Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ընկեր ջան, եթեմիտինգավորները ուզենային ուժով իշխանությունը վերցնել կանեին փերտրվարի 26-ին, երբ Ազատության հրապարակում այնքան մարդ էր միտինգին հավաքվել Սերժի զաստավիտով նեյնիմը ու երկու հիմար երգ Հանրապետության Հրապարակում լսելուց հետո, որ հինգ հատ նախագահական կարելի էր գրավել: Մարտի մեկն էլ սկսվել է այն բանից հետո, երբ առավոտ բարլուսով թուրքից բեթար հարձակվեցին մարդկանց վրա Ազատության հրապարակում, ու շան ծեծ տվեցին:

Հիմա բենզինի շշերի հետ կապված էտքան խելոք մտքեր հայտնելուց հետո, կարա՞ս երեք պարզ հարցի պատասխանես.

1. Ինչի՞ մարտի մեկի գործով ոչ մի զոհվածի ընտանիք կամ վիրավոր մինչև հիմա տուժող չի ճանաչվել:
2. Ի՞նչի է փաստահավաք խումբը նախագահի հրամանով ստեղծվում դեպքերից յոթ ամիս հետո, ու ոչ թե երկու օր հետո:
3. Ի՞նչի մարտի մեկի գործով մինչև հիմա սպանության մեջ գոնե մի կասկածյալ, էլ չեմ ասում մեղադրվող, չկա:

Էս երեք հարցին, դու ինքդ քո համար պատասխանի ու ինչքան ուզում ես Նիկոլ Փաշինյանի վրա դրանից հետո ծիծաղի, Լևոնի վրա էլ վրից:
Ես չասեցի, որ միտինգավորներն էին ուզում իշխանությունը վերցնեին, դա ԼՏՊ--ն միայն ուզում, իսկ միտինգավորները, կամ ուղղակի ասենք ժողովուրդը, միայն կատարողն էր, կամ ինչքան էլ վատ հնչի, գործիք, որով միշտ իրականացնում են Հեղափոխությունները: Ի դեպ, Սերժի զաստավիտով նեյնիմը ու երկու հիմար երգ Հանրապետության Հրապարակում լսելուց հետո , շատերն էին գնում Ազատ. հրապարակ ԼՏՊ--ի , ՈՉ զաստավիտով տում--տուրումը պարելու:
Մի հարց եմ ուզում տալ, ինչի եք անընդհատ, ամեն մի գրածից հետո հարցնում, դե ասա ով էր մեղավոր մարտի մեկին՞, և այլն:
Դու էլ պակաս խելոք մտքեր չես արտահայտում, կարաս՞ ինձ օգնես հասկանալու
1. Մարտի մեկի առավոտյան , քանի հոգի է դիմել հիվանդանոց,նկատի ունեմ քո ասած Ազ. հրապարակի սպանդից անմիջապես հետո:
2. Ովքեր էին իրականում պատուհանիս տակ, քվուր--քյաֆարով , քար ու փետով վազում աջ ու ձախ
3. և վեջապես ինչու ԵՍ չեմ գնում մի մարդու հետևից, ով 10 տարի որպես քաղաքացի չեր մասնակցել ոչ մի տեսակ ընտրության, երբևիցէ իր կյանքում չեր այցելել Եռաբլուր, ծիծեռնակաբերդ, բացարձակ ոչ մի անգամ չեր արտահայտել իր կարծիքը Հոկտեմբերյան ողբերգության մասին, չէր այցելել իր համար այդքան "թանկ" մարդկանց (Դեմիրճյան, Սարգիսյան, Բախշյան..) շիրիմներին: Ու հանկարծ, մերջի մեկ տարվա մեջ որոշեց 3. կետում նշված բոլոր պունկտերով անցնի ու Հեղափոխություն եւ իշխանափոխություն իրականացնի:

Ես են մարդկանցից չեմ, որ մի սրիկային մյուսով փոխելու պրոցեսին մասնակցելուց հաճույք ստանամ Ցավով եմ, փաստում, որ անցնելու է մի որոշ ժամանակ, ու մարտյան դեպքերի մասին մոռանալու ենք այնպես ինչպես բոլոր մյուս վճռորոշ դեպքերի մասին: Կամ լավագույն դեպքում հիշելու ենք ժպիտով, ձեզ վառ ապացույց սույն թեմայում arti$t և H.A.Y.K.O անդամների #80--#85 գրառումները: