Շնորհակալ եմ, որ ինձ չես մեղադրել, բայց էլի համաձայն չեմ հետդ:Արի այդ տոկոսների հարցը թողնենք մի կողմ: Տոկոսներով խոսելու համար 100 տոկոսին ճանաչել է պետք, ինչը գրեթե անհնար է: Կարող ես ասել` քանի հոգևորականի ես ճանաչում? Կոնկրետ թվով:
Ես ոչ միայն կիրակի, այլև շաբաթվա բոլոր օրերին Էջմիածնում եմ: Ես հենց Մայր Աթոռում եմ ապրում:
Աստղ ջան, որ մի քիչ խորամուխ լինենք, կտեսնենք, որ ճշմարտությունը այդ հարցում ոչ մեկս էլ չգիտի:
Առանց կեղծ համեստության ասեմ, որ ինտերնետում իմ արածը չնչին բան է: Պարզապես աշխատանքային ժամերիցս րոպեներ եմ գողանում, մի երկու բան ճանկրտում, որ գուցե սահմանափակ գիտելիքներիս սահմաններում կարողանամ ինչ-որ հարցում գոնե մի փոքր օգտակար լինեմ: Բայց, Աստղ ջան, իզուր ես կարծում, որ եկեղեցականները տեղներից չեն շարժվում : Գիտես, թե շաբաթվա մեջ ինչքան այցեր են լինում թե մանկատներ, թե ծերանոցներ, թե առանձին անհատների, անգամ բանտ, այն էլ շատ ռեգուլյար ձևով: Ուղղակի ասեմ, որ նման հարցերում Հայ Եկեղեցին որդեգրած սկզբունք ունի. չգովազդել իր արածը: Շատ դեպքերում մեկ-մեկ ես ինքս նույնիսկ ընդվզում եմ` ինչու չի բարձրաձայնվում այդ ամենը? չէ որ դրանով անտեղյակությունից անիմաստ տեղը խոսող շատ լեզուներ կլռեն? Բայց հոգու խորքում գտնում եմ, որ ճիշտ է այս կերպը: Ավելին, Քրիստոսի սպասավորը միշտ պարտավոր է հիշել Քրիստոսի պատգամը նման դեպքերում, պատվիրում է ոչ միայն չպարծենալ նման պարագաներում, այլ ասել. <Անպիտան ծառաներ ենք, արել ենք այն, ինչը պարտավոր էինք անել>: Երևի սխալ էր նաև իմ` այսքանն ասելը, բայց խնդրում եմ, նախքան նման վստահությամբ կարծիք արտահայտելը, մի պահ մտածել` արդյոք իզուր տեղը մեղքի մեջ չես հայտնվում:իսկ դու այն եզակիներից մեկն ես, որ իրոք իր գործն է անում. ճիշտ ա միայն ինտերնետից օգտվողներս կարող ենք օգտվել քո արածից, իսկ մնացածների մոտ խավար ա: Ես էլ հետաքրքրվել եմ, թե ինչու հոգևորականները ժամանակ առ ժամանակ չեն այցելում մարդկանց /կապ չունի տուն, թաղամաս../, ինձ պատասխանել են, որ ոչ թե հոգևորականը պիտի այցելի մարդկանց, այլ մարդիկ եկեղեցի ... բայց եթե ծեր կին ա... կամ թեկուզ տրանսպորտի փող չունի, որ եկեղեցի գնա, ապա ինչ? մի խոսքով եկեղեցում էլ պիտի մաքրման աշխատանքներ ընթանան. ով իրոք ծառայում է Աստծուն, պիտի մնա եկեղեցում, իսկ ով էլ սեփական շահերին, պիտի հեռանա
Վերջին խմբագրող՝ Monk: 06.10.2008, 21:07:
իսկ եթե արդեն ուսումնասիրել ու հասկացել ենք?
հա, չգիտենք, բայց պետք է իմանանք
էլի եմ ասում, Մոնկ ջան, հազարից մեկն ա տեղից շարժվում. բանտ այցելողների մասին էլ գիտեմ /կարծեմ մեկի ազգանունը Կարապետյան էրԱռանց կեղծ համեստության ասեմ, որ ինտերնետում իմ արածը չնչին բան է: Պարզապես աշխատանքային ժամերիցս րոպեներ եմ գողանում, մի երկու բան ճանկրտում, որ գուցե սահմանափակ գիտելիքներիս սահմաններում կարողանամ ինչ-որ հարցում գոնե մի փոքր օգտակար լինեմ: Բայց, Աստղ ջան, իզուր ես կարծում, որ եկեղեցականները տեղներից չեն շարժվում : Գիտես, թե շաբաթվա մեջ ինչքան այցեր են լինում թե մանկատներ, թե ծերանոցներ, թե առանձին անհատների, անգամ բանտ, այն էլ շատ ռեգուլյար ձևով: Ուղղակի ասեմ, որ նման հարցերում Հայ Եկեղեցին որդեգրած սկզբունք ունի. չգովազդել իր արածը: Շատ դեպքերում մեկ-մեկ ես ինքս նույնիսկ ընդվզում եմ` ինչու չի բարձրաձայնվում այդ ամենը? չէ որ դրանով անտեղյակությունից անիմաստ տեղը խոսող շատ լեզուներ կլռեն? Բայց հոգու խորքում գտնում եմ, որ ճիշտ է այս կերպը: Ավելին, Քրիստոսի սպասավորը միշտ պարտավոր է հիշել Քրիստոսի պատգամը նման դեպքերում, պատվիրում է ոչ միայն չպարծենալ նման պարագաներում, այլ ասել. <Անպիտան ծառաներ ենք, արել ենք այն, ինչը պարտավոր էինք անել>: Երևի սխալ էր նաև իմ` այսքանն ասելը, բայց խնդրում եմ, նախքան նման վստահությամբ կարծիք արտահայտելը, մի պահ մտածել` արդյոք իզուր տեղը մեղքի մեջ չես հայտնվում:/, մանկատներ էլ, զորամասեր էլ. բանտարկյալների համար նույնիսկ եկեղեցի էին կառուցել... գնահատում եմ այս ամենը, չեմ ժխտում. բայց դա քիչ է. նույնն է, թե գովենք մեր պաշտոնյաներից մեկին, թե` տեսեք, ճանապարհներ է կառուցում... չպիտի գովենք, դա նրա պարտականությունն է, ավելին` պետք է դժգոհենք, որ այդ ճանապարհի երկայնքով ծառեր չի տնկել
եկեղեցու կատաստրոֆիկ վիճակը պատկերացնելու համար բավական է տեսնել աղանդավորների <<բանակները>>![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արի սենց ասեմ: Շատ հոգևորականների չեմ ճանաչում: Բայց շատ մարդկանց եմ ճանաչում, որոնք նույն կարծիքին են իմ հետ այդ հարցում: Եթե նույնիսկ ես սխալ կարծիք ունեմ, էլի մեղավորը վատ հոգևորականներն են: Ի՞նչ են արել, որ մենք տենց կարծիք ենք կազմել իրանց մասին դու ինձնից լավ գիտես: Քֆուրչի հոգևորական եմ տեսել, փևական հոգևորական եմ տեսել:
Ռադիկալ չլինելու համար ասեմ, որ լավ հոգևորականների ճանաչում եմ: Հենց մեկը իմ հարսանեկան արարողությունը անցկացրած հոգևորականը(ու մենակ ես չեմ լավ կարծիքի իրա մասին): Մեկը Վայոց Ձորի քահանան(չգիտեմ իերարխիան ոնց ա , կարող ա ուրիշ անունով են ասում):
էսպես չի մնա
Բայց ես չեմ էլ ասում ինչ-որ մեկին գովենք, Աստղ ջան:Իմ ասածը պարզապես բացարձակեցումներից ու չափազանցություններից խուսափելն է:
Եթե կա կատաստրոֆիկ վիճակ, այն ավելի լայն մասշտաբներ ունի, քան պարզապես Եկեղեցին է: Բայց սրա վրա չծանրանանք: Օրինակ դու ինչ ելք կառաջարկեիր? Ինչ կարելի է անել, որ չի արվում այդ <բանակների> առկայությունից խուսափելու համար?եկեղեցու կատաստրոֆիկ վիճակը պատկերացնելու համար բավական է տեսնել աղանդավորների <<բանակները>>![]()
![]()
Ես հենց խոսում եմ այն մասին, որ չարժե ռադիկալ լինել: Իսկ սկզբում արտահայտած միտքդ ծայրահեղություն էր պարունակում:Ես էլ եմ շատ մարդկանց ճանաչում, որոնց շատ հարգում եմ ու կարծիքները հաշվի առնում, բայց նաև բազմաթիվ կարծիքներ չեմ ընդունում, քանի որ դրանք, իրենց հիմքում եթե ունենում էլ են ռեալ տարրեր, ավելի շատ արդյունք են սուբյեկտիվ մոտեցումների, չափազանցությունների, աղավաղումների և այլն:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Ինձ մոտ միշտ մի այսպիսի հարց է եղել, որը չեմ իմացել և չգիտեմ ում ուղղել:
Հարցը հետևյալն է. ինչու՞ ոչ մի փաստաթղթում նշված չէ, որ ես քրիստոնյա եմ (և ոչ միայն ես):
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Որովհետև հավատքը փոխելն ավելի հեշտ է, քան, ասենք, սեռը: Դա մեկ: Հետո՝ ինչպե՞ս ես դա պատկերացնում: Ասենք՝ արաբի անձնագրում գրված՝ «շահիդ-ֆանատիկոս-մուսուլման», կամ նամիբիացու անձնագրում՝ «թաքուն կռապաշտ-մարդակեր»: Նաև՝ այսօրվա հասարակարգը հիմնվում է կրոնական ազատության ու իրավահավասարության սկզբունքների վրա, իսկ անձնագրում կրոնը նշելն արդեն իսկ կարող է խտրականությունների տեղիք տալ: Ասենք՝ ոնց որ առաջ որոշ բաներ «Only for Blacks» էին, հիմա կսկսեն «Only for Sunis» անել, ասենք: Համ էլ կրոնը մեկ արտահայտությամբ սահմանելը մի քիչ դժվար է. մենակ քրիստոնեությունը հազար տարատեսակ ունի:
DIXIcarpe noctem
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ