Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Կոնկրետ քեզ ի՞նչ է պետք:
Բազում ծրագրեր ավտոմատ փոխարկում են, թեկուզ նույն Photoshop-ը:
Կան նաև մինի ուտիլիտներ այդ փոխարկման համար:
Իսկ եթե բանաձևերն են պետք, տես գլուխ կհանես.

Կոդ:
Ctemp = 1 - R
Mtemp = 1 - G
Ytemp = 1 - Y
Ktemp = min(Ctemp. Mtemp, Ytemp)

C = min(1, max(0, Ctemp-Ktemp))
M = min(1, max(0, Mtemp-Ktemp))
Y = min(1, max(0, Ytemp-Ktemp))
K = min(1, max(0, Ktemp))
Ընդհանրապես որ ժամանակ ունենամ, այս գունային մոդելների մասին ահագին կգրեմ
Ես էս բանաձևն էդքան լավ չհասկացա: Ասենք վերցնենք գորշավուն մի ինչ-որ գույն, ասենք RGB=(100, 100, 100) էդ դեպքում ըստ քո բանաձևի կունենանք`
Ctemp = 1 - 100 = -99
Mtemp = 1 - 100 = -99
Ytemp = 1 - 100 = -99
Ktemp = min(-99. -99, -99) = -99

C = min(1, max(0, -99+99)) = min(1, 0) = 0
M = min(1, max(0, -99+99)) = min(1, 0) = 0
Y = min(1, max(0, -99+99)) = min(1, 0) = 0
K = min(1, max(0, -99)) = min(1, 0) = 0
պատասխան ` CMYK = (0, 0, 0, 0) : Եթե սկբնական պարամետրերը (100, 100, 100) -ից փոխենք ասենք (200, 200, 200)-ի էլի նույն բանը կստանանք: Խելքին մոտա?