User Tag List

Էջ 7 159-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757107 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #91
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր քահանային

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում է, ավելի ճիշտ բնութագրող բառը «պոռնկությունն» է, այլ ոչ՝ շնությունը (պոռնկություն – блуд, շնություն –прелюбодеяние)։ Շնությունն ավելի շատ վերաբերում է ամուսնացած զույգերին, պոռնկությունը՝ ոչ։
    Չնայած, կարող է, ես սխալվում եմ։
    Блуд - интимные отношения между людьми, не состоящими друг с другом в браке. (Աղբյուր` ABBYY Linvo 12)
    Փաստորեն եթե մարդ ամուսնացած չի, իրավունք չունի ինտիմ կապի մեջ մտնելու։
    Ախր չգիտեմ, է, մի քիչ բարդ հարց ա իմ համար։ Ես կարծում եմ, որ համբույրն էլ ա (սիրելիի հետ համբուրվելը) ինտիմ կապի մի մաս կազմում, ստացվում ա սիրած աղջկան համբուրելը մեղք ա...
    Չէ, դա հնարավոր չի, երեւի ես եմ մի բան սխալ հասկանում։

  2. #92
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Շատ հետաքրքիր պատմություն է ,սակայն միշտ կիսատ ,այն լրացման կարիք ունի ,մեզ հայերիս համար:
    Հակիրճ խաչը որպես բարձրացույն պաշտամունքային երևույթ հայտնի էր հայկական նախաքրիստոնեական շրջանի աստվածապաշտության մեջ:
    Այդ խաչերից մեկը դրված է Էրեբունի թանգարանում և համարվում է մ.թ.առաջ 700 ական թվականների խաչքար իր դասկան ձևով:Նույն ժամանակաշրջանի որոշ աստվածների տարբերանշանը համարվում էր կրծքի վրա խաչ ունենալը:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. #93
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Блуд-ը անառակությունն է:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #94
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Блуд-ը անառակությունն է:
    Դե անառակությունն էլ պոռնկությունն է, էլի
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. #95
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե անառակությունն էլ պոռնկությունն է, էլի
    Չէ, Արս, նույնը չի: Անառակությունն իր մեջ ներառում է իհարկե պոռնկության իմաստը, բայց շատ ավելի լայն հասկացություն է: <Անառակ որդու> առակը հո <պոռնիկ որդու> առակ չես ասում?

  6. #96
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Հիսուսն ասում էր «եթե մի երեսիդ ապտակում են մյուսն էլ դեմ տուր»: Ես արտահայտության մեկնաբանությունը, կամ շարունակությունը վաղուց կարդացել եմ, հիմա չեմ հիշում կոնկրետ ու՞մ ավետարանում էր ու ընդհանրապես ավետարաններում է՞ր, թե ոչ: շարունակությունը մոտավորապես հետևյալն էր «քանզի եթե թշնամիդ զորավոր է նա քեզ կոչնչացնի, եթե դա նկատել ես մի ըմբոստացի նրա դեմ, այլ մյուս այտդ էլ դեմ տուր»:
    Ստեղ լրիվ իմաստը փոխվում ա: Հիսուսը չէր ասում գիժ գիժ ծեծ կերեք, ինքը ասում էր եթե զգում ես որ ըմբոստանալուց քեզ կջախջախեն, մի ըմբոստացի: Բայց հրեա եդիշն նոր կտակարանում էդ խոսքերը քողարկված ա:

    Խելոք մարդիկ լույս սփռեք ես հագնամանքի վրա:
    էսպես չի մնա

  7. #97
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Ոչ ոք չի ուզու՞մ մեկնաբանի:
    էսպես չի մնա

  8. #98
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ ոք չի ուզու՞մ մեկնաբանի:
    Հենա, սաղ մեկնաբանել ես էլի, Էլմո ջան
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #99
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենա, սաղ մեկնաբանել ես էլի, Էլմո ջան
    Ախր ես շատ քիչ եմ հասկանում: Ուզում եմ հենց կրոնական կրթուրյամբ մարդիկ պատասխանեն, հաստատեն կամ հերքեն իմ վարկածը: Ես տեխնիկ եմ:
    էսպես չի մնա

  10. #100
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Էն «աղջիկ» վախտերս , որ «Հայորդաց Տուն» (Պիոներ պալատ) էի հաճախում, ավիոմոդելի խմբակ, մեզ պարտադրում էին հաճախել կրոնի դասերի, հիմա եմ հասկանում, որ իրոք պիտանի էր, օրինակ մեզ այնտեղ երբեք հնազանդության ու կներեք ոչխարության չեն քարոզել կամ համոզել, ընդհակառակը մեր Տեր հայրերը կարգին մարդիք էին մի անգամ ես էլ հարցրեցի, թե սենց բան են ասում յանիմ եթե թուրքերը գան հմի ինչ պիտի բան չանե՞նք, ասեց չէ սաղ նրանից ա որ սխալ եք հականում և ավելի սխալ էլ մեկնաբանում եք Սուրբ գիրքը ասեց մեր եկեղեցին քարոզում ա, որ վտանգի պահին վերջին շապիկդ էլ ծախես սուր գնես, որ կյանքդ, հայրենիքդ ու եկեղեցիդ պաշտպանես, ասեց հիշի Ավարայրը ու սարդարապատը, Ղարաբաղը, որտեղ հոգևորականները զինվորների կողքին էին, ու դրանից հետո իմ համար էլ մութ պահ չմնաց, ես քրիստոնեա եմ բայց չեմ պատրաստվում հնազանդվել ինձ ճնշողներին, ինձ սենց են սովորացրել

  11. #101
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիսուսն ասում էր «եթե մի երեսիդ ապտակում են մյուսն էլ դեմ տուր»: Ես արտահայտության մեկնաբանությունը, կամ շարունակությունը վաղուց կարդացել եմ, հիմա չեմ հիշում կոնկրետ ու՞մ ավետարանում էր ու ընդհանրապես ավետարաններում է՞ր, թե ոչ: շարունակությունը մոտավորապես հետևյալն էր «քանզի եթե թշնամիդ զորավոր է նա քեզ կոչնչացնի, եթե դա նկատել ես մի ըմբոստացի նրա դեմ, այլ մյուս այտդ էլ դեմ տուր»:
    Լսել էք՝ ինչ ասուեց. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու։ (Մատթ. 5.38,39)

    Ով խփում է քո ծնօտին, նրան մի՛ւսն էլ մօտեցրու. եւ ով որ քեզնից քո բաճկոնը բռնի է վերցնում, նրան մի՛ արգելիր, որ վերցնի շապիկդ էլ։ 33Ամէն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, եւ ինչ որ մէկը քեզնից վերցնի, ետ մի՛ պահանջիր։ 34Եւ ինչպէս կամենում էք, որ անեն ձեզ մարդիկ, այնպէս արէ՛ք եւ դուք նրանց։ (Ղուկ. 6.32-34)


    Ստեղ լրիվ իմաստը փոխվում ա: Հիսուսը չէր ասում գիժ գիժ ծեծ կերեք, ինքը ասում էր եթե զգում ես որ ըմբոստանալուց քեզ կջախջախեն, մի ըմբոստացի: Բայց հրեա եդիշն նոր կտակարանում էդ խոսքերը քողարկված ա: Խելոք մարդիկ լույս սփռեք ես հագնամանքի վրա:
    Ս. Հովհան Ոսկեբերանը, խոսելով գայթակղությունների և չարին դիմակայելու մասին, ասում է.

    Արդ, եթե ջանքն ավելի քիչ է լինում կամ, ընդհանրապես պետք չի լինում ո՛չ ջանք, ո՛չ նեղություն, իսկ օգուտն ավելի շատ է լինում, ապա ինչո՞ւ ենք ցանկանում մեզ անհամար չարիքների հորձանուտը ձգել։ Չէ որ կնոջը չնայելը ոչ միայն ավելի հեշտ է, այլև ավելի մաքուր հաղթանակ է տալիս դրանից ծնված կրքի նկատմամբ, մինչդեռ նա, ով նայում է կնոջը, եթե երբեմն էլ ազատվում է ցանկությունից, ապա մեծ դժվարությամբ և իր համար որոշ անմաքրությամբ։ Նա, ով գեղեցիկ երես չի տեսել, մաքուր է մնում նրանից գրգռված ցանկությունից, իսկ նա, ով ցանկացել է տեսնել, ծռելով մտքերը և հազար անգամ աղտոտելով դրանք, այնժամ է միայն ցանկության անմաքրությունից հրաժարվում, երբ ուզում է վանել այն։ Ուստի և Քրիստոս, ցանկանալով, որ մենք չվնասվենք դրանից, ոչ միայն սպանությունն է արգելում, այլև բարկությունը, ոչ միայն շնությունը, այլև անմաքուր հայացքը, ոչ միայն երդմնազանցությունը, այլ երդումն ընդհանրապես։ Նույնիսկ այստեղ չափ չի դնում առաքինությանը, այլ հաստատելով այն, անցնում է առաջ։ Հեռացնելով սպանությունից և պատվիրելով մաքուր մնալ բարկությունից՝ նա պատվիրում է նաև պատրաստ լինել չարիքը կրելուն և պատրաստ լինել դիմանալ նրան ոչ միայն այն չափով, որ ցանկանում է մեր նկատմամբ չարամիտը, այլ գերազանցել (չարիքը) և հաղթել այն խոհեմության առատությամբ։ Նա չասաց, որ եթե մեկը աջ այտիդ հարվածի, անտարբերությամբ տանես այդ և հանգստանաս, այլ պատվիրեց մյուսն էլ դեմ տալ։ Սրանում է կայանում փայլուն հաղթանակը, որ տաս ավելին, քան նա ուզում է և նրա չար զանկությանը գերազանցես երկայնամտությանդ առատությունով։ Այդպես դու կսաստես նրա կատաղությունը և բարկությունը։
    Մեզանից է միշտ կախված չարիք չգործելը, այլ ոչ նրանցից, ովքեր մեր նկատմամբ չարիք են գործում («դրդողները»)։ Առավել զարմանալի է այն, որ եթե մենք զգոն ենք լինում, ապա ոչ միայն վիրավորանքի չենք արժանանում, այլև նրանցից, ովքեր մեզ նեղացնում են ավելի շատ բարիք ենք շահում, քան մնացածներից։ Որևէ մեկը վիրավորե՞լ է քեզ։ Դու իշխանություն ունես այդ վիրավորանքը քեզ համար գովեստի վերափոխելու։ Եթե դու պատասխան վիրավորանք հասցնես, ապա ամոթ կբերես քո վրա, իսկ եթե օրհնես քեզ վիրավորողին, ապա կտեսնես, որ ներկաները գովում են քեզ։ Հասկացա՞ր, թե ինչպես մենք, եթե կամենանք, բարիք կարող ենք ստանալ նրանցից, ովքեր մեզ վիրավորում են։ Նույնը կարելի է ասել դրամի, հարվածների և այլնի մասին։ Եթե այդ ամենին մենք փոխարենը բարիքով հատուցենք, ապա պսակ կհյուսենք մեր համար։ Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը, քեզ մոտ գալով, ասի. «Այսինչ մարդը վիրավորել է քեզ և բոլորի ներկայությամբ միշտ վատ է խոսում քո մասին», դու գովիր վիրավորողին բոլորի ներկայությամբ։ Այդպես, եթե դու անգամ ուզում էիր վրեժ լուծել նրանից, դու կարող ես բավարարվել։ Բոլոր լսողները, թեև անմիտ էլ լինեն, կգովեն քեզ և քեզ վիրավորողին կատեն որպես մի մարդու, որ զուր տեղն է քեզ վիրավորել, առանց քո կողմից վիրավորված լինելու, մինչդեռ դու նրան չարի փոխարեն բարին ես հատուցել։ Այդպես դու կարող ես ապացուցել, որ քո մասին ողջ ասածը իրավացի չէ։ Ով բարկանում է, երբ նրա մասին չարախոսում են, նա իր վշտով ապացուցում է, որ իր մասին ասվածը ճիշտ է, իսկ ով ծիծաղում է, դրանով իսկ ներկաներից հեռացնում է իր մասին ամեն կասկած։ Այսպիսով, նայիր, թե ինչքան բարիք ես ձեռք բերում. խուսափում ես շփոթությունից և անհանգստությունից, եթե մեղքեր ունես, մաքրվում են ինչպես փարիսեցու մեղադրանքը մեծահոգիորեն կրած մաքսավորը։ Ոչինչ այնպես չի խոցում մեզ վիրավորողներին, ինչպես այն, որ մենք ծիծխաղում ենք մեզ հասցրած վիրավորանքների վրա։ Եվ ինչպես խոհեմությամբ մենք վիրավորանքները մեզ ի բարին ենք դարձնում, այնպես էլ երկչոտության հետևանքն է լինում հակառակը՝ և մեզ ենք ամաչացնում, և ներկաներին մեղավոր թվում նրանում, ինչ մեր մասին ասում են, և հոգում խռովում, և թշնամուն ուրախացնում, և Աստծուն տրտմեցնում և մեղքերը շատացնում։ Սրա մասին խորհրդածելով, խուսափենք երկչոտության անդունդից և շտապենք դեպի երկայնամտության ապաստանը, որպեսզի այնտեղ մեր հոգիներին հանգիստ գտնենք։


    http://www.krotov.info/library/i/zla..._02_04.htm#539
    Հ.Գ. Հետաքրքիր համընկնում. այսօր Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է ս. Հովհան Ոսկեբերանին։
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. #102
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    ars83
    Անչափ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար:

    Տեքստում էլի հնազանդ ոչխարության քարոզ կար: Նայի Աստված ինքը շատ լավ գիտի, որ մարդկանց մեջ գերակշռում է չար ու հիմար մարդկանց թիվը(նույինսկ ինքն անձամբ մի քանի անգամ վերացրեց մարդկությունը կամ մասսայական պատիժ կիրառեց): Այսինքն վիրավորանքին օրհնանքով պատասխանելուց դու կմնաս չհասկացած մեծամասնության կողմից: Ընդամենը քչերը քեզ կհասկանան ու կգնահատեն, բայց էդ քչերը առանց էդ էլ նորմալ մարդիկ են ու իրանս սենց թե նենց գիտեին բարին ով ա , չարն՝ ով: Հարցը նրանում ա , որ հին կտակարանը շատ էլ լավ ասում էր լավ մարդկանց «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ Արդարացի ա չէ՞: Աստծուն հարգող մարդկանց իրավունք ա տրվում իրանց նեղացնողներին գզզել: Չէ ստեղ մի բան են չի: Հրեաները իրանք ստեղծեցին քրիստոնեությունը ու հենց իրանք էլ չեն ընդունում այն: Փոխարենը շատ լավ ընդունում են հին կտակարանը:
    էսպես չի մնա

  13. #103
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

    Elmo, իսկ միգուցե Ձեր հարցի պատասխանն արդեն առկա է Ձեր ստորագրության մեջ?

  14. #104
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Elmo, իսկ միգուցե Ձեր հարցի պատասխանն արդեն առկա է Ձեր ստորագրության մեջ?
    Ստորագրությանս մեջ խոսքը անգրագետ մարդկանց մասին է, որոնք առանց հասկանալու վատություն են անում:
    էսպես չի մնա

  15. #105
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայ Եկեղեցու տոները

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    ars83
    Անչափ շնորհակալ եմ ինֆորմացիայի համար:

    Տեքստում էլի հնազանդ ոչխարության քարոզ կար:
    Կարևորը, որ գայլություն չկար

    Այսինքն վիրավորանքին օրհնանքով պատասխանելուց դու կմնաս չհասկացած մեծամասնության կողմից:
    Դա ի՞նչ նշանակություն ունի, Elmo ջան։ Քրիստոնեությունը ոչ ամեն մեկի ուժի բան է, դա հոգու, մտքի և կամքի կոփում է և դրա համար մեծ աշխատանք, համառություն և հաստատակամություն է պետք։ Համաձայն եմ, որ այս պատվիրանը կատարելը դժվար է, բայց բոլոր լավ բաները դժվարությամբ են ձեռք բերվում։

    Ընդամենը քչերը քեզ կհասկանան ու կգնահատեն, բայց էդ քչերը առանց էդ էլ նորմալ մարդիկ են ու իրանս սենց թե նենց գիտեին բարին ով ա , չարն՝ ով:
    Կարևորը, որ Աստված կգնահատի և խիղճդ չի դատապարտի։

    Հարցը նրանում ա , որ հին կտակարանը շատ էլ լավ ասում էր լավ մարդկանց «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»։ Արդարացի ա չէ՞:
    Այո, բայց այստեղ նուրբ պահ կա։ Եթե դու ուրիշների համար արդարության կիրառում ես պահանջում (պատիժ), ապա ինքն պետք է պատրաստ լինես այն ընդունելու քո նկատմամբ ։ Իմ սիրած տեղերից մեկը մեջբերեմ Աստվածաշնչից, եթե կարելի է.

    ...քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ (Հակոբ. 2.13)

    Միայն արդարության կիրառումը, առանց ողորմության և ներման, կբերի մարդկության ոչնչացմանը։

    Աստծուն հարգող մարդկանց իրավունք ա տրվում իրանց նեղացնողներին գզզել:
    Չէ, ոչ մեկին գզելու իրավունք մարդը չունի (խոսքս ինքնապաշտպանության կամ մերձավորների, ազգի, հայրենիքի պաշտպանության մասին չէ, այլ առօրյա հարաբերությունների։ Նշված դեպքերում էլ կամ ինքնապաշտպանություն է, կամ սիրո դրսևորում մերձավորի նկատմամբ, երբ չես թողնում թշնամին նրան սպանի)։

    Հրեաները իրանք ստեղծեցին քրիստոնեությունը ու հենց իրանք էլ չեն ընդունում այն: Փոխարենը շատ լավ ընդունում են հին կտակարանը:
    Հրեաները քրիստոնեությունը չեն ստեղծել։ Քրիստոնեությունը Քրիստոս է ստեղծել՝ որպես համամարդկային նշանակության և մասշտաբի կրոն։ Իսկ չընդունելու մասին... մի՞թե միայն հրեաները չեն ընդունում։
    Վերջին խմբագրող՝ ars83: 31.10.2008, 17:49: Պատճառ: Գրառման ավելացում
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 7 159-ից ԱռաջինԱռաջին ... 345678910111757107 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •