Զարդարե՞լ եք տունը, թե այն մտածելակերպով եք շարժվում, որ տանը երեխա չկա, պետք չէ զարդարել: Հետաքրքիր է, գրեք և գրեք թե ձեզ համար հաճելի՞ է այդ գործընթացը:
Զարդարե՞լ եք տունը, թե այն մտածելակերպով եք շարժվում, որ տանը երեխա չկա, պետք չէ զարդարել: Հետաքրքիր է, գրեք և գրեք թե ձեզ համար հաճելի՞ է այդ գործընթացը:
Ես հենց նոր դրա պլանն էի գծում:Արդեն որոշել եմ ոնց եմ զարդարելու, ու ինչեր է պետք դրա համար: Վաղն ամեն ինչ կառնեմ ու կսկսեմ: Տան երեխան ես եմ:
Համել ով? ասեց, որ Նոր Տարին մենակ երեխեքի համարա :
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
ոչ՝ չեմ էլ պատրաստվում
չեմ զարդարելու, ոչ էլ տոնածառ ենք դնելու
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Գրեթե ամեն տարի ես եմ զբաղվում այդ գործով, սիրում եմ այս տոնը թե՛ տոնածառի, թե՛ մարդկանց խառնիխուռն իրավիճակի
և թե՛ առատ սեղանների համար
Ամեն անգամ, զարդարելով տոնածառը, միշտ մի յուրօրինակ զգացողություն եմ ունենում, ես երեխա եմ և միշտ կհավատամ թե՛ ձմեռ պապի գոյությանը, թե՛ հրաշքների
![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
1 ժամ առաջ տոնածառը դրեցի պռծա![]()
Ավանդաբար դեկտեմբերի 25-ին ենք զարդարում տոնածառը։ Տոնածառի զարդարմանը պարտադիր ամբողջ ընտանիքն է մասնակցում, չնայած հիմնական զարդարողները հայրս, ես ու եղբայրս էինք, մայրիկին ստիպում էինք մի երկու խաղալիք կախել։ Հիմա աչքիս մենակ եմ զարդարելու, եղբորս ու մայրիկիս ստիպելով մի երկու խաղալիք կախել։
Չգիտեմ, էս տարի տոնական տրամադրություն ունեմ, տունն էլ եմ ուզում զարդարեմ![]()
![]()
Մենք ամեն տարի էլ զարդարում ենք: Անցաց տարի նոր տարուն, նոր էինք եկել այս բնակարան և տունը գրեթե դատարկ էր, այնպես որ, այս տարի նոր տարին լավ ենք տոնելու:![]()
Ուրախ գրառում:
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Ես երեկ եմ զարդարել, բնական ճյուղ եմ կպցրել պատին ու զարդարել։ Բայց դեռ էլի անելիքներ կան, նաև ննջարանները պետք է զարդարեմ։ Սովորաբար ես եմ զարդարում մամայիս հետ, բայց անպայման մի երկու խաղալիք էլ պահում ենք, որ եղբայրս հենց տուն գա, ինքն էլ իր լուման ունենա զարդարման գործումՊապան մեր հետ չի խաղում, տեխնիկական մասն ա ապահովում՝ ճյուղը պատին մեխելը և այլն
![]()
When life gives you lemons, make lemonade
Մենք ամեն տարի էլ զարդարում ենք, ու հիմա էլ պիտի անենք:Բայց քանի որ տոնածառը միշտ իմ վրայա, ես էլ դեռ դասերի, քննությունների մեջ եմ, այդ պատճառով դեռ ոչ մի բան արած չի:
Երեվի ուրբաթ օրը կանեմ: Սովորաբար տունը մի քիչ զարդարում ենք, բայց հիմա ուզում եմ մի նոր բան անել, որ ուրիշ ձևի զարդարենք:
Ի`նչ հետաքրքիր բաներ գիտեք, որ կարելիա անել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ