Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
չէ, բավական չի: Աստվածաշունը Սահմանադրություն կամ նորմատիվ ակտ չի: Ասենք 301-ին ընդունվեց Քրիստոնեությունը, մեր կաթողիկոսը ամուսնանում էր, կաթողիկոսական գահը ժառանգական էր, ու էդ ինչից հանկարծ որոշեցին, որ պիտի կաթողիկոսը ասենք կուսակրոն լինի? Աստվածաշնչում տողատակերում էին գտել այդպիսի միտք? Ոնց պետք ա եղել, նենց էլ դասավորել են: Լևոն 2-րդ, թե 6-րդ Մեդիչի պապը ինչ արեց? Համաշխարհային սոբորի որոշումների տեքստի մեջ ավելացրեց Հռոմին ձեռնտու տողը, այն է՝ Հռոմեական եկեղեցին միշտ էլ առաջնություն է ունեցել. դրանից հետո աշխարհի քրիստոնյաներին համախմբեց Հռոմի շուրջը ու սկսեց հոգևոր, իսկ ապա նաև դե ֆակտո քաղաքական տրանսգրեսիան
էս հարցը դիտեք զուտ մարդկային առումով. կինը կարող է? կինը ինչով է պակաս? ձայն չունի, որ երգի? ձեռք չունի, որ խաչը բռնի?...
կներես, իհարկե, բայց քո օրինակները մեկը մյուսից օրիգինալ ենդու էլ չես կարողանում ճիշտ, դիպուկ արտահայտվել, որովհետև ինչ-որ հանցանք կամ անընդունելի բան չի:
ուղղակի մի բան ինձ համար պարզ է, որ հայ տղաները երբեք չեն կարող համակերպվել այսպիսի երևույթների հետ. միշտ լսում եմ այս միտքը՝ հայ կնոջը չի սազում....
Ավելացվել է 2 րոպե անց
բայց եթե տղամարդ քահանաներ էլ չլինեին կամ ընդհանրապես քահանաներ չլինեին, դու կարիքը չէիր էլ զգա
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 18.11.2008, 21:11: Պատճառ: Գրառման ավելացում
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ուլուանա (03.09.2009)
Ուղղակի ասեմ, որ գիտեմ քո ասած ՀԱՅ ՏՂԱՆԵՐԻՆ բայց իմ հայացքներով ես տարբերվում եմ նրանցից 180º-ով։Օրինակ` եթե նրանք ասում են, որ հայ կնոջը չի սազում մարմնավաճառությունը, ապա ես ասում եմ, որ այդպես չէ, բոլոր ազգերի մեջ էլ կա այդ երեւույթը, եւ մենք ոչնչով ավել չենք ուրիշներից, որ մեր մեջ չլինի։ Սա որպես շխտում այն բանի, որ դու ինձ դասեցիր ՀԱՅ ՏՂԱՅԻ կարծրացած տիպին։
Ինչ վերաբերում է թեմային....
Մի քիչ էլ խորանամ ու ասեմ, որ Քրիստոնեության մեջ ամեն ինչ ունի իր խորհուրդը։ Սովորական մարդկանց 96.58942%-ը () ի վիճակի չէ հասկանալ դրանք։ Եթե գրված է, որ քահանա պետք է լինի միայն տղամարդը, ապա դա գրված չէ նրա համար, որ կինը արժանի չէ, կամ չի կարող, կամ եսիմինչ։ Դա ունի ավելի խորը խորհուրդ, ուստի եթե գրված է, ապա էլ չենք քննարկում պատճառները, ուղղակի ընդունում ենք։
Ամեն դեպքում եթե որեւէ մեկը ուզում է, որ կանայք կարողանան դառնալ քահանա, ապա թող գնա ու սարքի մի նոր կրոն (քվազիքրիստոնեություն), որտեղ քահանաները կլինեն կանայք, Աստծուն կասեն ոչ թե Հայր Աստված, այլ մայր աստված, քահանային կասեն տեր մայր, տղամարդիկ կմտնեն այդ եկեղեցի գլխաշորով եւ այլն։
Հարգելի Աստղ, մի՞թե քեզ թվում է, որ եթե ասում ենք Հայր Աստված, ապա դա հենց էնպես է, էնքան որ տենց են հորինել։ Ո՛չ, դա ունի իր խորհուրդը։ Ես խորհրդանիշերից այդքան գլուխ չեմ հանում, բայց ինձ թույլ կտամ ենթադրել, որ քահանան էլ խորհրդանշում է հենց Աստծուն, կամ նման մի բան։ Եթե կին քահանա լինի, ապա մի հատ էլ իգական աստված է պետք։ Ամեն ինչ խառնվում է իրար։
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Քրիստոսը` բոլոր առաքյալներին ընտրելով տղամարդ, ոտնահարեց կանանց իրավունքները։ Ինչ, ամբողջ իսրաելում մի հատ խելքը գլխին կին չկա՞ր։ Թե՞ Հիսուսն էր կանանց արհամարհում։
Չգիտեմ, էսքան գրածս իմաստ ունի, թե ոչ։ Ես չեմ քննադատում, եւ ընդամենը փորձում եմ բացատրել։
![]()
Սխալվում ես։ Ինձ համար կինը եւ տղամարդը օրինական եւ բարոյական տեսանկյունից հավասար են, ԲԱՅՑ կան ոլորտներ, որոնք հավասարության հետ գտնվում են տարբեր հարթություններում (չգիտեմ, թե ոնց ավելի լավ բացատրեմ)։
Մի խոսքով կանանց քահանա դառնալը նույնքան անընդունելի ա, ինչքան, որ տղամարդու գնալը գինեկոլոգի մոտ։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ