Մեջբերում Narinfinity-ի խոսքերից Նայել գրառումը
*e}|{uka* ջան, որ ասեմ ինչ որ մի հեքիաթից եմ, սուտ կլինի, բայց էն աղջիկը հաստատ չի ասի, թե փսիխ տղա էր այդ ամենը մտածել,
Միայն թե մի քիչ մանրամասներ կան, ասենք ամեն ինչը ունի իր սցենարը և թատերականացված ասեմ, թե սյուժեով զարգացող իրադարձությունները.
Օր. վերևում գրածը գիշերն է տեղի ունենում, երբ նավակը գետի երկարությամբ ընթանալով մտնում է մի լայնակի ջրվեժիկից ներս, որից հետո սիրահարներին ժպտում է առավոտյան ջերմությամբ շողացող արևը, այսինքն ջրվեժից հետո էլ ցերեկն է գալիս, ու հետո այգիներ ու մանրիկ և բազմաթիվ բույրերով արբեցնող ծաղիկներ ...
Երազանքները պիտի լինեն ռեալից ծնված և զարգանան իմաստալից ու տրամաբանական թռիչքներով, թեկուզ և շատ ժամանակ հետո, բայց ամեն մի պահ նրանք այցելում են մեզ և հուզում, մեր սրտերին բերում լույս ու սեր ...
Վերևից էլ ընկնում է երեք խնձոր, մեկը ինձ, երկուսը չգիտեմ
Դու ինձ շշմեցնում ես, անկեղծ եմ ասում :