Սուրբ Գրքի եբրայերեն ձեռագրերում Աստծուն տրվող տարբեր անուններ կան, որոնք հիմնականում արտահայտում են Աստծո հատկանիշները. Էլ, Էլօհիմ, Շադդա, Քաննա և այլն: Աստվածաշնչի արդի հրատարակություններում դրանք պարզապես թարգմանվել են Աստված կամ Տեր: Այդ տրվող անունների շարքում ամենաշատ գործածվածներից մեկը, այպես կոչված, Եհովան է, որի առավել ճիշտ հնչողությունն է համարվում Յահվեն կամ Յահվեհը: Աստծո պատասխանը Մովսեսին (ars83-ի մեջբերման մեջ նշված) հրեաները համարել են Աստծո անուններից մեկը, բայց այն արտասանելու իրավունք է ունեցել միայն քահանայապետը, այն էլ տարին մեկ անգամ, Սրբություն Սրբոց մտնելիս: Մյուսները պարզապես հասնելով այդ անվանը` հնչեցնում էին Էդոնա բառը (ըստ շեվա հնչողության), այինքն` Տեր:
Սա այն է, ինչի մասին ես խոսում եմ: Սխալվելու իրավունք բոլորն էլ ունեն, բայց մի վիճիր նրա համար ինչում համոզված չես
Էջանիշներ