Այս հարցը ինձ երկար ժամանակ է հետաքրքրում է: Մի քանի օր առաջ վերջապես որոշեցի ինտերնետում որևէ տեղ արտահայտել մտքերս: Արդյունքում ստացվեց մի քիչ ավելի բլոգի entry, քան ֆորումի գրառում
Բայց ինձ շատ է հետաքրքրում ակումբցիների կարծիքը այս մասին... Կներեք, որ սենց երկար ստացվեց, բայց դե... 
Մի քիչ Գուգլով ման եկա, պարզվեց որ այս հարցը շատ բլոգերում քննարկվում է: Ու հետաքրքիր կարծիքներ կան...
=============================================
2008 թվի օգոստոսի դրությամբ աշխարհում ինտերնետից օգտվողների մոտ 70%-ը օգտագործում են Internet Explorer, այդ թվում ընդհանուրի մոտ 25%-ը` IE6: Այս բրաուզերը (6րդ վերսիան) ստեղծվել է 2001-ի օգոստոսին (Windows XP-ին զուգահեռ): Ստեղծման պահին IE6-ը քիչ թե շատ առաջադեմ բրաուզեր էր և մի քանի տարում գրավեց շուկայի մեծ մասը (մինչև 80 տոկոս). դա պայմանավորված էր հիմնականում WInXP-ի տարածմամբ:
Բայց IE6-ի ստեղծումից անցել է արդեն 7 տարի: Սա շատ մեծ ժամանակամիջոց է ինտերնետի համար. այս ընթացքում ինտերնետում չափազանց շատ բան է փոխվել: Ընդ որում, փոխվել է ոչ միայն բովանդակային մասով (վիկիներ, բլոգեր, սոց. սայթեր...), այլ նաև հենց տեխնիկական մասով: Այս տարիներին ինտերնետի անբաժանելի մաս են դարձել RSS feed-երը, AJAX-ն ու դրա վրա հիմնված web-application-ները, OpenSearch-ը, միջազգայնացված դոմենները (IDN), SVG-ն... Այս ամենին գործնականում անտեղյակ են IE6-ը և նրա յուզերների մեծ մասը:
AJAX-ը իրականում աշխատում է IE6-ում, սակայն դա կարելի է ասել պահահական է: Կան նաև plugin-ներ, որոնք բացում են IDN հասցեները և SVG նկարները, բայց այդ plugin-ներից օգտվում են IE6 օգտագործողների չափազանց փոքր մասը... <<offtop
Այսքանին գումարենք նաև IE6-ի բազմաթիվ բագերը, CSS rendering-ի սխալները (այդ թվում` CSS selector-ների ու pseudo-class-երի չաշխատելը), ինչու չէ նաև թափանցիկ PNG-ների հետ կապված պրոբլեմները... Ակնհայտ է դառնում, որ IE6-ը վաղուց հնացել է, և այսօր դարձել է ինտերնետի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը (եթե ոչ ամենամեծը):
IE6-ի` ժամանակի պահանջներին չհամապատասխանելը ակնհայտ էր դեռ մի քանի տարի առաջ: 2006-ի հոկտեմբերին Microsoft-ը առաջարկեց IE-ի 7րդ վերսիան: 2007-ի հունվարից այն սկսեց տարածվել WinVista-ի հետ ու սկսեց աստիճանաբար դուրս մղել IE6-ին: Մինչև այժմ էլ այն շարունակում է դանդաղորեն դուրս մղել IE6-ին` 0.5%/ամիս միջին արագությամբ (մոտավորապես նույն արագությամբ էլ ամսեկան նվազում է IE6ի բաժինը FF-ի հաշվին): Այս տեմպերով IE6-ը գործածությունից դուրս կգա մոտ 2 տարի հետո, իսկ սպասելը արդեն դառնում է անտանելի...
Անձամբ ես որոշել եմ 2009 թվի սկզբից սկսած այլևս ուշադրություն չդարձնել IE6-ին, սայթերի աշխատանքը չստուգել IE6-ի վրա: Փոխարենը IE6 օգտագործողներին տեղեկացնել բրաուզերը թարմացնելու (կամ փոխելու) անհրաժեշտության մասին:
IE7-ը մի մեծ քայլ առաջ է IE6-ի նկատմամբ: RSS, native XmlHttpRequest, IDN, թափանցիկ PNG - այս ամենն արդեն հասանելի են IE օգտագործողներին: Լուծվել են բազմաթիվ խնդիրներ կապված ինտերնետի ստանդարտիզացիայի հետ (մասնավորապես` CSS-ի հետ կապված, չնայած դեռ շատ ու շատ մնացել են...): Շուտով դուրս կգա IE8-ը, որը նախատեսում է բազմաթիվ նորույթներ, շտկումներ (հենց թեկուզ CSS-ի հետ կապված): Տպավորություն է ստեղծվում, որ Microsoft-ը փորձում է արագացնել IE-ի զարգացումը և բրաուզերների անընդհատ թեժացող մրցակցությունից հետ չմնալ: Սա իհարկե դրական երևույթ է, բայց մի խնդիր մնում է չլուծված.
IE6-ի միլիոնավոր օգտագործողները ոչ մի առիթ/պատճառ չունեն թարմացնելու/փոխելու իրենց բրաուզերը:
Երկու տարին հերիք է համոզվելու համար, որ առիթ իրոք չկա: Համեմատեք. FF3-ի դուրս գալուց հետո FF2-ի յուզերները ստացան հաղորդագրություն` նոր վերսիայի գոյության մասին: Արդյունքում 2 ամսում FF3-ը արդեն զբաղեցրել է firefox-ի 1/3-ը: Ակնհայտ է, որ FF-ը զարգանում է բավական արագ, և «քայլում» է դինամիկ զարգացող ինտերնետին համընթաց: Իսկ IE-ն կոնկրետ IE6-ի պատճառով միայն դանդաղեցնում է այդ զարգացումը: Կարծում եմ ժամանակն է հրաժարվելու այդ հնացած բրաուզերից...
Առաջարկում եմ բոլոր վեբ-ծրագրավորողներին ինչ-որ պահից սկսած (օրինակ` նոր տարուց) դադարեցնել IE6-ի սատարումը:
=============================================
Ակնկալում եմ ամենատարբեր կարծիքներ ու տեսակետներ...
Էջանիշներ