Tigran1989-ի խոսքերից
Ուզում եմ խոսենք մասնավոր դեպքի մասին, այն մասին, երբ մարդիկ երազի մեջ գիտակցում են, որ երազ են տեսնում:
Ամեն ինչ սկսվեց, երբ 8-9 տարեկան էի: Ինչպես կարելի է մոռանալ առաջին երազը, երբ գիտակցում ես, որ երազում ես:Հիշում եմ, թե ինչպես էի քեռակնոջս համոզում, որ հիմա մենք երազի մեջ ենք, նա ծիծաղում էր ինձ վրա, իսկ ես ասում էի, թե հասկանում եմ, որ անհավատալի է, բայց սա իմ երազն է:
Ես գիտեմ, որ կան ինձ նման մարդիկ, մի քանի հոգու հանդիպել եմ:
Բայց էս սաղ հեչ, մի 2 ամիս առաջ շատ վախեցա,չնայած կյանքում շատ քիչ բաներից եմ վախենում, երբեք չէի մտածի, որ կարողեմ վախենալ երազիցս:Վերջերս արդեն երազներ քիչ էի տեսնում:Մի երազիս մեջ էլի գիտեի, որ երազ ա, բայց ամեն ինչ ահավոր իրական էր:Ես կռիվ էի անում մի քանի զինված մարդկանց հետ, բայց ոնց որ իրականում լիներ:Վերջում համբուրվեցի մի աղջկա հետ, առաջ էլ էի երազիս մեջ համբուրվել, բայց էդ անգամը չէր տարբերվում իրականից:Ուղղակի չեմ կարող բացատրել թե ինչ իրական էր ամեն ինչ, բոլոր զգացողությունները, հարվածները ամեն ինչ:
Արթնանալուց հետո վախեցած էի, չնայած երազս վախենալու չէր, ընդհակառակը, բայց նստել ու մտածում էի, թե ոնց կարող էր ամեն ինչ էդքան իրական լինել:Ուրիշ անգամներ, երբ երազիս մեջ գիտակցում էի, թե երազում եմ, ուղղակի ծիծաղս գալիս էր, թե ինչքան անիրական բաներ են կատարվում:
Ժող. ջան չեմ կարծում, որ ներվային կամ հոգեկան խնդիրներ ունեմ:Ձեր մեջ չկան մարդիկ, որոնց հետ պատահել է նման բաներ???
Էջանիշներ