Մի հատ նավակիկ գտիր և սպիտակ վարդերով զարդարի, մեջը մի փոքրիկ սեղանիկ պատրաստ պահի, լավ կլինի բացվող-փակվող կոմպակտ լինի, որ շատ տեղ չգրավի, էնքան որ տեղավորվեք կողքերով, հա, սեղանը թող սրտի ձև ունենա, սեղանիկը իր ոտներով զարդարում ես ալ կարմիր վարդերով, սեղանիկին դնելու համար վերցնում ես շամպայն և երկար ու նեղ բաժակներ, որոնք էլի զարդարված են մանր ծաղիկներով, սեղանին լավ կլինի մոմեր լինեն` մեկը մեծոտ կենտրոնում ես դնում, մյուս երկուսը` փոքրիկները, ձեր ձախ կողմում, եթե աջում բաժակներն են դրված, մի հատ փոքր ու սրտի ձևով կամ լուսնի, կամ վարդի ձևով տորթ ես վերցնում .... ուտելիքը քո հայեցողությանը, բայց նավակը ներսից կարմիր վարդի ու մանրիկ գունագող ծաղիկների թերթիկներով պիտի լցված լինի, նաև նավակի շուրջը` ջրի վրա սպիտակ վարդի թերթիկներ լցրու, նաև մոմեր վառի ու չսուզվող նյութից պատրաստված սրտիկների վրա դրված բաց թող ջրի մեջ այնպես, որ վերևից նայելիս երևա սիրտ, որի համար կարող ես դրանք իրար ամրացնել, կապել, կցել բարակ չերևացող լարով, լույսերը պիտի ծածկես, որ ջուրը չհանգցնի, տարբեր գույներով կարող ես պատրաստել լուսամփոփիկների նման... Նավակից կարող եք դիտել գիշերային երկնակամարում իրենց խորհրդավորությամբ առկայծող աստղիկների ժպիտները, շարժումները...
Երաժշտությունը նրա նախասիրություններով պիտի ընտրես ու մոտակա ափին նախատեսիր պարելու համար մի հարմար հարթակ....Եթե կիթառ կամ այլ գործիքի վրա նվագելուն տիրապետես,կարող ես երաժշտություն գրել նրա համար ու կատարել քո բառերով գրված երգը հենց այդ նավակի մեջ, այդ պահին` միայն դու ես և նա, ուրիշ ոչ ոք մոտակայքում չկա... կարող ես տաքուկ անձրև պատվիրել /եթե կարողանաս կազմակերպել/, ու հենց որ նավակը կսկսի լցվել, ցատկիր ջուրը և նավակը մոտեցրու ափին, հետո նրան կգրկես ու ափ կտանես` էն որ պարի համար հարմար տեղ էիր պատրաստել, հետո երաժշտություն... ձեր ուզածի պես կպարեք ու լավ կզգաք ու չեք մրսի ...
Եսպես գլուխներդ չտանեմ երկար, ներող եղեք, երկար ստացվեց, բայց դե Դուք մտածեք, լավ մտքեր /գեղեցիկ ու ամենակարևորը իմաստավորված երազանքներ/ միշտ էլ կարելի է իրագործել և հետո հիշել ...

Էջանիշներ