"2009-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԱՆԼԱՐ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

2009-ի հունվարից Հայաստանում կգործի անլար ինտերնետ ծառայությունների նոր մատակարար «iCon Communications» ընկերությունը, որը կտրամադրի WiMAX ծառայությունը: Ընկերության գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանի խոսքերով, WiMAX-ը հեռահաղորդակցական տեխնոլոգիական ստանդարտ է, որն ապահովում է ֆիքսված և շարժական տվյալների անլար հաղորդում: "
Սրա մասին ի՞նչ կասեք: