User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

    Մեջբերում Wista-ի խոսքերից Նայել գրառումը
    Միգուցե Ջեքլին հոգեկան շեղումներա ունեցել, վթարից կամ առաջ կամ հետո
    Մարդ ո՞նց կարա այդքան հանգիստ լինի...
    Լրիվ նորմալ աղջիկ է եղել, քոլեջի ուսանողուհի, ով ժամանակավորապես եկել էր ԱՄՆ՝ լեզու սովորելու: Պարզ է, որ էդպիսի տրավմայից հետո հոգեկան ծանր վիճակներ է ունեցել, բայց ինքը հիմա հոգեպես հավասարակշված ու նորմալ մարդ է: Երբ ձայնը ու խոսքը լսում ես՝ առանց տեսնելու, չես ասի, թե էս վիճակի մեջ ընկած մարդն է խոսում: Ապշեցնող է:
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.12.2008, 22:54:

  2. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ նորմալ աղջիկ է եղել, կոլեջի ուսանողուհի, ով ժամանակավորապես եկել էր ԱՄՆ՝ լեզու սովորելու: Պարզ է, որ էդպիսի տրավմայից հետո հոգեկան ծանր վիճակներ է ունեցել, բայց ինքը հիմա հոգեպես հավասարակշված ու նորմալ մարդ է: Երբ ձայնը ու խոսքը լսում ես՝ առանց տեսնելու, չես ասի, թե էս վիճակի մեջ ընկած մարդն է խոսում: Ապշեցնող է:
    Այոոո...


  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

    Ցավալի պատմություն է իհարկե, իսկ այդ ամենից հետո այդքան խաղաղ ոչ թե լավատեսությունը, այլ կյանքն՝ իբրև գլխավոր արժեք գնահատելու կարողությունը՝ ապշեցնող։ Բայց ես կուզենայի, որ բացված թեման վերածվեր ռեալ քննարկման։
    Ամեն մարդ իր չափով իր ցավի գիտակն է։ Մեկը դուրս է գալիս դրանից միայնակ։ Մյուսը՝ ինչ-որ մեկի օգնությամբ։ Մյուսը՝ եսիմինչով։ Բայց սա չի էականը։ Եթե լավ փնտրենք, ավելի խոցելի դեպքեր էլ կարող ենք գտնել, բայց ես էլի կարծում եմ, որ թե որքանով է մարդու կյանքում կատարված, էս դեպքում չգիտես էլ ինչ անուն տալ, երևույթը ցավալի, տառապալից, անելանելի ու չգիտեմ ինչ, ամեն մարդ միշտ ինքն է իր համար չափը որոշելու։ Աղջկա լավատեսությունը թվում է թե դաս է տալու, ճիշտ դաս, բայց ցավոք սրտի երբ որ Պողոսը կամ Պողոսուհին սա կարդա ու էլի մեզ նման մտածի, որ ինչի հետևից ենք ընկել, տեսե՛ք աշխարհում ինչեր են կատարվում, միևնույն է իր համար, իր կյանքում կատարված որևէ ավելի «պակաս ցավոտ» երևույթ ամենա-ամենացավոտն է թվալու հենց այն պահին, երբ որ ինքը դա զգալու է։ Տարբերությունը թերևս այս դեպքում այն է, որ եթե որոշ վերքեր հերթով սպիանում են այս աղջկա համար դա հավերժ վերք է, որն ինքն իր կամքի ուժով կարողացել է սպիացնել։ Բայց....ես չեմ հավատում...ես չեմ հավատում նրա ասած հինգ րոպեներին։ Ես վստահ եմ միայն, որ անսահման բարի մարդ է էս աղջիկը, որ պարզապես իր մեջ մեծ, շատ մեծ տեղ ունի հոգևորը։ Որ իրեն տրված է Աստվածային տաղանդ ապրելու։ Եվ դժվար է ասել դա է երջանկությունը, թե ոտով-ձեռով կյանքի թելերից կախվելը...
    Ի վերջո կարևոր է, թե երբ կապաքինվի մարդու ներսը..հոգին..երբ որ էդ սահմանը հատում է մարդը, եթե կարողանում է, այդ ժամանակ է, որ ինքը պատրաստ է նոր էջ բացել։
    Ինձ համար հստակ մի բանաձև էլ կա էս պատմության մեջ. մարդը ուժեղ է իրեն հասցրած ճակատագրական ցավի սպեղանին դառնալու հարցում, որովհետև թույլ է խղճահարվելու համար։ Մարդ, որը ուղղակի չի կարող տանել իրեն խղճալը։ հենց այս ժամանակ նա կարող է լինել բոլորից ուժեղ ու լավատես...իսկ միակ լավը, որ կարող է տեսնել դա իր սեփական բարությունն է և դրա պատասխանը մարդկանց կողմից։
    Ասում է, որ ամեն օր իրեն թույլ է տալիս լաց լինել միայն հինգ րոպե:

    Հենց միայն այս տողից ամեն ինչ պարզ է…
    Ամեն դեպքում, ես էլ եմ կոչ անում բոլորին միշտ լինել լավատես…

  4. #4
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

    Սարսափելի ա , բայց դե ամեն մարդու համար իրա պռոբլեմները ամենավատն ու անելանելին են , ու ինչքաան էլ սենց դեպքերով փորձես քեզ հանգստացնես, ինչքան էլ մտածես աշխարհում լիքը մարդիկ կան որոնց համաեմատ դու կարելիա ասել պռոբլեմ չունես, մեկա դա ժամանակավոր կարողա հանգստացնի մաքսիմումը, մարդ կա նենց դատարակ բանից կարա իրան դժբախտ զգա որ ապշելու բան, իսկ էտ աղջիկը չգիտեմ ահավոր ահավոր ուժեղա, ես իմ տղամարդ հալով իրա ստացած վերքերի կեսն էլ ստացած լինեի կփորձեի ինքնասպանություն գրոծել, այսինքն ամենահեշտ ճանապարհով կգնայի պռոբլեմներից ազատվելու:

  5. #5
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

    երբեք չէի լսել ու չէի տեսել... կսզբում նույնիսկ չէի հավատում, մնիչև որ մյուս նկարներն էլ տեսա... սարսափելի է... նաև նրա հարազատների համար...
    աղջկա կամքի ուժն ապշեցնող է ու...ապրեցնող... բայց, ախր... չեմ պատկերացնում, այլևս... ինչի՞ համար կարող է ապրել այս աղջիկը (ինչ էլ սիրունիկն էր )... թեև, խնդիրը արդեն հասարակության մեջ է... մի պահ մտածեցի, փաստորեն եթե ցանկացած մարդ զրկվի դիմագծերից, կլինի էսպիսին, ինքը էլի մեկն է մեզնից, ուղղակի մեզ համար դժվար է ընդունել, որ մենք էլ այսպիսին ենք... եթե ինչ-որ հրաշքով էս գիտակցությունը նստած լիներ մարդկանց մեջ, աղջիկը կկարողանար գրեթե լիարժեք կյանքով ապրել՝ առավել ևս զինված էսպիսի լավատեսությամբ ու կամքով... կամ, եթե էդքան հայտնի պատմություն է, որևէ մեծահարուստ չի՞ փորձել օգնել, ի վերջո "աստղերը" հաճախ իրենց արտաքինը հենց պլաստիկ վիրաբուժությամբ են ստեղծում, հնարավոր չէ՞ այս աղջկան, եթե ոչ իր, բայց գոնե որոշակի դիմագծեր վերականգնել…
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջեքլին Սաբուրիդոյի պատմությունը

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    կամ, եթե էդքան հայտնի պատմություն է, որևէ մեծահարուստ չի՞ փորձել օգնել, ի վերջո "աստղերը" հաճախ իրենց արտաքինը հենց պլաստիկ վիրաբուժությամբ են ստեղծում, հնարավոր չէ՞ այս աղջկան, եթե ոչ իր, բայց գոնե որոշակի դիմագծեր վերականգնել…
    Ջեքլինի վիրահատությունների վրա տասնյակ հազարներ են ծախսվել: Ամբողջ հարցն այն է, որ այստեղ խնդիրը կյանքը փրկելն էր. ցավոք, այս խորության այրվածքների դեպքում ավելին անել հնարավոր չէր:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Բրազիլիայի պատմությունը
    Հեղինակ՝ Ժունդիայի, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 05.04.2010, 02:22
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •