայության մասին (աղքատին ես էլ միանգամից տեսա):
Տե՛ս, նախորդ էջերից մեկում Վարպետի մեջբերած նկարի մեջ հնարավոր է կնոջ կրծքավանդակի ձախ մասում նշմարել դեմք կամ, ինչպես ինձ հետ եղավ, շան մռութ: Բայց դա չի՛ նշանակում, որ Մալևիչը ուզեցել է ասել, թե այդ կինն իր սրտում վառ էր պահում Տուզիկի հիշատակը:
Ուղեղի մի հիվանդություն կա, որի ժամանակ մարդիկ չեն կարողանում ընկալել տեսողակամ պատկերները: Աչքերը նորմալ գործում են, բայց ուղեղը չի կարողնում վերլուծել տեսածը: Իրենց համար ամենապարզ ու հստակ նկարն էլ տարբեր գույնի բծերի մի խառնուրդ է պարզապես:
Ամեն ինչ սուբյեկտիվ ու հարաբերական է:
DIXIcarpe noctem
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Այո՛, հնարավոր է, որ դրանք պատահականության արդյունք են: Բայց նաև բացառված չի, որ հենց այդպիսի մանր նկարներով է ստեղծվել մեծ կտավը, ու որի բնօրինակը նայելուց եթե անգամ առանձին պատկերները հստակ չես տեսնում, ապա որոշակի տրամադրություն է փոխանցում քո ենթագիտակցականին:
Տես, ես էլի չեմ պնդում, որ դրանք նպատակադրված պատկերներ են ու որ հենց այդպես է:
Իսկ դու բացառում ես դրանց գոյությունն անգամ տեսնելուց հետո:
Էլ չասած, որ բացառված չի որ քո բերած նկարում էլ նույն Մալևիչը թաքուն մտքեր հաղորդի, եթե դա իր ձեռագիրն է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես գիտեմ դու ինչը նկատի ունես, սակայն դու իմ ասածը սխալ ես ընկալել: Բազում նկարներ կան, որոնցում որոշակի բան է նկարված, բայց բոլորը չեն, որ տեսնում են, կամ որոշակի ուղղությունից է պետք նայել տեսնելու համար և այլն: Դա չի նշանակում, որ մեր «երևակայությունը» չի կարող դրանցում այլ պատկերներ տեսնել: Կարելի է միլիոն պատկեր պատկերացնել: Սակայն իմ բերած նկարներում շատերը միանգամից կտեսնեն իմ նշած պատկերները ու չեն տեսնի քո նշածը, ինչը խիստ հավանական է դարձնում, որ իմ նշած պատկերն այնտեղ թաքնված է, իսկ քոնը միայն քո երևակայության արդյունքն է: Այս ամենը, նորից ասեմ, մնում են ենթադրությունների հարթության մեջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ի դեպ՝ բերածդ հատվածներից առաջինն ավելի շատ նման է ցածրորակ JPEG-ի արտեֆակտի:
Իսկական «թաքնված նկարները» կամ «նկարի մեջ նկարը» սրանք են: Ի դեպ՝ Դալին էլ նման նկարներ ունի:
DIXIcarpe noctem
Ի դեպ Դալին իմ ամենասիրած նկարիչն է, երևի:
Ի տարբերություն նույն Մալևիչի, որի նկարներն առանձնապես չեմ հավանում:
Սակայն չմոռանանք, որ թեման Դալիի մասին չի, այլ Մալևիչի ու դու էլի վստահ պնդում ես, որ «ԻՍԿԱԿԱՆԸ (իմ նկարագրած տարբերակի) ՍՐԱՆՔ ԵՆ»: Սրանով դու էլի վստահ համոզմունք ես հայտնում՝ մերժելով հակառակ տեսակետի գոյության հնարավորությունը՝ անգամ որոշակի բաներ տեսնելուց հետո:
Սա գալիս է ապացուցելու իմ հին տեսակետը, որ ոչ թե բանավիճելու ցանկություն ունես, այլ քո տեսակետն անպայման դիմացինին պարտադրելու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ժողովուրդ, բայց իրոք էլի: Եթե մի նկար Էրմիտաժում կախված է, ինչպե՞ս կարող է գլուխգործոց չլինել: Ո՞վ ենք մենք:
Ես քվեարկել եմ «չեն» տարբերակի օգտին, ճիշտ է, բանավիճել եմ, բայց կաֆել ու մետլախ չեմ համարել…
Ես քվեարկում եմ «են»…Չուկ ջան, եթե հնարավոր է, իմ քվեն տեղափոխիր:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ