Էս ինչի հետևից ես ընկել Արմին ջանբա ես ինչ ասեմ? Մինչև մարդկանց համոզում եմ, որ հա, պատկերացրեք, ռեժիսոր եմ, հոգիս դուրս է գալիս... օֆ, չբռնենք ֆեմինիստ դառնանք?
![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Մեծամասամբ հենց տենց էլ լինումադե բայց մեր տղաներն էլ մի բարի պտուղ չեն
սիրում են հիմարի դիմակի թաքնված աղջիկների, կամ եթե գտնում են հիմարների, ապա
![]()
Երբեմն ավելի գերադասելի է լինում ունենալ "ճամպրուկ" քան "կին"
Միշտ հիշում եմ ծանոթներիցս մեկի արտահայտությունը իր կնոջ մասին, ում հետ ամուսնացած էր մոտ 30 տարի , ուներ երկու մեծ երեխա ` Դե աղջիկա էլի, իմ երազած աղջիկը չի, բայց դե խելոք աղջիկա![]()
![]()
Պապիկ, քեզ կարոտել եմ:Էդքան շատ եմ սիրում ձյունը, բայց դու առաջին ձյան հետ հեռացար: Ոնց եմ ուզում հիմա կողքիս լինես, միասին գնանք էն ձեր գյուղում ունեցած տնակը, իմ համար կտորից տիկնիկ սարքես, միասին գնանք արագիլ նայելու, գետնի տակից դուրս եկած կենդանուց վախենամ, ոնց որ էն ժամանակ... Քեզ գրեթե չեմ հիշում
Ուզում եմ էլի Ջիմին կենդանի լինի, ինձ նստացնես կողքին դու գնա ջուրը բացելու, ինձանից 2 մետր հեռու, բայց շանդ կողքիս թողած: Ուզում եմ էլի մութ լինի ու նարդի խաղաս տատիկի հետ, ու բարկանաս, երբ տատիկը քեզ հաղթիԲայց էս ամեն ինչի փոխարեն հիշում եմ քեզ` երբ հիվանդ էիր
Պապիկ, քեզ կարոտել եմ ...
Իմ բանջարը, քո հանճարին վնաս չէ ...
Ոնց անեմ, որ մարդիկ հասկանան մի հատ պարզ ճշմարտություն /տֆու, ինչ ձևական ստացեց/ ընկերը, հարազատը, բարեկամը ՝ իրենք մեր թշնամին չեն, ու եթե ինչ-որ ստացվել է ոչ այնպես, ինչպես մենք էինք ուզում, դա դեռ բարեկամին խեղդելու տեղիք չի տալիսՔանքարավոր Ախպեր-ը պետք է կրակել բոլոր ականջների մեջ, որ հասկանան
Մնում է գտնել համապատասխան հրացան, ու գործը գրպանում է
![]()
Հ.Գ. Փնտրում եմ հրացան ...![]()
Ջան գիտես, քեզ մի բան ասեմ, այդ ճշմարտությունը մարդկանց բացատրել հնարավոր չի, եդ բանը մարդիկ հասկանում են իրենց սխալների վրա, երբ ամենածանր պահերին թիկունք են ստանում իրենց հարազատների կողմից, որոնց մինչև այդ չէին գնահատում, քեզ անկեղծ իմ սեփական փորձից եմ ասում, հիմա էլ փորձում եմ դա քրոջս քարոզեմ, բայց գիտեմ, որ ինչքան էլ նրան ասեմ, մինչև ինքը դա իր մաշկի վրա չզգա, չի հասկանա....
Տխուր ա, բայց փաստ .......![]()
Մութ ա: Ես մրսում եմ ու վախում:
-Արմին ես քեզ շատ եմ սիրում: Ուղղակի ասում եմ, որ իմանաս
Տոննայով սերդ վերցրել տնքալով քայլում եմ փողոցով ` հուսալով, որ հիմա կգան ինձ տուն կտանեն: Չէ, ծանր չի: Ես իսկապես քեզ շատ եմ սիրում, ու եթե մի փոքր խելոք լինեի, երևի կսիրահարվեի քեզԲայց դե խելոք չեմ, ինչ արած: Բայց դու պիտի երջանիկ լինես: Չեմ մոռանա էն գիշերը, երբ զանգեցիր, քնից արթնացրեցիր ու ասացիր, որ երջանիկ ես: Ես էլ էի երջանիկ քո համար:
---
Բայց մութ ա, ու ես մրսում եմ, ու իհարկե վախում![]()
Լղոզված 22 տարիների ընթացքում, որից միայն վերջին 6-ն են իրական եղել, 14-ում եղել ես դու: Դու նույնիսկ չգիտես թե ես ինչ երաժշտություն եմ սիրում, բայց միշտ կաս: Ինչի համար ?
---
Չգիտեմ էլ ինչիս ես պետք, բայց կապվել եմ քեզ ու չեմ կարողանում հրաժարվել: Կանցնի
---
Դու էնքան հեռու ես: Մի քիչ մոտ լինեիր էլիԷնքան հեռու, որ ինձ մնում է միայն Լուսնի Սոնատի տակ Շնիկով Տիկին կարդալ
![]()
Արմին, եթե վերևինի վերջին երկու պարբերությունը հանես, կստացվի ստեղծագործություն:Դե... իմ կարծիքով, էլի:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Իսկ ինձ թվում ա, որ առանց էդ երկու պարբերությունը հանելու էլ գրական ստեղծագործություն ա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ