Խնդրում եմ օգնեք այս երկու թարգմանություններից ընտրել լավագույնը: Բնագիրը չեմ կարող դնել, չունեմ: Թարգմանված է ռուսերենից:
- Ու՞ր ես գնում դու, Գիլգամե՛շ։
Մինչ Աստվածներն են ուղղորդում մարդկանց
Եվ ապա մատնում անհողդողդ մահվան,
Չես գտնի երբեք կյանքը քո փնտրած.
Իրե՛նց կպահեն Աստվածները լոկ
Կյանքն հավերժական։
- Ու՞ր ես գնում դու, Գիլգամե՛շ։
Իշխում են Աստվածները մեզ
Ու հետո մատնում են մահվան։
Այն կյանքը, որ դու ես փնտրում
Չե՛ս գտնի, քանի նրանք կան.
Անմահությունը
Նրա՛նցն է միայն։
Շնորհակալություն:




:
Մեջբերել




հենց այդ լոկ-ը մի քիչ փչացնում է
Տարբերակներն, ի դեպ, շատ չեն տարբերվում, իմ կարծիքով։ Կարծես զգացվում է, որ նույն մարդու ձեռքի գործն են։ Համենայնդեպս, առաջինն իսկապես մի քիչ ամպագոռգոռ էր, ես էլ ամպագոռգոռ բաներ էնքան էլ չեմ սիրում, պարզն ավելի է դուր գալիս։ Մի խոսքով՝ երկրորդը։

Էջանիշներ