Բայց ինչու փիս... օրինակ Բուռատինոին հիշեցի: Կառլոն խեղճին ինչ օրը գցեց![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
էլի եկել եմՄի ժողովրդական խոսք կա ՝ դռնից դուրս ես անում, պատուհանից է ներս գալիս
ես եմ
Ամեն օր որոշում եմ, որ վերջ գնում եմ, էլ հետ չեմ գալու, ջնջելու եմ լրիվ, բայց չի ստացվում
Մի անգամ ինչ-որ բան ստացվում էր, բայց ընդհամենը 2 ամիս տևեց
Ես նախորդ կյանքում երևի "յոգ" եմ եղել
Էն որ ասեղների վրայով են քայլում, կամ ձեռքը կրակի մեջ են մտցնում
Հոգնել եմ
զզվել, կոկորդիսա կանգնել ...
Невидимка օրվա մեջ մի քանի անգամ այցելում է ինձ համադասարանցիների էջումհոգնեցրեց իրա թաքնված կերպարով
Մտի հանգիստ նայի էլի, քեզ հո չե՞մ ուտելու
![]()
Իսկ ես էդ սայթից արդեն զզվել եմբոլոր ինձ պիտանի նկարներն արդեն պահել եմ
![]()
ուզում է պայթի, մեկ է արդեն ունեմ
մեկ էլ են հիմար աղջկան պիտի ջնջեմ, ինձ պետք չի
բայց շատ օգնեց...
![]()
Դայան ջան, կյանքը հիանալի ու չափազանց լավ բանաՄԻ զզվիր... այլ ուղղակի ապրիր
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դա՛յ, էդ ադնագլազնիկներից ես էլ եմ զզվելԲայց չեմ ուզում ջնջել. մարդիկ կան, որոնց հետ մենակ էնտեղով եմ շփվում: Ի՞նչ անեմ
![]()
Բյուր ջան ես էլ չեմ կարողանում հրաժարվելԱռաջին սիրուս էդ սայթով գտա
16 տարի անց
բայց իրան չեմ ասել
Իմանա կգժվի
![]()
Դրան գումարենք այն, որ շատ հարազատ մարդկանց միայն էնտեղ կարող եմ հանդիպելչէ, չեմ հրաժարվի, դեռ պատրաստ չեմ բոլորից հրաժարվել
Երբեմն պիտի կոշիկներդ ցեխոտվեն, սիրելիիդ մետ գնալու ճանապարհին
![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այսօր աշխատանից դուրս եկա, քալում էի, լսում իմ սիրած երգերը ու հանկարծ Արևը աչքերիս ընկավՀիշեցի, որ մի ժամանակ սովորություն ունի նայել Արևին, պայքարում էի նրա շողերի դեմ: Այնքան էի նայում, մինչև ոսպնյակս այրվում էր ու սկսում էի Արևին սև տեսնել
Կրկնեցի: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ աչքերս արցունքներվ ծածկվեցին
իսկ դիմացիս երիտասարդը ինձ մատով սաստեց
չլսեցի ինչ էր ասում, կարծես թե Հայ չէր
Ակնոց հագա
ու շարունակեցի... Տրանսպորտում կրկնեցի նույնը
իսկ կողքիս մի սրևանման աղջիկ էր նստած
Բայց այսօր Արևին չհաղթեցի
վառ էր
շողում էր
Ժամանակը քաղցր ու դնդաղահոս մեղրից է պատրաստված, ու միայն հիմարները գիտեն, թե դա ինչ է նշանակումԳայթակղություն ՝Չեմ կարող դիմադրել...
Գիտեմ, որ նա ծխից է սարքված, բայց ես կորել եմ ...
Նա գիտի, որ ես կոտրվել եմ,բայց ես նրան պիտի վճարեմ ...
Գահթակղություն՝ չեմ կարող դիմադրել...
Գնացի անցյալս7 երակար տարիներ շաբաթը 4 օր գոնւմ էի էնտեղ: Գրեթե ոչինչ չէր փոխվել: Հենց շեմից զգացի ինձ շատ ծանոթ հոտը` Շաղոյանի երեսի կրեմի հոտը, որը էնքան հաստ շերտով է միշտ լղոզված լինում, որ երբ հանկարծ որոշում էիր համբուրել, քիթս մտնում է կրեմի շերտի մեջ
Բայց հարազատ հոտ էր, կարոտել էի: Վաղուց չէի այցելել կյանքիս կարևորագույն կանանցից երկրորդին
Նա միայն մայրիկիս է զրջում
Այնքան ծանոթ մարդիկ: Նրանցից շատերն ինձ հիշում էին, ոմանք ժպտալով անունս հարցնում, իսկ երբ ասում էի էնպիսի քնքշանքով էին ինձ նայում, էնպիսի ջերմությամբ ողջունում, որ ուրիշ ոչ մի տեղ չեմ զգա : Իմ սիրելի ուսուցիչ , քանի տարի ես ինձ տանջել
ինչքան ես բողոքել, որ ձեռքերս ուժ չունեն, որ տաղանդս սպանում եմ ծուլությամբ
Որքան ես դու մեծացել: Իսկ դուք տիկնայք, դուք մի ժամանակ ինձ համարում էիք ձեր դպրոցի լավագույն սաներից մեկը: Էհե~յ ցուցատափեղկ, քանի տարի ես նկարս քեզ մոտ պահել
քեզ էլ եմ կարոտել, իսկ հիմա դու աստիճանավանդակի առաջ դրված ես, փոշին քողարկելու համար
Ահա և դուք
կամ դու
իմ երկրորդ մայր
Քո քնքշությամբ, հոգատարությամբ 5 տարի ինձ պարուրել ես
Երբեմն այդ սիրով ինձ խեղդում էիր
Միայն դու կարող էիր աչքերումս կարդալ այն, ինչ բոլորից թաքցված էր: Միայն դու կարող էիր մի խոսքով ինձ մեղավորության զգացումից ազատել
Կարոտել էի քեզ, քո ժպիտը, նույնիսկ քո Թբիլիսյան "ակցենտը"
Դու բացառիկ ես: Լավ է, որ քեզ ժպտալիս եմ տեսնում
Դու այսօր համբույրներով ծածկել էիր դեմքս
իսկ ես ոչ մի անգամ չեմ կարողանում քեզ ասել, որ շատ եմ սիրում, միայն ժպտում եմ, մաքսիմալ քնքշանքով
փորձելով այդ ժպիտի մեջ ողջ սերս փաթատել ու քեզ տալ
Չմոռանաս ինձ, խնդրում եմ, որովհոտև աշխարհի ցանկացած կետում քո սերն ինձ թևեր է տալիս...
![]()
Լավն էր ...Հա, մոռացա քեզ շնորհակալություն հայտնեմ վերջապես էդ ծեծված ու լղոզված կերպարդ մաքրելու համար
Ապրես
Հոգնել էի, չէ.. զզվել էի էդ չիրական, չճիշտ կերպարիցդ: Էն հարցուփորձերից, թե դու ով ես, վայ դու ինչ երջանիկ ես, վայ դու ինչ դժբախտ ես... ու էս ֆոնի վրա մի քանի այլ ծեծված արտահայտություններց, որոնք քոնն էին: Զվվել էի օրագիրս` քո հորինված անուն ազգանունով լցնելուց, որ քո մոտ միայն ժպտատ . չէ ավելի լավ բառ կա` քմծիծաղ էր առաջացնում: չնայած, դու ուշացել ես, առաջինը ես քմծիծաղեցի
Հա, հոգնել էի, էդպիսին եմ ես, շուտ եմ հոգնում, ու երբ զգում եմ, որ էլ պետք չես, դուրս եմ գցում կյանքիցս, ու ամենակարևորը` օրգարիցս
Ափսոսում եմ միայն մի բանի համար, կոնսուրախ բառն ինձ համար դառավ շարքային, իսկ մի ժամանակ ինքն էնքան կարևոր բառ էր, էնքան իմն էր, բայց դե լավ ...
Մենակ թե երեկվա մաղթանքներում քեզ քողարկած մասը չիրականանա
Հա , երեկ չէի ուզում, որ ՋԻՆ-ն իր կաախարդական փայտիկով հրաշքներ գործի, ու իր կախարդական գորգի վրա նստած սլանար ինձ մոտ , որովհետև նախ գորգը գորգ չէր, ու հետո ասեմ որպես գաղտնիք
գորգը ամենևին էլ կախարդական չէր
Նա նույնիսկ փայտիկ չունի
բայց ՋԻՆ-ա
ամենաիսկական ՋԻՆ-ը
Տեսնես իմ մեջ ինչա գտել
դատակ, դեպրեսված, անկապ դեմք
ու ինքը էդ անկապ դեմքին սիրումա, թե ինչի ես էլ չգիտեմ: Նույնիսկ թույլ չի տալիս փոխադարձաբար պատասխանեմ, կամ գոնե շնորհակալություն հայտնեմ: Ասում է չպատասխանես... ու էս բազմակետերն իրականում նշանակում են ` ախմախ երեխա
Կյանքիս լավագույն կոմպլեմենտը
Ափսոս երեկ դու Ավտոռադիո չէիր լսում
Բայց լավ էր, որ չէիր լսում, չէի ուզենա կիսել էդ երգի հաճույքը
Հա Աշուն, դեռ կսողանք... Մենակ մի բան ավելացնեմ ու վերջացնեմ քեզ նվիրված վերջին օրագրային գրառումա, Ես, ի տարբերություն էն քնքուշ էակի, քեզ չեմ չորացրել, հենց էսպես թարմ-թարմ քամուն եմ հանձնում, գնա, կառչի կանքից, զգա կյանքը, իմաստավորի, ապրի... ծերուկ
Ռուսերեն ասած ` պռաշչայ
![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 05.10.2008, 11:00:
Դայ, լավ ես անում, որ թարմ-թարմ ես քամուն հանձնում, էդ չորացնելու պրոցեսը շատ ցավոտ ա…հիմա փորձում եմ բառեր գտնել, որ ասեմ քեզ, բայց չկան… մենակ էն, որ սիրում եմ… լավ կլինի, մի ափսոսա էն պահերը, որոնք դեմքիդ ժպիտ են առաջացրել…
աչքիս էսօր էլ եմ զանգելու հեռախոսով պաչիկ անելու քեզ…
պաչիկ-պաչիկ-պաչոնիկ…
Հ.Գ.Քնքուշ էակն էլ դու ես, ինձ անուն չկպցնես…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Բարև իմ աշխարհլավ ՝ որ դու կաս: Մաման ճիշտ էր ուզում նկարել քեզ, ուղղակի աջ մասում ` չբացահայտված, դեռ կիսատ մասում իզուր էր ինչ-որ բան պատկերում: Ինչևէ լավ է, որ չնկարեց: Քեզ համար տարվա եղանակներ եմ գտել : Օրինակ Ամառ ` տաք ու քնքուշ: Աշուն, դեղնած տերևներ ու տաքություն, երևի Լենայի հետ համատեղենք, չգիտեմ, կամ Ուղղակի աշուն.., լավ դա դեռ կորոշենք: Իսկ էներգիայի պահպանման օրենքն էլի գործեց: Դեռ չէի հասցրել ծերուկին դուրս անել էստեղից, երբ ներս եկավ բարի կախարդը: Դեռ նրա բարությունը կչափենք
![]()
Հոգնել եմ գիտես, դե այսինքն գիտես: Գիշերը մինչև լույս ռադիոն է ոռնում ` լավագույն դեպքում սաքսաֆոն, վատագույն դեպքում մի ճղճղան աղջիկ լացում է կորցրած սիրո մասին: Առավոտյան ինչպես միշտ պիտի արթնանամ նույն ժամին, նույն դեմքով, հագնեմ ժպիտս, խմեմ ինձ հասանելի հյութն ու վազեմ դուրս` ինձ են չէ սպասում: Գնամ դասի, հետո անգլի, հետո հործի, եթե հասցնեմ նույնիսկ ընդմիջում կանեմ ու մի բան կուտեմ, ու ամբողջ օրը էդ հիմար ժպիտը դեմքիս նստած կմնամ, եթե հարկե հաջողացնեմ կողքերս չնայել, քանի որ հենց նայեմ, կտեսնեմ բացառիկ վարպետությամբ ուրիշին սուզելով ջրից դուրս ցատկողներին: Ահա Արծիվը, նույնիսկ ժպտում է ինձ: Ամեն ինչի կարող է անել, ցույց տալու համար, որ ինձ օգնում է, իսկ իրականում արածս ուղղակի սեփական արժանիք ներկայացնելու միտում ունի: Խեղճ մարդ, միթե չի հասկանում, որ ես ոչ մեկին և ոչինչ ապացուցելու կարիք չունեմ, առավել ևս հիմա, այ այսօր, երբ մի փոքրիկ բռունցքաչափ տեղ դատարկությունից զնգում էԷհե~յ ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ