User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ճի՞շտ եք համարում IE6-ի սատարումը դադարեցնելը

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    36 78.26%
  • Ոչ

    10 21.74%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    Այս հարցը ինձ երկար ժամանակ է հետաքրքրում է: Մի քանի օր առաջ վերջապես որոշեցի ինտերնետում որևէ տեղ արտահայտել մտքերս: Արդյունքում ստացվեց մի քիչ ավելի բլոգի entry, քան ֆորումի գրառում Բայց ինձ շատ է հետաքրքրում ակումբցիների կարծիքը այս մասին... Կներեք, որ սենց երկար ստացվեց, բայց դե...
    Մի քիչ Գուգլով ման եկա, պարզվեց որ այս հարցը շատ բլոգերում քննարկվում է: Ու հետաքրքիր կարծիքներ կան...
    =============================================

    2008 թվի օգոստոսի դրությամբ աշխարհում ինտերնետից օգտվողների մոտ 70%-ը օգտագործում են Internet Explorer, այդ թվում ընդհանուրի մոտ 25%-ը` IE6: Այս բրաուզերը (6րդ վերսիան) ստեղծվել է 2001-ի օգոստոսին (Windows XP-ին զուգահեռ): Ստեղծման պահին IE6-ը քիչ թե շատ առաջադեմ բրաուզեր էր և մի քանի տարում գրավեց շուկայի մեծ մասը (մինչև 80 տոկոս). դա պայմանավորված էր հիմնականում WInXP-ի տարածմամբ:
    Բայց IE6-ի ստեղծումից անցել է արդեն 7 տարի: Սա շատ մեծ ժամանակամիջոց է ինտերնետի համար. այս ընթացքում ինտերնետում չափազանց շատ բան է փոխվել: Ընդ որում, փոխվել է ոչ միայն բովանդակային մասով (վիկիներ, բլոգեր, սոց. սայթեր...), այլ նաև հենց տեխնիկական մասով: Այս տարիներին ինտերնետի անբաժանելի մաս են դարձել RSS feed-երը, AJAX-ն ու դրա վրա հիմնված web-application-ները, OpenSearch-ը, միջազգայնացված դոմենները (IDN), SVG-ն... Այս ամենին գործնականում անտեղյակ են IE6-ը և նրա յուզերների մեծ մասը:
    AJAX-ը իրականում աշխատում է IE6-ում, սակայն դա կարելի է ասել պահահական է: Կան նաև plugin-ներ, որոնք բացում են IDN հասցեները և SVG նկարները, բայց այդ plugin-ներից օգտվում են IE6 օգտագործողների չափազանց փոքր մասը... <<offtop

    Այսքանին գումարենք նաև IE6-ի բազմաթիվ բագերը, CSS rendering-ի սխալները (այդ թվում` CSS selector-ների ու pseudo-class-երի չաշխատելը), ինչու չէ նաև թափանցիկ PNG-ների հետ կապված պրոբլեմները... Ակնհայտ է դառնում, որ IE6-ը վաղուց հնացել է, և այսօր դարձել է ինտերնետի զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը (եթե ոչ ամենամեծը):

    IE6-ի` ժամանակի պահանջներին չհամապատասխանելը ակնհայտ էր դեռ մի քանի տարի առաջ: 2006-ի հոկտեմբերին Microsoft-ը առաջարկեց IE-ի 7րդ վերսիան: 2007-ի հունվարից այն սկսեց տարածվել WinVista-ի հետ ու սկսեց աստիճանաբար դուրս մղել IE6-ին: Մինչև այժմ էլ այն շարունակում է դանդաղորեն դուրս մղել IE6-ին` 0.5%/ամիս միջին արագությամբ (մոտավորապես նույն արագությամբ էլ ամսեկան նվազում է IE6ի բաժինը FF-ի հաշվին): Այս տեմպերով IE6-ը գործածությունից դուրս կգա մոտ 2 տարի հետո, իսկ սպասելը արդեն դառնում է անտանելի...

    Անձամբ ես որոշել եմ 2009 թվի սկզբից սկսած այլևս ուշադրություն չդարձնել IE6-ին, սայթերի աշխատանքը չստուգել IE6-ի վրա: Փոխարենը IE6 օգտագործողներին տեղեկացնել բրաուզերը թարմացնելու (կամ փոխելու) անհրաժեշտության մասին:

    IE7-ը մի մեծ քայլ առաջ է IE6-ի նկատմամբ: RSS, native XmlHttpRequest, IDN, թափանցիկ PNG - այս ամենն արդեն հասանելի են IE օգտագործողներին: Լուծվել են բազմաթիվ խնդիրներ կապված ինտերնետի ստանդարտիզացիայի հետ (մասնավորապես` CSS-ի հետ կապված, չնայած դեռ շատ ու շատ մնացել են...): Շուտով դուրս կգա IE8-ը, որը նախատեսում է բազմաթիվ նորույթներ, շտկումներ (հենց թեկուզ CSS-ի հետ կապված): Տպավորություն է ստեղծվում, որ Microsoft-ը փորձում է արագացնել IE-ի զարգացումը և բրաուզերների անընդհատ թեժացող մրցակցությունից հետ չմնալ: Սա իհարկե դրական երևույթ է, բայց մի խնդիր մնում է չլուծված.

    IE6-ի միլիոնավոր օգտագործողները ոչ մի առիթ/պատճառ չունեն թարմացնելու/փոխելու իրենց բրաուզերը:

    Երկու տարին հերիք է համոզվելու համար, որ առիթ իրոք չկա: Համեմատեք. FF3-ի դուրս գալուց հետո FF2-ի յուզերները ստացան հաղորդագրություն` նոր վերսիայի գոյության մասին: Արդյունքում 2 ամսում FF3-ը արդեն զբաղեցրել է firefox-ի 1/3-ը: Ակնհայտ է, որ FF-ը զարգանում է բավական արագ, և «քայլում» է դինամիկ զարգացող ինտերնետին համընթաց: Իսկ IE-ն կոնկրետ IE6-ի պատճառով միայն դանդաղեցնում է այդ զարգացումը: Կարծում եմ ժամանակն է հրաժարվելու այդ հնացած բրաուզերից...

    Առաջարկում եմ բոլոր վեբ-ծրագրավորողներին ինչ-որ պահից սկսած (օրինակ` նոր տարուց) դադարեցնել IE6-ի սատարումը:

    =============================================
    Ակնկալում եմ ամենատարբեր կարծիքներ ու տեսակետներ...

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    բայց էնքան էլ լավ միտք չի: Օրինակ մեր սայթի օգտագործողների 84 տոկոսը IE են օգտագործում, որոնցից քառասուն քանիսը IE6 իսկ մյուս մասը IE7 այնպես որ IE6-ից հրաժարվելը կարող է բերել օգտագործողների կրճատման

  3. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    Ես դադարեցրել եմ ոչ միայն 6-ի, այլ ընդհանրապես IE-ի օգտագործումը.... IE6-ը իսկական , իսկ 7-ը նորմալ է, բայց համեմատած մյուս բրաուզերների ահավոր դանդաղ է աշխատում....
    I may be paranoid but no android!

  4. #4
    Պատվավոր անդամ T!gran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.08.2008
    Գրառումներ
    699
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    Ես կողմ եմ IE6-ի չսպասարկելուն, քանի որ յուրաքանչյուր windows օգտագործող շատ հեշտությամբ կարող է բեռնել և օգտագործել IE7-ը, թեկուզ ՝ ափդեյթի միջոցով, իսկ ընդհանրապես FF-ից լավը չկա, իսկ օպեռան օգտագործում եմ միայն WML ֆորմատի համար
    701ը դզեցի

  5. #5
    Hello World shooter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.07.2008
    Գրառումներ
    96
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    Մեջբերում F12-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կողմ եմ IE6-ի չսպասարկելուն, քանի որ յուրաքանչյուր windows օգտագործող շատ հեշտությամբ կարող է բեռնել և օգտագործել IE7-ը, թեկուզ ՝ ափդեյթի միջոցով, իսկ ընդհանրապես FF-ից լավը չկա, իսկ օպեռան օգտագործում եմ միայն WML ֆորմատի համար
    IE - ից ընդհանրապես հրաժարվել չի կարելի, ճիշտ ա IE6 - ը շատ հիմար բրաուզեր էր, բայց 7-ը լավն ա ու հետո քանի որ winows-ի շուկան բավականին մեծ ա սենց թե ընենց ստիպված պետք ա իրա բրաուզերով էլ տեստ անել

  6. #6
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    Մոդերատորական:Թեմայից դուրս վերջին մի քանի գրառումները ջնջված են: Այստեղ չենք քննարկում բրաուզերների հնարավորությունները, այլ արդյոք պետք է դադարեցնել IE6 ի սատարումը մեր ստեղծած/ստեղծվելիք կայքերում:

  7. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Դադարեցնե՞նք IE6-ի սատարումը

    Ես Web-ով զբաղվեի, յուզերներին կդրդեի ոչ թե թարմացնել IE-ն, այլ դրա փոխարեն օգտագործել իսկական բրոուզեր:

    Եթե լուրջ, նման ակցիան պետք է կազմակերպվի ամբողջ աշխարհի մակարդակով: Ես նման բան չեմ նկատել:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •