User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 68 հատից

Թեմա: Ի՞նչ է գեղեցկությունը...

  1. #1
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է գեղեցկությունը...

    Այն դժվարին, նոր, անծանոթ և չոգտագործվող հասկացություն է: Գեղեցկությունը միշտ մեկ ուրիշ բանի խորհրդանիշ է, որին չես հասել, որին սպասում ես նվաճելու համար, որը հաղթահարում ես տառապանքներով: Գեղեցկությունը ոչ թե ճշմարտություն է, այլ ինքնատիպություն, չբացահայտված ինչ-որ հուզիչ հանելուկ: գեղեցկությունը միայն մեր մեջ է, բայց ոչ շրջապատող աշխարհում: Որպես տարատեսակ մարդը մարդ դարձավ( Homo sapiens) ոչ այն ժամանակ, երբ ձեռքը փայտ վերցրեց, այլ երբ գիտակցեց շրջապատող աշխարհի գեղեցկությունը և ցանկացավ ընկալել այն: գեղեցկությունը միշտ հարստության նշան է, ոմանց համար գրպանի, ուրիշների համար հոգու: Ոմանք գեղեցկություն են ստեղծում, ուրիշները գնում այն: Բայց կարելի է արդյոք որևէ կերպ տիրանալ գեղեցկությանը, բացի այն ստեղծելու ճանապարհից.... Ինչ է գեղեցկությունը ձեզ համար:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.09.2009), Մաեստրո (26.03.2011)

  3. #2
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է գեղեցկությունը...

    Ինչպես կասեր մի հայտնի փիլիսոփա` այն, ինչն իր տեսակի մեջ կատարյալ է, գեղեցիկ է:

    Բայց ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Մի՞թե ամենակատարյալ դոդոշը գեղեցիկ է:

    Ինձ համար գեղեցկությունը չափանիշներ չունի: Այն, ինչ գեղեցիկ է ինձ համար, գեղեցիկ է, և ես չգիտեմ, թե ինչու:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 06.11.2008, 22:38:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.09.2009)

  5. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչ է գեղեցկությունը...

    Ամեն ինչը ինչ լավն է, բարի իմ համար գեղեցիկ է
    Чеширский КотЭ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (17.09.2009)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    գեղեցիկը ունի սահմաններ: այն սահմանափակված է մարդու սահմաններով: Գեղեցիկը հոգեկան էներգիայի ժայթքումն է, ուղղորդված ճաղագայթումը, լազերը, և այն ընդունելու, ընկալելու համար պատրաստ "տարրայի" գոյությունն է:
    Երկու օր առաջ իմ մոտիկը ինձ ասաց, որ Ջոկոնդայի նկարը իր վրա ոչ մի տպավորություն չթողեց, քանի որ այն Լուվրում ցուցադրված էր ապակու տակ և լուսավորվածությունը շատ վատն էր…
    գեղեցկությունը դա անվերջանալլի դասեր են: Էքսպերիենս - փորձառություն: Ինչքան լսում ես Մոցարտին "Դոն Ժուանը", այնքան այն ավելի է գեղեցկանում… այո, այո- գեղեցկանում է "Դոն Ժուանը" առանց մի թիզ անգամ փոխվելու: Փոխվում է ընդամենը մեր ուղեղում իր "լուսավորվածությունը"

  8. #5
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն դժվարին, նոր, անծանոթ և չոգտագործվող հասկացություն է: Գեղեցկությունը միշտ մեկ ուրիշ բանի խորհրդանիշ է, որին չես հասել, որին սպասում ես նվաճելու համար, որը հաղթահարում ես տառապանքներով: Գեղեցկությունը ոչ թե ճշմարտություն է, այլ ինքնատիպություն, չբացահայտված ինչ-որ հուզիչ հանելուկ: գեղեցկությունը միայն մեր մեջ է, բայց ոչ շրջապատող աշխարհում: Որպես տարատեսակ մարդը մարդ դարձավ( Homo sapiens) ոչ այն ժամանակ, երբ ձեռքը փայտ վերցրեց, այլ երբ գիտակցեց շրջապատող աշխարհի գեղեցկությունը և ցանկացավ ընկալել այն: գեղեցկությունը միշտ հարստության նշան է, ոմանց համար գրպանի, ուրիշների համար հոգու: Ոմանք գեղեցկություն են ստեղծում, ուրիշները գնում այն: Բայց կարելի է արդյոք որևէ կերպ տիրանալ գեղեցկությանը, բացի այն ստեղծելու ճանապարհից.... Ինչ է գեղեցկությունը ձեզ համար:
    Ինձ մոտ գեղեցկությունը ընկալվում է որպես թարմության, նորի, զարգազվածության որակական հատկանիշ, այո դա մի որակական մակարդակ է, որում գոյություն ունենալը արդարացվում և մոտիվացվում է, ընկալվում և գնահատվում է առանց թերությունների` նման կատարյալի...
    Գեղեցկությունը նաև ներդաշնակության մեջ է մնում մնացածի`գուցե թե քիչ գեղեցիկի հետ... Այն մարդու` շրջապատի հետ ներդաշնակության մեջ գտնվելու /հաճախ այդ ներդաշնակությունը գերազանցելու, կատարյալ ու անկործան դառնալու/ կամ դրա ձգտման պահանջմունքն է ...
    Գեղեցիկ` հաճախ միակ և անկրկնելի, հատուկ և թանկագին, անկախ ու ազատ, թեթև ու կարճատև, առեղծված ու հանելուկային, սնող և կուրացնող, կործանիչ ու կենսատու ...
    Վերջին խմբագրող՝ Narinfinity: 07.11.2008, 13:19:

  9. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն դժվարին, նոր, անծանոթ և չոգտագործվող հասկացություն է: Գեղեցկությունը միշտ մեկ ուրիշ բանի խորհրդանիշ է, որին չես հասել, որին սպասում ես նվաճելու համար, որը հաղթահարում ես տառապանքներով: Գեղեցկությունը ոչ թե ճշմարտություն է, այլ ինքնատիպություն, չբացահայտված ինչ-որ հուզիչ հանելուկ: գեղեցկությունը միայն մեր մեջ է, բայց ոչ շրջապատող աշխարհում: Որպես տարատեսակ մարդը մարդ դարձավ( Homo sapiens) ոչ այն ժամանակ, երբ ձեռքը փայտ վերցրեց, այլ երբ գիտակցեց շրջապատող աշխարհի գեղեցկությունը և ցանկացավ ընկալել այն: գեղեցկությունը միշտ հարստության նշան է, ոմանց համար գրպանի, ուրիշների համար հոգու: Ոմանք գեղեցկություն են ստեղծում, ուրիշները գնում այն: Բայց կարելի է արդյոք որևէ կերպ տիրանալ գեղեցկությանը, բացի այն ստեղծելու ճանապարհից.... Ինչ է գեղեցկությունը ձեզ համար:
    Շատ բաներ այնքան փխրուն ու եթերային են, որ եթե փորձես սահմանել, բառերի վերածել, համակարգել, կանէանան: Գեղեցկությունը դրանցից է:
    Կարիք չկա իմանալ՝ ինչ է գեղեցիկը: Եթե ի վիճակի ես այն զգալ, եթե հավատում ես նրան, ապա այն կա, ու դա բավական է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #7
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մի սահմանում կգրեմ հիմա այստեղ, որը կարծեմ Սվյատոսլավ Ռերիխին է պատկանում՝ Նիկոլայ և Ելենա Ռերիխների որդուն, որը նաև մեծ նկարիչ է եղել.

    Գեղեցկությունը՝ էլ ավելի կատարյալն է...

    Եվ եթե մտածում ես, շատ դիպուկ ու ճիշտ է սահմանել... եթե փորձում ես համեմատել, թե ո՞րն է օրինակ երկուսից ավելի գեղեցիկ, ապա բնականաբար գեղեցիկն ավելի կատարյալն է լինում և այստեղ խոսք չի կարող գնալ ճաշակի մասին ու նրանց մասին, որոնք տվյալ ոլորտում բանիմաց չեն ու կարող են գնահատել միայն սեփական նախասիրություններից ու պատկերացումներից ելնելով։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  11. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    որոնք տվյալ ոլորտում բանիմաց չեն ու կարող են գնահատել միայն սեփական նախասիրություններից ու պատկերացումներից ելնելով։

    Գեղեցկության ոլորտում բանիմաց, համա թե ասեցիր:
    Իսկ ինչի՞ց է պետք ելնել, եթե ոչ սեփական նախասիրություններից ու պատկերացումներից: Ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան ճիշտ տեղում հայտնված անկատարությունը:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.11.2008, 17:06: Պատճառ: Սմայլերի չափավորում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #9
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    հմմ, չէ, համաձայն չեմ… կատարյալը ձանձրացնում է…
    Մի անգամ մեկը շատ դիպուկ արտահայտություն արեց. ամենագեղեցիկը այն է, ինչ հաճելի է…

    գեղեցկության հարցում ես ու Նիդլզ ին Այզը նման պատկերացումներ ունենք…
    այ սա շատ լավն էր.


    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից
    Ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան ճիշտ տեղում հայտնված անկատարությունը:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  13. #10
    բեջուռա #2 ԿԳԴ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2008
    Հասցե
    Դբի գլուխ...
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի սահմանում կգրեմ հիմա այստեղ, որը կարծեմ Սվյատոսլավ Ռերիխին է պատկանում՝ Նիկոլայ և Ելենա Ռերիխների որդուն, որը նաև մեծ նկարիչ է եղել.

    Գեղեցկությունը՝ էլ ավելի կատարյալն է...

    Եվ եթե մտածում ես, շատ դիպուկ ու ճիշտ է սահմանել... եթե փորձում ես համեմատել, թե ո՞րն է օրինակ երկուսից ավելի գեղեցիկ, ապա բնականաբար գեղեցիկն ավելի կատարյալն է լինում և այստեղ խոսք չի կարող գնալ ճաշակի մասին ու նրանց մասին, որոնք տվյալ ոլորտում բանիմաց չեն ու կարող են գնահատել միայն սեփական նախասիրություններից ու պատկերացումներից ելնելով։
    Մեծ նկարիչն ասաց. << Մի վախեցիր կատարյալից, դու երբեք դրան չես հասնի>> Ես ինձ թույլ կտամ բացատրել , թե ինչպես եմ ընկալում նրա խոսքերը: Մի տխրիր, որ չես կարող հասնել կատարյալին, ընդհակառակը, ուրախացիր նրա համար, որ կատարյալը սահմաններ չունի և քո կյանքը բոլոր ժամանակներում միշտ կարող է լցվել իմաստով և գեղեցկությամբ, հոգու գեղեցկությամբ և դու միշտ կունենաս ձգտման դաշտ ու պիտի ձգտես որպիսի կյանքի ամեն փուլում լինես կատարյալ և գեղեցիկ:
    Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
    Կողբի Գեղարվեստի Դպրոց

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մաեստրո (26.03.2011)

  15. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը

    Գեղեցկության ոլորտում բանիմաց, համա թե ասեցիր:
    Իսկ ինչի՞ց է պետք ելնել, եթե ոչ սեփական նախասիրություններից ու պատկերացումներից: Ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան ճիշտ տեղում հայտնված անկատարությունը:
    Չէ սխալ ես ընկալել ասածս կամ պարզապես ուշադիր չես եղել. խոսքը գեղեցկության ոլորտի մասին չէր, այլ ցանկացած բնագավառ, որտեղ կա համեմատելու բան ու որոշելու, թե որն է նրանցից առավել գեղեցիկը։ Իսկ անկատարությունը գեղեցիկ չի կարող լինել՝ լինի դա ճիշտ տեղում հայտնված, թե մի քիչ ոչ տեղում։

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ նկարիչն ասաց. << Մի վախեցիր կատարյալից, դու երբեք դրան չես հասնի>> Ես ինձ թույլ կտամ բացատրել , թե ինչպես եմ ընկալում նրա խոսքերը: Մի տխրիր, որ չես կարող հասնել կատարյալին, ընդհակառակը, ուրախացիր նրա համար, որ կատարյալը սահմաններ չունի և քո կյանքը բոլոր ժամանակներում միշտ կարող է լցվել իմաստով և գեղեցկությամբ, հոգու գեղեցկությամբ և դու միշտ կունենաս ձգտման դաշտ ու պիտի ձգտես որպիսի կյանքի ամեն փուլում լինես կատարյալ և գեղեցիկ:
    Համամիտ եմ ասածիդ հետ. բնականաբար բացարձակ կատարելություն չկա ու չկա մեկն էլ հետևաբար, որ դրան կարողանա հասնել, բայց եթե կա օրինակ երկու քանդակ ու փորձում են այդ ոլորտի բանիմաց մասնագետները դրանք գնահատեն ու կոպիտ ասած որոշեն, թե որն է ավելի գեղեցիկ, բնականաբար գեղեցիկը կհամարեն նա, որն ավելի համեմատաբար կատարյալ ու անթերի է արված. դրա համար էլ հենց ասվում է.
    Գեղեցիկը՝ էլ ավելի կատարյալն է...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  16. #12
    Մշտական անդամ WhiteSmoke{F}-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.11.2008
    Գրառումներ
    152
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում KGD-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ նկարիչն ասաց. << Մի վախեցիր կատարյալից, դու երբեք դրան չես հասնի>> Ես ինձ թույլ կտամ բացատրել , թե ինչպես եմ ընկալում նրա խոսքերը: Մի տխրիր, որ չես կարող հասնել կատարյալին, ընդհակառակը, ուրախացիր նրա համար, որ կատարյալը սահմաններ չունի և քո կյանքը բոլոր ժամանակներում միշտ կարող է լցվել իմաստով և գեղեցկությամբ, հոգու գեղեցկությամբ և դու միշտ կունենաս ձգտման դաշտ ու պիտի ձգտես որպիսի կյանքի ամեն փուլում լինես կատարյալ և գեղեցիկ:
    Գեղեցկության մասին մեկնաբանությունդ բերում է անվերջության գաղափարին.ՈՒրեմն գեղեցկության բանաձևն է ՍԵՐ+ԵՐԱԶԱՆՔ+ԼՈՒՅՍ.Գեղեցկությունը նույն անսահմանությունն է

  17. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ սխալ ես ընկալել ասածս կամ պարզապես ուշադիր չես եղել. խոսքը գեղեցկության ոլորտի մասին չէր, այլ ցանկացած բնագավառ, որտեղ կա համեմատելու բան ու որոշելու, թե որն է նրանցից առավել գեղեցիկը։ Իսկ անկատարությունը գեղեցիկ չի կարող լինել՝ լինի դա ճիշտ տեղում հայտնված, թե մի քիչ ոչ տեղում։
    Ես ճիշտ եմ քեզ հասկացել:
    Պարզապես իսկական գեղեցիկը համեմատության մեջ չի գեղեցիկ: Այն պարզապես գեղեցիկ է: Յուրովի:
    Դու առաջնորդվում ես գեղեցիկի գնահատման Կալի Յուգայի չափանիշերով, ինչը, մեղմ ասած մանր է:
    Գեղեցիկն այն է, ինչը սեր է ծնում: Իսկ կատարելությունը երբեք սեր չի ծնում՝ ընդամենը հիացմունք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #14
    www.nunerock.com nune'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Գրառումներ
    256
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Needles in eyes, հմմ.. ես ատում եմ քեզ , բայց դու ինչպես միշտ ճիշտ ես ասում, ես համամիտ եմ, մանավանդ էն մտքի հետ, որ գեղեցիկն այն է, ինչ սեր է ծնում...
    CAUCASUS ROCKS HERE!


    http://nunerock.com/

  19. #15
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ է գեղեցկությունը...

    Մեջբերում nune'-ի խոսքերից Նայել գրառումը
    Needles in eyes, հմմ.. ես ատում եմ քեզ , բայց դու ինչպես միշտ ճիշտ ես ասում, ես համամիտ եմ, մանավանդ էն մտքի հետ, որ գեղեցիկն այն է, ինչ սեր է ծնում...
    .... և ինչը առաջացնում է անշահ հաճույք

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆրակտալներ. մաթեմատիկայի գեղեցկությունը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.02.2010, 22:13
  2. Երբ մարդու համար անտանելի է սեփական գեղեցկությունը…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 16.06.2008, 12:13
  3. Գնահատենք գեղեցկությունը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.05.2008, 13:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •