Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ուղղակի մոռացել էի ասել, որ R,G,B-ն պետք է բերված լինի (0..1) տիրույթի թվերի (այսինքն R=Red/255):

Իսկ բանաձևում հաշվելիս՝ min(1, max(0, Ctemp-Ktemp)), վերցնում ենք Ctemp-Ktemp-ի մոդուլը:

Վերջումը C, M, Y, K-ի համար էլի 0..1 տիրույթի թիվ ենք ստանում, որը պիտի բերենք (0..100) տիրույթի, այսինք Cyan=C*100
Էս տեսքով արդեն տրամաբանական է: Ուղղակի մի պահ կա ես չեմ հասկանում, CMYK պարամետրերը միարժեք են որոշում RGB գույնը, թե ոչ?

Հնարավոր է ասենք նույն RGB-ն երկու տարբեր CMYK-երից ստացվի?

Ես CMYK-ից RGB գնալու համար էս բանաձևն էի գտել, բայց ոնց որ նորմալ չի աշխատում`

var Red:Number=Math.round( (1-C)*(1-K)*255 );
var Bed:Number=Math.round( (1-Y)*(1-K)*255 );
var Ged:Number=Math.round( (1-M)*(1-K)*255 );
ինչ կասեք?