Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Մութ էր, որոշեցի քայլել մինչև կանգառ, գիտեի, որ էնտեղ ինձ սպասում են: Հա, էս աշխարհում ավելի հարազատ ոչ մեկ չունեմ, մեր երկուսի երակներով նույն արյունն է հոսում, ու ինչքան էլ կռվենք, որովհետև ես Ռամշտեյն չեմ լսում, մեկ է, իմ հարազատն է:
-Ամ ջա, էսօր ոնց-որ մենակ ես գնում, ես ուշանալու եմ,-ահա և վերջ, կանգառում եչ մեկ ինձ չի սպասում:
Ցուրտա, քիչ էր մնում մեքենայի տակ ընկնեի, դիմացի աղջիկը իր առանց այդ էլ մեծ բերանը լայն բացել ու հռհռում է, դրա հետ մեկտեղ նաև ճոճվելով... հեչ սիրուն չի, ու ինքը շատ տգեղանումա դրանից, ափսոս, որ չի գիտակցում
Ինչ-որ կենցաղային պրոբլեմներով մարդիկ շտապում են, թվում է թե ես կանգնած եմ, իսկ ես մտքերով Էյլիի հետ էի ... Նա շատ գեղեցիկ էր, դեռ 9 ժամ էր հասցրել ապրել տաքուկ երկրի վրա, ու հասցրել էր սիրե~լ, իր անկրկնելի Ռեյնոլդին: Նրանք միասին թռչկոտում էին, վայելում իրենց օրը, չէ որ նրանք ընդհամենը մի օր ունեն, բայց էդ երջանկությունը տևեց մի քանի վայրկյան: Էյլին դեռ չէր էլ հասցրել հասկանալ, ինչ ասված է երջանիկ լինել, երբ գտավ իր Ռեյնոլդի պատառոտված, ծակծկված ու կիսսայրված թևիներով դին: Լավ, Էյլին ինձ վրա կբարկանար, եթե իմանար, որ գույնզգույն, նուրբ ու գեղեցիկ թևիկները հիշելու փոխարեն, դաժան մարդկանց գործերը հիշեի
-Ողջույն, ինչպես ես?, ես էլ եմ լավ...,- խոսում եմ պատահաբար հանդիպած ծանոթի հետ ու ժպտում այնպես, որ երեսիս փոսիկը մթության մեջ լավ արտահայտվի ու այ.. քիչ էր մնում երևակայության գիրկն ընկած չնկատեի աստիճանն ու ընկնեի:
Հետո մի քանի "պրիվատ" մտքեր դիմացիս երիտասարդների մասին, որոնք բարձրաձայնել չի կարելի...
Բայց ինչ մութա, ու էդ մութն էլ կապույտի չի, այլ գորշ, սևին շատ մոտ, իսկ ես իմ մուգ կապույտ մթությունն եմ ուզում: Ձյուն էլ չկա...
Մի քիչ էլ քթի տակ մրթմրթում եմ սիրելի երգն ու արդեն տանն եմ, իմ տաքուկ սենյակում, հեռու ամեն ինչից ու բոլորից ու երջանիկ լինելու համար նույնիսկ տաք շոկոլադ հարկավոր չէ
նենց հավեսն էր, ծանոթ զգացողություններ էին
կանգառ, մարդիկ ,մտքեր... տուն հասնել, տաքանալ...