▀▀
▀ ժող քառակուսիս էտքան էլ քառակուսու նման չի, չկարողացա ուղղեմ
●
▲
^^^
Նայեք ուշադիր ֆիգուրներին; Առաջին հայացքից որ ֆիգուրը գրավեց ձեր ուշադրությունը:
Ձեր ընտրած պատկերը ձեր հիմնական ֆիգուրն է:Այն թույլ է տալիս որոշել ձեր բնավորության գլխավոր, գերակշռող գծերը և վարքի առանձնահատկությունները:Մնացած 4 ֆիգուրները մոդուլյատորներ են, որոնք կարող են երանգավորել ձեր վարքի առաջատար մեղեդին:
Քառակուսի- Աշխատասիրություն, ջանասիրություն, սկսած գործը մինչև վերջ հասցնելու պահանջ:Դիմացկունությունը, համբերությունը և հետևողականությունը Քառակուսուն բարձրակարգ մասնագետ են դարձնում իր բնագավառում: Քառակուսին սիրում է մեկընդմիշտ սահմանված կարգ ու կանոն ամեն ինչ պետք է գտնվի իր տեղում և կատարվի իր ժամանակին: Նախապես պլանավորված, կանխատեսելի կյանքը Քառակուսու իդեալն է, նրա հոգուն խորթ են անակնկալները և իրադարձությունների սովորական ընթացքի փոփոխությունները:
Ուղղանկյուն- Անձի ժամանակավոր վիճակն է, որը կարող են ընդունել մնացած կայուն ֆիգուրները կյանքի որոշակի ժամանակաշրջաններում: Դրանք այն մարդիկ են, որոնք բավարարված չեն ներկայումս իրենց վարած ապրելակերպով և այդ պատճառով էլ զբաղված են ավելի լավ վիճակի որոնումներով:Այդ պատճառով էլ Ուղղանկյան լավագույն հատկանիշներն են հետաքրքրասիրությունը, հարցասիրությունը, քննախույզ միտքը, համարձակությունը:Նրանք բաց են նոր գաղափարների, արժեքների, մտածողության նոր ձևերի և կյանքի հանդեպ, հեշտությամբ յուրացնում են ամեն նոր բան:
Եռանկյուն- Այս ֆիգուրը խորհրդանշում է լիդերությունը: Իսկական Եռանկյան ամենաբնորոշ առանձնահատկությունը գլխավոր նպատակի վրա կենտրոնանալու ընդունակությունն է:Եռանկյունները եռանդուն, ուժեղ անձնավորություններ են: Նրանք պատվախնդիր են, պրագմատիկ: Ճիշտ լինելու և գործերը տնօրինելու, իրավիճակները կառավարելու ուժգին պահանջմունքը:Եռանկյունուն դարձնում են ուրիշների հետ մշտապես մրցակցող անձնավորություն:
Շրջան- Հինգ ֆիգուրներից ամենաբարյացկամ է: Նա շատ զգայուն է, ապրումակցման, կարեկցանքին արձագանքելու ընդունակություն ունի:Շրջանն ուրիշի ուրախությունն ու ցավը զգում է ինչպես իրենը:Նա երջանիկ է, երբ բոլորը հաշտ ու հաներաշխ են միմյանց հետ: Այդ պատճառով էլ եթե շրջանի և մեկ այլ մարդու միջև կոնֆլիկտ է ծագում, ապա առավել հավանական է, որ առաջինը հենց նա կլինի զիջողը: Նա ձգտում է ընդհանրություն գտնել նույնիսկ հակադիր տեսակետների միջև:
Զիգզագ- Այս ֆիգուրը ստեղծագործելու խորհրդանիշն է: Բացարձակապես տարբեր գաղափարներից նոր կոմբինացիաներ սարքել և դրա հիման վրա ինչ-որ նոր, օրիգինալ բան ստեղծել. Ահա թե ինչն է դուր գալիս Զիգզագներին:Նրանք երբեք չեն բավարարվում այն միջոցներով, որոնցով ինչ-որ բան է արվում տվյալ պահին: Զիգզագն ամենաոգևորված, նաև ամենագրգռվող ֆիգուրն է: Երբ նրա մոտ նոր և հետաքրքիր միտք է ծագում, պատրաստ է համայն աշխարհին պատմել այդ մասին:Զիգզագներն իրենց գաղափարների անխոջ քարոզողներն են և կարող են իրենց հետևից տանել շատերին:
Էջանիշներ