artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Դա իրոք այդպես է, հենց այս առավոտյան ինձ զիջեցին։
Մի քանի տարի առաջ էլի այստեղ էի, Ֆրանսա-Շվեյցարական սահմանը հատող ճանապարհով քայլում էի։ Հետիոտների համար հատկացված մասը քանդել էին, ինչ որ բան էին փորում։ Ես էլ դուրս եկա մեքենաների մասը, որ շրջանցեմ փորածը, ու մոռացա հետ անցնեմ հետիոտների մասին (մտքերով էի տարված), այդպես մեքենաների ճամփով քայլում էի։ Մի քանի րոպեից նկատեցի, որ ոչ մի մեքենա կողքովս չի անցնում, զարմացա․ միշտ լիքը մեքենա է լինում։ Մի քիչ էլ գնացի, ետ շրջվեցի, տեսնեմ ի՜նչ՝ մի 20 մեքենա հետևիցս շարանով «սողում են», իմ քայլելու արագությամբ։ Ոչ մեկը չէր փորձել շրջանեցել կամ անգամ «սիգնալ տալ» (որևի մտածել են որ կարող եմ անակնկալ վախենալ)։ Այդպես էլ 4-5 րոպե շարասյունով շարժվել էին։
Է՜հ․․․
Բայց պետք է ասեմ, որ ինձ 2 թե 3 անգամ Երևանում մեքենաները ճանապարհ են զիջել, մի անգամ էլ սև ապակիներով մեծ ջիպ էր, այնպես որ ամեն ինչ կորած չէ, ուղղակի ժամանակ է պետք։![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ցանկացած պարագայում ոչ ոք ոչ ոքի չի զիջում: Վարորդները պետք է օրենքով սահմանված դեպքերում զիջեն, ինչպես նաև` համապատասխան դեպքերում հետիոտները պետք է սպասեն, իսկ վարորդներն իրավունք էլ չունեն զիջել: Խոսքն, իհարկե, նորմալ երկրների մասին է:
Օրինակ այստեղ լուսացույցի բացակայության դեպքում հետիոտնային նշագծմամբ անցնելիս հետիոտն ունի առավելություն ցանկացած տրանսպորտային միջոցի նկատմամբ` բացառությամբ տրամվայի: Դրան տեղյակ են և՛ հետիոտները, և՛ վարորդները, և այդ կանոնը խիստ պահպանվում է (Հայաստանցիների համար սկզբում նույնիսկ անհարմար է, երբ մեծ ավտոբուսը կանգնում է ճանապարհի կեսին` հետիոտնին զիջելու համար): Ընտելանում ես... Հայաստան գալուց բայց պետք է հետ ընտելանալ
Ի դեպ` ձայնային ազդանշանը կիրառվում է սահմանափակ դեպքերում` միմիայն խիստ անհրաժեշտությունից ելնելով, և համարվում է ազդելու բավական կոպիտ միջոց:
Շատ վարորդներ հետիոտների համար նախատեսված անցումը տեսնելուց կտրուկ արագացնում են մեքենայի արագությունը երևի կարծում են, որ մեքենա ունեն ուրեմն ավելի կարևոր ու լավ մարդ են, կամ որ կվախենան մարդիկ անցնել հաճախ հաշվի չեն առնում երեխա հետիոտնի ներկայությունը ովքեր չեն կարողանում արագ կողմնորոշվել նման պայմաններում, կամ երբ ծեր մարդ կա կամ կին գրկած երեխային նրանց ել հեշտ չի մեքենայի ակերի տակից պլստալ.. համաձայն եմ, որ շատ խախտումներ նաև հետիոտներն են անում բայց դա գալիս է նաև նրանից որ շատ վարորդներ ուղղակի չեն զիջում նախատեսված վայրում..
Առաջարկում եմ ակցիան անցկացնել դրպոցների մոտ , որտեղ առավել ցանրաբեռնված է և նկատված խախտումներ կան, քանի որ երեխաները ավելի քիչ են տեղեկացված, ավելի շատ են վտանգված բայց նաև կարծում եմ ավելի շատ է նրանց մոտ հարգանքը օրենքի հանդեպ![]()
Վերջին խմբագրող՝ Grieg: 12.11.2008, 11:13:
...
Մի որոշ ժամանակ փորձում էի փողոցը ճիշտ անցնել՝ կարմիր լույսի տակ կանգնել, կանաչի ժամանակ անցնել, բայց ամեն անգամ, երբ երկար սպասում էի կանաչ լույսի, կանաչը վառվում էր ու փողոցն անցնելուց մի կերպ էի պլստում կարգազանց մեքենաների տակից, ինձ կատարյալ ապուշ էի զգում՝ փաստորեն անիմաստ լռվել էի կարմիրի տակ։ Մեկ է կարմիր–կանաչը նշանակություն չունի։
Հիմա լուսակիրներին առանձնապես չեմ նայում. ուղղակի փողոց անցելուց, հույսս բնազդներիս վրա դնելով, աչքերս չորս եմ անում, ականջներս սրում եմ, որ առանց մեքենայի տակ ընկնելու անցնեմ։
Ասածս ի՞նչ է։ Երբ մեքենաները կարգապահ կդառնան (գոնե որոշ խելքին մոտիկ մակարդակի), էն ժամանակ էլ հետիոտնի համար նախատեսված նմանատիպ միջոցառումները արդյունավետ կլինեն։ Այսինքն՝ նման միջոցառումներն իհարկե դրական են, բայց կարծում եմ, որ դրանք առանձնապես արդյունք չեն տա, քանի դեռ մեքենաները թքած ունեն կարմիր լույսի վրա։
Իսկ հիմա առաջին հերթին մեքենաներով է պետք զբաղվել։ Կարելի է ինչ–որ ակցիաներ մտածել, որ նենց անենք, որ կարմիրի տակով անցնող մեքենայի վարորդին ամաչացնենք։ Որ կարմիրի տակով անցնելը ժողովրդի մեջ ոչ թե որպես կրուտոյություն ընկալվի, այլ անշնորքություն, գեղցիություն։
Ոչ ենքան հաջող մի տարբերակ ասեմ։ Ամեն անգամ եթե տենց կարմիրի տակով մեքենա անցնի, հետիոտները հետևից սուլեն, ամոթանք տան։ Պատկերացրեք, եթե ասենք էդ վարորդը ինչ–որ ջահել տղա է ու ընկերուհու հետ մեքենայով գնում է, կարմիրի վրա թքած ունենալով, իրան կրուտոյ է զգում ընկերուհու մոտ։ Որ հետևից տենց շվացնեն անցորդները, էդ իրա կրուտոյության գացումը ի չիք կլինի ու հաջորդ անգամ հավանաբար էլ չի անցնի տենց։ Բայց դե կարողա մի հատ հաստավիզ ջպազգի լինի մեքենայից իջնի սուլողի գլուխը ջարդի։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
մեա կուլպայի մեջ էր պատմվում մի դրվագ գերմանացիներից, որ 10 թվին մի օր կանցլերը հրամանա ա տվել որ բոլոր անփող երթևեկողներին գնդակահարեն ու տենց էլ արել են……… ինչևէ ուզում եմ ասել, որ մինչև մարդու (հետն էլ հայ մարդու) կյանքին կամ էլ գրպանին սպառնացող բան կամ գործող անկաշառ ու համահավասար օրենք չԳՈՐԾԱԴՐՎԻ՝ ոչինչ չի օգնի………
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Հիմա կարմիրի տակ անցնողներն էդքան էլ շատ չեն, կամ համարյա չկան: Ինչ վերաբերում է թեքվելուց հետիոտնին զիջելուն, ապա եթե զիջես էն վտանգը կա որ հետևից եկող տավարը կարող ա գա ու խփի: Ճիշտա ինքն ա մեղավոր բայց ավտոն ափսոսա, պլյուս դրան երկար բարակ խոսակցությունների մեջ ընգնելու ոչ մի ցանկություն չկա: Ինչ վեևաբերում ա կանաչի թե կարմիրի տակ անցնել, ապա շատ դեպքերում հետիոտնի կարմիրի տակ անցնելը շատ ավելի անվտանգ է, գոնե գիտես որ եկող մեքենան գնալու ա:
Այ սա շատ հետաքրքիր հարց է։ Երևանում գրեթե ոչ մի անցում չկա, որ կարողանաս անցնել, առանց աջուձախ նայելու, այսինքն, որ բոլոր կողմերից մեքենաների համար ճանապարհը մի առ ժամանակով փակ լինի։ Մի այդպիսի անցում կա Ֆիզիկայի ինստիտուտի մոտ, շատ հարմար է։ Հակառակ դրան, Հանրապետական հիվանդանոցի մոտի անցումը (Ֆուչիկի փողոցի վրա) անհնար է անցնել․ մինչև թեքվող մեքենաներն անցնում-պրծնում են, ուղիղ շարժվողների ճանապարհն է բացվում։ Փողոցի մեջտեղում էլ սպասելու տեղ չկա, որ գոնե կես-կես անցնես։
Երևի դրա լուծումը լրացուցիչ լուսակիրների տեղադրումն է, որոնք կարգելեն մեքենաներին թեքվել այն ժամանակ, երբ հետիոտնն անցնում է։
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ժողովու՛րդ, էս թեման ինչ-որ ակցիայի մասին չէ՞ր...![]()
DIXIcarpe noctem
Կա ավելի հեշտ լուծում: Օրինակ Ժնևում ինպե՞սա դա լուծված` մի ուղղությամբ փակելու և հատող ուղղությամբ բացելու միջև անպայման հինգ վայրկյան ժամանակա տրված, այսինքն` միշտ կա «բոլորը կարմիր» դրություն: Իսկ Երևանում անիմաստ ռելեներ են դրել` ասենք տասնհինգ վայրկյանը մեկ փոխումա անկախ իրավիճակից, իսկ լուսացույցերն իրար մետ չհամաձայնեցված կերպով են աշխատում: Դրա հետևանքով եթե մի խաչմերուկում երթևեկությունը բեռնաթափվումա, մյուսում արդեն կուտակումա լինում:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ես մի քիչ էլ զարգացնեմ առաջարկածտ:
Կարելի է ով որ տանը պիստալետ ունի, միշտ մոտը պահի, որ էտ պահերին քաշի վրեն կրակի:
Իսկ ով որ պիստալետ չունի, քարեր ունենա գրպանում, ու քարերով հետևից քարկոծի, աշխատի ընենց խփի, որ մեքենայի վարորդը շվարի ու գնա գլուխի ուտի մի ստոլբի վրա:
…
նույնը կարգազանց հետիոտների դեպքում- առաջարկում եմ բոլոր մոտակա մեքենաները քշեն անցնե նրա վրայով: Ինչքան շատ մեքենա անցնի վրայով, էնքան լավ: Բոլորին չեն բռնի տանեն բանտ: Էտքան տեղ չկա![]()
ԱՅՍՕՐ! ԱԿՑԻԱ! կհանդիպենք ժամը 15.00 ին Սարյանի արձանի մոտ
...
նկարներ
...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ