Տրիբուն ձյա, ախր երբ ես հասկանալու թե ինչ ենք ասում, որ նոր այսպիսի բաներ գրես: Տիցիանի էլ, Միքելանջելոյի նշած կտավները, իմ համեստ կարծիքով գլուխգործոցներ են: Դրանք այնպիսի բնույթ ունեն, որ գլուխգործոց լինել-չլինելը կարելի է գնահատել նաև առանց բնօրինակը տեսած լինելու: Մինչդեռ Մալևիչի կտավների համար կա հավանականություն, որ բնօրինակը տեսնելը պարտադիր պայման է:
Հիմա դու էլի քո հինն ես ասելու, ես իմը, դու քոնը, ես իմը:
Այսպես, ինչ ուզում ես՝ ասա:
Ուղղակի մի բան իմացիր. այս հարցում քո ու մյուսների վճռական ու միանշանակ կարծիքները, եթե չեք տեսել բնօրինակները, իմ համար անգամ գրոշի արժեք ունեն![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էէէէէ՜... Վառել ա պետք ձեր էդ կոտրած տաշտակը: Ձեր կարծիքով էդ «էդքան մարդ որ ասում են, ուրեմն մի բան գիտեն»-ի մարդիկ բոլորը բնօրինակները տեսել ե՞ն: 95%-ը չի տեսել, ուղղակի հավայի խոսում են: Հետո իրանց խոսած-գրածը կարդում ա լիքը ուրիշ մարդ, ասում ա «արա՜, էս ի՜նչ մի թույն նկարներ են, որ էսքան քննարկող ունեն», ու իրանք էլ իրանց հերթին դնում ու սկսում են էդ մետլախները երկինք հանել: Մոնեի «Ջրաշուշաններն» էլ չես տեսել, ու ընդհանրապես կարող ա Բեթհովենի 9-րդն էլ կենդանի կատարմամբ չես լսել, չէ՞. կարո՞ղ ա հանկարծ դրանք տուֆտա գործեր են: Հը՞:
DIXIcarpe noctem
Ափսոս դուք հլա չեք տեսել կողը հաստ մարդ, որը չի տեսել բնօրինակը, ընդունում ա, որ նկարում պատկերված ա միմիայն սև քառակուսի ու ուրիշ ոչ մի բան, ու համարում ա էդ նկարը գլուխգործոց![]()
![]()
Արի կոնկրետացնենք, դուք եք ախմախ ձև գտել քննարկմանը մասնակցելու համար
Ամբողջ խնդիրն այն է, որ եթե դուք ասեիք, «իմ կարծիքով այս կտավն ընդամենը..» Բայց դուք ասում եք վստահ տոնով:
Հիմա ես ասեմ.
ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՅՍ ԿՏԱՎՆԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ ՉԵՆ, ԱՅԼ ԸՆԴԱՄԵՆԸ ՓԻԱՌԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է, ՈՐ ԱՅՍՊԵՍ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՑԵԼ:
Զգացի՞ր տարբերությունը, Տրիբուն ձյա:
Մի դեպքում ես եմ, որ ինձ չեմ դնում հազարավոր մարդկանցից ավելի խելոքի ու հասկացողի տեղ ու հնարավոր համարում սխալվելուս փաստը, մյուս դեպքում դուք եք, որ այս քննարկման կոնտեքստում ձեզ դրել եք հազարավորներից ավելի հասկացողի ու խելոքի տեղ ու ես ասում եմ, որ ոչ մի հիմք չունեք այդպիսի ինքնագնահատական տալու![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
100% անիմաստ թեմա ա ուրեմն: Ինչպես նաև Ակումբի թեմաների մեծագույն մասը:
Ֆուտբոլ խաղալ գիտե՞ս: Չէ՞: Փագե՛ք «Սպորտը»:
Քաղբանտարկյալ եղել ե՞ս: Ո՞նց, չէ՞: Հելա՛ր «Քաղաքականությունից»:
Գրեմմի չունե՞ս: «Երաժշտությունից» ռա՛դ:
Մեռած կա՞ս, վառվող մորենու հետ խոսել ե՞ս: «Կրոնն» էլ փագվավ:
Մի խոսքով՝ տուպիկ վիճակ ա:
DIXIcarpe noctem
Իսկ ինչու էստեղ ինչ-որ մեկը ուրիշի կարծիքն ա արտահայտու՞մ: Բոլորս էլ գրում ենք մենք ու մեր տեղը: Ամեն անգամ «իմ կարծիքով» գրելը պարտադիր չի, որովհետև ոչ մի անգամ էլ նենց չի լինի, որ հարևան Գուգուշի կարծիքով գրեմ: Եթե ես ասում եմ՝ «անկապ նկար ա», էդ, բնականաբար նշանակում ա «Հայկօն հենց որ խոնարհաբար Ձեզ հաղորդեց իր համեստ կարծիքն առ այն, որ ինքն այդ նկարին ցածր գնահատական է տալիս»:
DIXIcarpe noctem
Հարգելիներս, խոսքը գրավոր խոսքի ձևակերպման մասին չի: Խոսքը այն մասին է, թե ինչպես եք խոսում հակառակ կարծիքն ունեցողների մասին, ինչպես եք նրանց պիտակում որպես ձևիստներ կամ բան չհասկացողներ, ինչ տոնով եք ներկայացնում ձեր կարծիքը, ինչքան անհանդուրժող եք հակառակ տեսակետը կրողների նկատմամբ, ինչպես եք ծիծաղում, ծաղրում նրանց, ինչպիսի քամահրանքով եք խոսում հակառակ տեսակետի մասին, այլ կերպ ասած ձերը քննարկում չէ, այլ «ԴԱՏԱՎՃԻՌ», որի ոչ մի հիմք դուք չունեք:
Ձեր թեմայի մասնակցությունը (չակերտներով կասեմ) «Ձեր էշը ամեն գնով առաջ քշելու» մարտավարություն է, դիմացինի ասածների անտեսումը բուն քննարկմանը մասնակցել չուզելու, հակառակ տեսակետը սկզբունքորեն մերժելու՝ առանց հիմնավորումները հաշվի առնելու, դրանք լսելն անընդունակ լինելու, այդքան կամք չունենալու դասական օրինակ է![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հոպ ապեր, կոնկրետ էս թեմայի տակ, ես ոչ մի «գլուխգործոց են» ասողի չեմ ասել, որ ինքը բան չի հասկանում, ու ոչ մեկին էլ չեմ պիտակել, իսկ այ դու կոնկրետ մի երեք տեղ մենակ ինձ քո պատասխանի մեջ գրել ես, որ ես չեմ հասկանում թե դու ինչ ես ասում: Չնայած հաստատ, չգիտես հասկանում եմ թե չեմ հասկանում: Բնօրինակով գրելուց դեմքս տեսե՞լ ես, չհասկացողի տպավվորությու՞ն եմ թողել: Պիտակում ա, թե չէ՞: Բողոքե՞մ մոդեռներին հիմա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ