Զգուշացում. Թույլ նյարդերով մարդկանց խորհուրդ չեմ տալիս նայել թեման ու նկարները:
1999 թ.-ի սեպտեմբերյան այդ օրը քսանմեկամյա Ջեքլինը, որ Վենեսուելայից վերջերս եկել էր Նահագներ՝ անգլերեն սովորելու, ընկերների հետ մի երեկույթի էր մասնակցում: Ուշ երեկոյան նրա երեք ընկերները որոշեցին հեռանալ հավաքույթից՝ իրենց հետ վերցնելով Ջեքլինին: Նստեցին ընկերներից մեկի մեքենան, Ջեքլինի նստեց առջևում, ղեկի մոտ՝ մի այլ երիտասարդ աղջիկ: Մութ ճանապարհին նրանց մեքենայի առջև դուրս եկավ մի այլ քեֆից հետ վերադարձող ու բավականին խմած տասնյոթամյա մի պատանի՝ իր մեքենայով: Երկու մեքենաները բախվեցին, որի արդյունքում Ջեքլինի ընկերնեիրց մի քանիսն անմիջապես մահացան, իսկ ինքը՝ Ջեքլինը, հայտնվեց կրակով բռնկված ավտոմեքնայի մեջ, որից հնարավոր չէր դուրս գալ: Մինչև նրան կարողացան հանել վառվող մեքենայից, նրա մարմնի վաթսուն տոկոսն այրված էր. ոչ ոք չէր պատկերացնում, որ նման սարսափելի այրվածքներից հետո հնարավոր է կենդանի մնալ: Բայց Ջեքլինը չմահացավ: Նրան բաժին հասած 40 վիրահատության արդյունքում կարողացան պահել աղջկա կյանքը, բայց նա հավետ կորցրեց իր դեմքը՝ քիթը, կոպերը, մի աչքը, բերանը, ականջները, մազերը, ինչպես նաև մատները, որոնք ածխացած էին և ստիպված էին ամպուտացվել: Նրա տեսողությունը հնարավոր եղավ միայն մասնակիորեն վերականգնել: Մինչ օրս էլ Ջեքլինը բուժման մեջ է...
Նրա մասին բազմաթիվ հաղորդումներ ու հոդվածներ են տպվել:
Երբ լսում ես Ջեքլինի խոսքը, չես կարող պատկերացնել, որ իրականում այդպիսի տրավմա ապրած մարդ է խոսում՝ այնքան հավասարակշռված, լավատեսությամբ լցված ու հանգիստ է նրա ձայնը: Ասում է, որ ամեն օր իրեն թույլ է տալիս լաց լինել միայն հինգ րոպե: Ասում է, որ ուրախ է, որ ապրում է, թեև իր ապագայի շատ պլաններ անհետ կորած են իր համար, սակայն ցանկացած դեպքում, երջանիկ է, որ ապրում է ու կարող է ինչ-որ բան անել այս կյանքում: Բոլորին իր կենդանի օրինակով կոչ է անում ԵՐԲԵՔ խմած վիճակում չնստել ղեկին: Իսկ իր հետ կատարվածի համար չարություն չի զգում ու ներել է մեղավորներին...
2003-ին նա ավարտեց անգլերեն լեզվի դասընթացը, ինչի համար էլ եկել էր ԱՄՆ:
Երբ առաջին անգամ իմացա այս պատմության մասին, էնքան չնչին ու անիմաստ թվացին բոլոր այն բողոքները, որոնցով արթնանում ենք ամեն օր և այնքան խորը թվաց մարդկային հոգու ուժը, լավատեսությունը ու ապրելու տենչը...
![]()
![]()
Էջանիշներ