User Tag List

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 107 հատից

Թեմա: « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

  1. #76
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2008
    Գրառումներ
    252
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Հ1-ը ցույց էր տալիս Կարեն Դեմիրճյանի մասին, ահագին էլ երկար հաղորդում էր:

  2. #77
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ...........Բայց միևնույնն է Քոչարյանին ուղղակի ԳՆԵՑԻՆ փողով ու նա ծախվեց, առանց հասկանալու, որ դա ազգի դավաճանություն է, մտնել այդ տականքների հետ գործի մեջ։ Ապագայում նրան որպես անձնուրաց անձի չեն հիշի, այլ որպես կաշառակերի, որ իր կաշվի վախից չհասկացավ, որ այդպես չեն վարվում, ինչքան էլ, որ հասկանաս այլընտրանը Վազգեն Սարգսյանի ու Դեմիրճյանի ճակատագիրն է, եթե որոշես նրանց դեմ պայքարել, փոխանակ նրանց հետ աշխատես....

    Ինչ դեր է խաղացել այս ամենում Սերժ Սարգսյանը – անձ, որը և մի և մյուս կողմի կրկնակի գործակալ է եղել իր ամբողջ կյանքի ընթացքում, ներառյալ սովետական ժամանակները, միարժեքորեն ասել հնարավոր չէ։ Բայց որ նա ամենատեղեկացվածն է այս հարցում այդ ամենին, փաստում է նախկինների այսօրվա օգնությունը – որ նրանք մատուցում են նրան ամեն տեսակի պաշտոնի տիրելու ու նախագահ դառնալու համար, նույնիսկ ԼՏՊին ասպարեզ բերելով լավություն են անում ՍՍին ու նորմալ իշխանափոխությանը, որ ընդիմությունը ժողովրդի կողմից կարող էր հաղթանակել, խափանում են...

    Կարծում եմ սա մի ծառայություն է, որը պատժից խուսափած թալանչիները մատուցում են ՍՍին։ Այն թալանչիները, որ ԼՏՊի ժամանակ էլ են նստել, Քոչարյանի ժամանակ էլ են նստել ու էլի են ուզում նստեն իրենց տեղերում Սերժի ժամանակ։ Նրանք ումից ցանկացավ ազատվել Վազգեն Սարգսյանը, գլուխը կերան ու որոնցից հիմա ԼՏՊն կարծում է թե պիտի ազատվի, բայց նրան խաղացնում են ու եթե գլուխը չուտեն լավ կլինի....
    Վեր հանեմ հին մտքերս, քանի որ թարմ հոդված եմ գտել իմ ասածների հաստատում կամ այլ կերպ ասենք նույն կերպ մտածողի եմ գտել

    http://hetq.am/arm/politics/8020/.......Նաիրի Հունանյանի «շնորհիվ», արտառոցը տեղի ունեցավ, եւ Հայաստանը երեք տարի գտնվում էր խորը քաղաքական ճգնաժամի մեջ:

    Այդպիսի խորը քաղաքական ճգնաժամ Ռուսաստանն ապրել է 93-96 թթ.: Մասնավորապես, նախագահական ընտրություններից առաջ Բ. Ելցինը, խուսափելու համար իշխանափոխությունից՝ կոմունիստական իշխանության վերականգնումից, կնքեց, այսպես կոչված, «օլիգարխիական պայմանագիրը»: Նկատենք, որ իշխանության ներսում քննարկվում էին շատ ավելի վատ տարբերակներ, քան այն, ինչ իրագործվեց: Օրինակ` Բերեզովսկին առաջարկում էր հրաժարվել ընտրություններից, պայմանավորվել կոմունիստների հետ՝ նրանց հրավիրելով կառավարություն: Բերեզովսկու «վերնախավային դավադրության» սցենարն իրագործվեց այս տարի Հայաստանում. այդ համաձայնագիրն անիմաստ է դարձնում ընտրությունները եւ քաղաքական մրցակցության գաղափարը: Օլիգարխների օգնությամբ Ելցինը կեղծեց ընտրությունները, իսկ նրանց այդ ծառայության համար, փաստորեն, «նվիրեց» երկիրը: Երկու դեպքում էլ նոր համակարգի համար ճանապարհը հարթվեց խորհրդարանի նկատմամբ արյունոտ հաշվեհարդարի միջոցով: Դրանից հետո խորհրդարանը երկու երկրներում էլ դադարեց էական քաղաքական դեր խաղալ, վերածվեց իրականը սքողող «վարագույրի»:

    Հայաստանում օլիգարխիական պայմանագիրը կնքվեց 2001-2002 թթ., որի կորիզը կազմեցին Ռ. Քոչարյանի բիզնեսմեն ընկերները՝ «ղարաբաղյան կլանը», բայց ոչ միայն նրանք: Այդ պայմանագրի էությունը հրաշալի արտահայտել է Բ. Ելցինը. «Վերցրեք այնքան իշխանություն, որքան կարող եք»: Մեկը զավթում է հսկողությունը Սյունիքի մարզի վրա, մյուսը՝ շաքարավազի բիզնեսի եւ այլն: Մեր երկրում Ռ. Քոչարյանի «շնորհիվ» կրկնվեց ելցինյան սցենարը. երկիրը նվիրվեց մի քանի կիսաքրեական օլիգարխների՝ կնքվեց «օլիգարխիական պայմանագիր»:

    «Օլիգարխիական պայմանագրի» առանձնահատկություններից հիմնականն այն է, որ այդ պայմանագիրն առաջին հերթին լուծում է ոչ թե իշխանության կամ իրավունքների հարցը, այլ հանդիսանում է զինաթափման պայմանագիր. ամեն մեկն իր «գործն» է անում, մյուսները «չեն խանգարում» կամ պարզապես իրար չեն մորթում: Ռ. Քոչարյանը գոյաբանական կլանին հակադրեց տնտեսական-քաղաքական կլանը:

    Արդեն 90-ականների կեսերին կար ժողովրդին զինաթափելու հարցը, որը դանդաղորեն լուծվում էր, բայց Ռ. Քոչարյանն այդ հարցում վճռական բեկում մտցրեց: Իշխող խավի տեսակետից, չափից ավելի շատ զենք կար մարդկանց մոտ, որը նրանց համար սպառնալիք էր: Ամերիկացիներն ասում են. «Աստված ստեղծեց մարդկանց հավասար, իսկ Կոլտը նրանց դարձրեց հավասար»: Զինաթափումը նախապատրաստական փուլ էր ապագա անարդար, անհավասար հասարակության ստեղծման համար: Տնտեսական վերաբաշխմանը նախորդեց զենքի վերաբաշխումը՝ զենքն անցավ սեքյուրիթիներին: «Առագաստ» սրճարանում նախագահ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանությունն այդ վերաբաշխման դրամատիկ եւ խորհրդանշական պահերից է. սեքյուրիթին ցույց տվեց, որ ինքն է օրենքը: Մյուսը Երեւանի «ՏԵՑ-ի կռուգի» դիպվածն է, որը ցույյց տվեց, որ զինաթափման «օլիգարխիական պայմանագիրը» որոշ խնդիրներ ունի: 1998 թ.-ից սկսված քաոսը հարկ էր փոխարինել բռնի, անօրեն, բայց կայուն համակարգով: Ավելորդ է ասել, որ այդ «կայուն համակարգի» սկզբունքները փոխառված էին քրեական «ռազբորկաների» սկզբունքներից: ......
    Մի տարբերությամբ, որ Վարդան Ջալոյանը, կամ գիտակցաբար չի ցանկանում իրական թվերը նշել կամ դեռ չի գիտակցել, որ օլիգարխիական պայմանագիրը ոչ թե ինչպես նա է պնդում 2000Ին այլ հենց 1999 Հոկտեմբեր 27ին արյունով է կնքվել։ Դա իհարկե չի նշանակում, որ Քոչարյանը անմիջական հետաքրքրվածություն է ունեցել այդ պայմանագիրը կնքել, բայց նա ինչպես արդեն գրել էի, անձնազոհության ունակ չէ ու համաձայնվել է վաճառվել, միգուցե նույնիսկ հավատալով, որ եթե ժողովրդի հմար հոգ տանեն օլիգարխիները, մարդիկ սոված չեն լինի, իսկ մնացածը լոխ լավ տի լի։ Այդպես ԽՍՀՄն էր գոյատևում, բայց բավական էր մսի ու կալասի հերթեր առաջանան ու ուտելու բան չլինի, փլվեց այդ ամբողջ ցեխավիկային համակարգը, քանի որ մի փոր հացի համար իրենց ազատությունը վաճառողները ուղղակի գնորդ չեին գտնում, որ իրենց ազատությունը մի փոր հացով առնի – հաց չկար։

    Ինչքան էլ տխուր հնչի ավելի քան համոզված եմ, որ նորից ուտելիք չլինելու դեպքում միայն կարող է հայաստանում մի բան փոխվել ու դա կարող է տեղի ունենալ, ոչ թէ ԼՏՊի շնորքով այլ առօրյա համաշխարհային շուկայում սննդամթերքի գների եռապատկման պատճառով։ Շուտով ՍՍների ու ՌՔների կլաններին փողը չի բավականացնելու, որ իրենց ազատությունը վաճառողների փորները լցնեն ու քաղաքական գաղափարների համար բողոքողների շարքերը ավելանալու են սոված դժգողներով։ Բայց առանց վերջինների առաջիններղ, քաղաքական պայքարողները հաջողություն չեն ունենա։
    Վերջին խմբագրող՝ voter: 19.06.2008, 23:23:

  3. #78
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    [19:07] 27 Հոկտեմբերի, 2008

    Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ ՚Հոկտեմբերի 27-իՙ ահաբեկչության գործով դատավարությունը ոչ միայն չի տվել զոհերի հարազատներին, այլեւ ողջ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները:

    Ի դեպ, պարոն Սարգսյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության հետ, թե հոկտեմբերի 27-ի բացահայտումը ՚ուչաստկովիիՙ մակարդակի գործ էր.պարզապես չգտնվեց այն ՚ուչաստկովինՙ, որ համապատասխան կամք ունենար բացահայտելու գործը: ՚Հոկտեմբերի 27-ի դատավարությունը խորացրեց հասարակության անպաշտպանվածությունը, անբավարարվածությունը, ամենաթողության զգացողությունը: Ցավոք, այս երկրի ապագան կախված է ժամանակին այս կարգի դեպքերի վերլուծություններից ու գնահատականներից: Իսկ քանի դա տեղի չի ունեցել, երկիրը` երկիր չի դառնա, ապագայի հանդեպ վստահություն չկաՙ:

    Իսկ ի՞նչն է պատճառը, որ այս 9 տարիների ընթացքում մեր երկրում մի ՚ուչաստկովիՙ չգտնվեց` ՚27ՙ-ի ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու համար. ՚Ա1+ՙի հարցին` Արամ Սարգսյանը պատասխանեց. ՚Իշանությունների կարծիքով` այդ ՚ուչաստկովինՙ գտնվել է, դատավարությունը ավարտվեց, հանցագործներին պատժեցին: Հիմնական ՚ուչաստկովիիՙ հրահանգով, որը դժբախտաբար ՚ուչաստոկովիիՙ խելքով երկիր էր ղեկավարում եւ որի ղեկավարման ընթացքում էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Դրա համար մենք պետք է զգույշ լինենք եւ ընտրությունների ընթացքում ՚ուչաստկովիներՙ չընտրենքՙ: Արամ Սարգսյանը համոզված է, որ ցանկության դեպքում հոկտեմբերի 27-ը կբացահայտվեր.

    ՚Ես համոզված եմ, որ ահաբեկիչի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ձայնագրվել է, ու չէր կարող չձայնագրվել, հակառակ դեպքում մենք պետք է արձանագրենք, որ ընդհանրապես չենք ունեցել Ազգային անվտանգություն: Եթե այդ ձայնագրությունը հրապարկեն, շատ բան կպարզվերՙ:

    Արամ Սարգսյանը գտնում է, որ հասարակությունը իր համար բացահայտել է հոկտեմբերի 27-ի ոճրագրությունը, այլ հարց է, թե այդ բացահայտումը որքանով է համապատասխանում իրականությանը: Արամ Սարգսյանն ինքն իր համար պարզել է, թե ովքեր են կանգնած ահաբեկիչների հետեւում, սակայն. ՚Վերջնական պատասխաններ չեմ կարող տալ, քանի որ իմ խորին համոզմամբ` մարդուն սպանության մեջ կասկածելը նույնչափ մեղք է, որքան մարդուն սպանելը: Դրա համար կուզենայի, որ բացահայտվեն նաեւ կազմակերպիչները: Ամենից շատ կուզենայի, որ այն մարդիկ, ում վրա կասկածում եմ, նրանք չլինեին, պետական մակարդակով չլիներ այդ ոճրագործությունըՙ:
    ՚ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ՕՐԱՑՈՒՅՑԻՑ ՊՈԿԵԼՈՒ ՀԱՄԱՐՙ

    [19:08] 27 Հոկտեմբերի, 2008


    ՚Իշխանությունների կողմից ամեն ինչ արվեց ՚Հոկտեմբերի 27-իՙ դատավարությունը շեղելու, ընթացքը խափանելու եւ ոճրագործությունը չբացահայտելու համարՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին ասաց ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին` Անահիտ Բախշյանը:

    Անձամբ հետեւելով հոկտեմբերի 27-ի գործով դատավարության ընթացքին` տիկին Բախշյանն իր համար մի շարք բացահայտումներ է կատարել. ՚Օրինակ` ակնհայտ է, որ դատարանը որպես վկա կարող էր հրավիրել մարդկանց, որոնք լույս կսփռեին առանձին դրվագների վրա: Դատավարության ընթացքում պարզվեց, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ էին մտել ոչ միայն այդ 5 ահաբեկիչները, այլեւ այլ անձինք, որոնք տարբեր զրույցներ են վարել ԱԺ-ի ներսումՙ:

    Տիկին Բախշյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց նաեւ այն փաստին, որ ՚27ՙ-ի գործով անցնող բազմաթիվ կարեւոր վկաներ դատավարության ընթացքում եւ դրանից հետո կամ հեռացվեցին երկրից, կամ ՚ինքնասպանՙ եղան, կամ նրանց հետ դժբախտ պատահարներ տեղի ունեցան. ՚Այսինքն` իշխանություններն ամեն ինչ արեցին ՚Հոկտեմբերի 27-իՙ բացահայտումը խոչընդոտելու համար: Հոկտեմբերի 27-ը օրացույցից պոկելու իշխանությունների ջանքերը այնքան ակնհայտ են, որ այսօր ես որեւէ ակնկալիք չունեմ, որ նրանց օրոք գործի բացահայտմանն ուղղված որեւէ քայլ կկատարվիՙ:

    Տիկին Բախշյանը չի կարծում, որ հասարակությունն էլ երբեւէ կբավարարվի ՚Հոկտեմբերի 27-իՙ բացհայտմամբ եւ կստանա իրեն հուզող ամենագլխավոր հարցի պատասխանը` ովքե՞ր էին կանգնած ոճրագործների հետեւում:
    Հույս ունեմ, մի օր ոճրագործության իրական պատվիրատուները պատասխան կտանք հայ ժողովրդի առջև ոչ միայն այս, այլև մարտի 1 սպանդի համար:
    Ակնհայտ է, որ ձեռագիրը նույն է ու սրանց կազմակերպիչների երակներում հոսում է ոչ թե հայի, այլ արյունարբու թուրքի արյուն: Ակնհայտ է, որ իրական հանցագործների ազատության պարագայում ՀՀ ոչ մի քաղաքացի իր երկրում իրեն հանգիստ չի կարող զգալ:

  4. #79
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Կարծում եմ, հավանակա է հետևյալ սցենարը՝ Լևոնն ու իր վանոները, գործնականում փախուստով փրկվելով (գոնե առերևույթ), նախագահ են թողնում իրենց խամաճիկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս կանխի նրանց հերապնդման, խաղաղ ու պատերազմական իրավիճակներում կատարված հանցագործությունների համար փոխհատուցումը: Ռոբերտին վերահսկելու համար նրա մոտ են թողնում Սերժ Սարգսյանին, կարծելով, որ նա իր ձեռքում կկարողանա պահել երկրի ռազմական ուժն ու բուռը կհավաքի Քոչարյանին: Ինչևէ, Քոչարյանն ավելի խելոք է դուրս գալիս ու խիստ թուլացնում է իր տերերի փաթաթած վզափոկը, ինչի պատճառով լևոնականները մնում են կոտրած տաշտակի առաջ: Վազգենը, համարելով, որ ժամանակները փոխվել են ու ՀԱԲ-ի տարբերակն այլևս չի անցնի, ստեղծում է ուժեղ քաղաքական դաշինք: Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:
    Ցանկացած դեպքում, գեղեցիկ ստրատեգիկ խաղ է տարվել, ու ապահովել է քոչարյանականների հաղթանակն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ու ինչքան էլ Լևոնը կատակերգություն խաղա, ոչնչի չի հասնի:
    Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (01:13 am February 2nd, 2008)՝
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 28.10.2008, 10:18:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #80
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, հավանակա է հետևյալ սցենարը՝ Լևոնն ու իր վանոները, գործնականում փախուստով փրկվելով (գոնե առերևույթ), նախագահ են թողնում իրենց խամաճիկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս կանխի նրանց հերապնդման, խաղաղ ու պատերազմական իրավիճակներում կատարված հանցագործությունների համար փոխհատուցումը: Ռոբերտին վերահսկելու համար նրա մոտ են թողնում Սերժ Սարգսյանին, կարծելով, որ նա իր ձեռքում կկարողանա պահել երկրի ռազմական ուժն ու բուռը կհավաքի Քոչարյանին: Ինչևէ, Քոչարյանն ավելի խելոք է դուրս գալիս ու խիստ թուլացնում է իր տերերի փաթաթած վզափոկը, ինչի պատճառով լևոնականները մնում են կոտրած տաշտակի առաջ: Վազգենը, համարելով, որ ժամանակները փոխվել են ու ՀԱԲ-ի տարբերակն այլևս չի անցնի, ստեղծում է ուժեղ քաղաքական դաշինք: Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:
    Ցանկացած դեպքում, գեղեցիկ ստրատեգիկ խաղ է տարվել, ու ապահովել է քոչարյանականների հաղթանակն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ու ինչքան էլ Լևոնը կատակերգություն խաղա, ոչնչի չի հասնի:
    Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (01:13 am February 2nd, 2008)՝
    Շատ թույլ "վերլուծություն" էր: Կատարված էր միայն Լևոնի նկատմամբ ատելությունը ցույց տալու համար: Հետաքրքիր է ինչպե՞ս էս այսքանը փորփրել՝ չեմ կարծում, որ փաստերի հիման վրա է գրված, այլ զուտ սուբյեկտիվորեն՝ ատելությունը ի ցույց դնելու համար:

  6. #81
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    …Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:

    Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (01:13 am February 2nd, 2008)՝
    Փաստորեն դու ապշած ու հիացած ես այդ վարպետությունից, որով Հայաստանի խորհրդարանում երկրի բարձրադիր պաշտոնյաների դիակները փռվեցին, հըմ կուզեի տեսնել քո ապշած դեմքը այդ պահին… Իսկ քո դիրքորոշումից շատ ավելի բեթար դիրքորոշումներ louysworld.com–ում լցրած են, «Հայոց Աշխարհ» թերթն էլ քեզ նվեր։ Մի խոսքով ծանոթ ենք ապեր Լևոնի «քաջագործությունների» մասին այդ աշխարհահռչակ դիրքորոշմանը
    Համենայն դեպս Լևոնի տարիներին դու ջեմով թեյ ես խմել տանդ նստած, փաստորեն ջեմի մեջ շաքար էլ է եղել…
    Si vis pacem, para bellum

  7. #82
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, հավանակա է հետևյալ սցենարը՝ Լևոնն ու իր վանոները, գործնականում փախուստով փրկվելով (գոնե առերևույթ), նախագահ են թողնում իրենց խամաճիկին՝ Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս կանխի նրանց հերապնդման, խաղաղ ու պատերազմական իրավիճակներում կատարված հանցագործությունների համար փոխհատուցումը: Ռոբերտին վերահսկելու համար նրա մոտ են թողնում Սերժ Սարգսյանին, կարծելով, որ նա իր ձեռքում կկարողանա պահել երկրի ռազմական ուժն ու բուռը կհավաքի Քոչարյանին: Ինչևէ, Քոչարյանն ավելի խելոք է դուրս գալիս ու խիստ թուլացնում է իր տերերի փաթաթած վզափոկը, ինչի պատճառով լևոնականները մնում են կոտրած տաշտակի առաջ: Վազգենը, համարելով, որ ժամանակները փոխվել են ու ՀԱԲ-ի տարբերակն այլևս չի անցնի, ստեղծում է ուժեղ քաղաքական դաշինք: Քոչարյանը, ժամանակին կողմնորոշվելով, ճիշտ ստրատեգիկ քայլ է անում ու մեջ տեղից վերացնում է մրցակիցներին (ապշած ու հիացած եմ այս քայլի վարպետությամբ): Վազգենականները թպրտում են, իսկ Քոչարյանի ապարատը սեփական կողմնակիցների նկատմամբ մահափորձների իմիտացիա է անում (որոնցից մեկը կատարվել է գրեթե իմ քթի տակ): Դրանից հետո վազգենականները «տակներն են անում» ու գործարքի են գնում կառավարությամ հետ:
    Ցանկացած դեպքում, գեղեցիկ ստրատեգիկ խաղ է տարվել, ու ապահովել է քոչարյանականների հաղթանակն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ու ինչքան էլ Լևոնը կատակերգություն խաղա, ոչնչի չի հասնի:
    Իմ դիրքորոշումն ավելի պարզաբանելու համար այստեղ կցում եմ իմ գրառումը Լայվջորնալսում (01:13 am February 2nd, 2008)՝
    Լսի, քո էդ "գեղեցիկ ստրատեգիան" որով որ հիանում էս, մեր ազգի ու ՀԱՅԱՍՏԱՆԻ ողբերգական էջերից է, դրա համար մի քանի անգամ մտածի նոր ձևակերպումներ արա!
    Իսկ "վերլուծություն" ասվածդ կաներ մի մարդ, որ միայն լսել է վերը նշված գործիչների մասին:

  8. #83
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    մտեք Հայկական Ժամանակ, ըտեղ մի ամբողջ բաժին կա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  9. #84
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Սպանել են, որովհետև վերջապես ուզում էին ժողովրդի համար էլ աշխատեին:
    Ո՞վ սպանեց --- ով չէր ուզում, որ ժողովրդի համար աշխատող լիներ:
    Ինչի՞ --- որ ժողովրդի բաժինը ժողովրդին չհասներ:
    Բա ու՞մ հասներ --- իրանց:
    իրանց այսինքն ու՞մ --- նրանց, ովքեր սպանեցին:

    2-րդ դասարանի երեխեն էլ կհասկանա ինչ կատարվեց, ստեղ վերլուծելու բան չկա: Սիցիլյական օրենքներ ա «մտնել կարելի ա , դուրս գալ էլ ա կարելի, բայց որտքերն առաջ»
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.02.2010)

  11. #85
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. « Հոկտեմբերի 27-ի առեղծվածը »

    Մոտ երկու տարի ա, էս թեմայում գրառում չի արվել: Մի վիդեո դնեմ, նայեք, եհտաքրքիր ա՝ հետ նայելը, ամեն ինչ շատ ավելի պարզ ա ու հասկանալի:

    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.02.2010), terev (12.02.2010), Tig (24.02.2010), VisTolog (27.10.2010), Աբելյան (12.02.2010)

  13. #86
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հայկական ժամանակ». Դա Նաիրի Հունանյանն էր. բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին՝ կալանավայրի պետական «սպեցովկա»

    10:03 • 27.10.10

    Թերթի խմբագիրը հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում իր բանտային կյանքից.


    Կիսահարբած սեղանների շուրջ և բակային զրուցարաններում տարածված կարծիքը, թե Նաիրի և Կարեն Հունանյանները՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացրած հանցախմբի ղեկավարը և նրա եղբայրը, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում աղայավարի են ապրում, իրականությանը կարծես թե չեն համապատասխանում։ Նման տպավորություն ստացել եմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԱԱԾ մեկուսարան) 7 ամիս կալանք կրելու ընթացքում։ Հունանյանները հենց այդ ՔԿՀ-ում են կրում ցմահ ազատազրկումը։ Գրել եմ արդեն, որ ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, «Երևան-Կենտրոնում» գտնվող կալանավորները այլ կալանավորների չեն հանդիպում։ Օրերից մի օր, սակայն, մի կիսաբաց դռան հետևում աչքովս էր ընկել մեկը, որը կարծես Նաիրի Հունանյսւնն էր։ Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, հետևյալն էր՝ երկար չի ձգի։ Բերանում ատամ չկար, մազերը խուզած էր, հագին՝ կալանավայրի պետական «սպեցովկա»։ Մեկուսարանում նման հագուստ վստահաբար ոչ ոք չի կրում։ Ինձ հաջողվեց ճշտել, որ Նաիրի Հունանյանը միայնակ է պահվում խցում, իսկ թե որ խցում՝ չկարողացա իմանալ, բայց գրեթե վստահ կարող եմ ասել, որ հեռուստացույց կամ որևէ կալանավորական ճոխություն չունի, սնվում է «Երևան–Կենտրոնի» խոհարարի պատրաստած բալանդով, որից մի օր երեք գդալ կերա ու վատացա, ծխում է «չիբուխ» կամ ոչ ֆիլտրով որևէ այլ ծխախոտ։ Սա միակ «հավելյալ» ծախսն է, որ հայրենի պետությունը անում է Նաիրի Հունանյանի համար (ՀՀ օրենսդրությամբ դատապարտյալներին ծխախոտ չի տրվում)։ Ընդ որում, այդ ծխախոտը պահվում է հսկիչի մոտ, և ծխելու համար Հունանյանն ամեն անգամ ստիպված է թակել դուռը և մի հատիկ ծխախոտ խնդրել։ Նկատի ունեմ՝ այդ ծխախոտն էլ քվոտայով են տալիս։ Իսկ ահա Կարեն Հունանյանի մասին ավելի որոշակի տեղեկություններ ունեմ։ Մի օր ՔԿՀ-ում հոսանքն անջատվել էր, ինչի արդյունքում մեր խցում ոչ հեռուստացույց կար միացրած, ոչ էլ որևէ այլ սարք։ Սրա արդյունքում առաջացած լռությունը ավելի էր ամրապնդվում կիրակի օրվա պատճառով. ԱԱԾ բակում, դեպի ուր նայում էր մեր խցի պատուհանը՝ ոչ մի շարժ չկար։ Եվ ահա այս լռությունը սկսեց խախտվել կողքի խցում ծավալվող իրադարձությունների պատճառով։ Սկզբից տպավորություն էր, թե երկու խցակից վիճում են։ Հետո, երբ ձայները բարձրացան, ակնհայտ դարձավ, որ խոսողը մի հոգի է։ Սկզբում խոսակցության իմաստը անհասկանալի էր, բայց ժամանակ առ ժամանակ շեշտվում էր «Մոսադ» բառը։ Չիմացողների համար ասեմ, որ սա հրեական պետության, Իսրայելի հատուկ ծառայության անունն է։ Բնականաբար՝ այս խոսակցությունը չէր կարող հետաքրքիր չլինել։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ ականջներս սրեցի։ Խոսակցության լեյտմոտիվը հետևյալն էր. «Մոսադի» ներկայացուցիչները «եկել և բանակցում էին» խոսողի հետ՝ նրան շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկելով։ Խոսողը հրաժարվում էր համագործակցությունից՝ պատճառաբանելով, որ համակրանքով է վերաբերվում պաղեստինցիների ազատագրական շարժմանը։ Ինձ համար ակնհայտ էր, որ խոսողը Հունանյաններից մեկն էր։ Ակնհայտ էր նաև, որ կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, կամ էլ գտնվում է դրա շեմին։ Հսկիչները հետո կոնֆիդենցիալ զրույցում հաստատեցին, որ դա Կարեն Հունանյանն էր։
    «Նուբարաշեն» ՔԿՀ-ում էի, երբ հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացավ։ Հունանյանի հանցախմբի բացահայտված և դատապարտված 7 անդամներից այս պահին կենդանի են Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Նաիրի և Կարեն Հունանյանները։ Ազատազրկման վայրերում իրենց մահկանացուն են կնքել Նորայր Եղիազարյանը, Վռամ Գալստյանը և Համլետ Ստեփանյանը։ Իրադարձությունները, փաստորեն, զարգանում են իշխանություններին ձեռնտու սցենարով։

    Թերթ.am

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (27.10.2010), Chuk (28.10.2010), davidus (27.10.2010), Kuk (05.11.2012), VisTolog (27.10.2010), Ժունդիայի (27.10.2010), Հարդ (27.10.2010)

  15. #87
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող. Յութուբում ժամանակին կադրեր կային կաթողիկոսի օծման արարողությունից, որտեղ հայտնում ա թե էդ օրը Վազգենենց են խփել, հիմա փնտրում եմ, չկան... կարո՞ղ ա ինչ-որ մեկը կարանա օգնի
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. #88
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,451
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում «Հայկական ժամանակ»-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրադարձությունները, փաստորեն, զարգանում են իշխանություններին ձեռնտու սցենարով։
    Ուհու, թե չէ Լևոնը կդառնար նախագահ, ու Հունանյան ընդ քոմփընին արխային կխոստովաներ, որ Ռոբնա կազմակերպել հեկտեմբերի 27-ը, ափսո՜ս... Իմիջայլոց Նիկոլի ասածը լավ էլ հետաքրքիր վարկած է կազմակերպչի օգտին՝ Հունանյանները հնարավոր է տառապել են հոգեկան հիվանդությամբ: Շատ էլ որ ասվում է՝
    Ակնհայտ էր նաև, որ կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, կամ էլ գտնվում է դրա շեմին։
    Արդեն ես էլ սկսեցի կասկածել...
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (27.10.2010)

  18. #89
    Սկսնակ անդամ Bodyguard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2008
    Գրառումներ
    30
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    www.zhamanak.com

    Սարո Սարոյան
    Հրապարակախոս
    Օպերացիան կոչվում էր «????»

    20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

    Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետեւում իրական կազմակերպիչներ չկային, եւ որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

    Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երեւույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան եւն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը եւ հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

    Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական եւ օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաեւ վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում եւ այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարեւոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

    Ստորեւ կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

    Տասնմեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաեւ «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջեւ` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաեւ անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:

    Եթե հիշողությունս չի դավաճանում, ռուսական հետքի մասին խոսվում էր Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո: Սակայն հանրության շրջանում հիմնավոր կասկածներ սկսեցին տեղ գտնել, երբ լրատվական հոսքերում սկսեցին հայտնվել Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվական արտահոսքեր` տրված արեւմտյան դիվանագետի ու նախկին չեկիստի կողմից: Դրանք` գումարվելով «գույք պարտքի դիմաց» եւ փաթեթային մյուս գործարքների բերած ապշանքներին` հանրության մեջ հիմնավոր կասկածներ առաջացրին առ այն, որ Հոկտեմբերի 27-ի իրական շահառուն Ռուսաստանն է:

    Ու քանի որ օտար տերության նման ռազմա-ահաբեկչական միջամտություն ասածը ենթադրում է միմիայն տվյալ երկրի հատուկ ծառայությունների միջամտություն, առավել արժեքավոր էին Արեւմուտք փախած նախկին չեկիստի` գնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոյի 2005թ. արված բացահայտումները Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Լիտվինենկոն հայտարարել էր, որ խորհրդարանի գնդակահարությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը (ГРУ): Այդ հայտարարությանը բավական ուշացումով անդրադարձել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը, որին ի պատասխան Լիտվինենկոն մամուլում հարցազրույցի միջոցով հայտարարել էր նաեւ. «Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն են»:

    Որ ռուսական հատուկ ծառայությունները նաեւ ահաբեկչական կազմակերպություն են` հայտնի է այլ երկրներում 20-րդ դարում նրանց կազմակերպած հարյուրավոր քաղաքական սպանությունների ու հենց իր Լիտվինենկոյի թունավորման փաստերից: Սակայն իր ռազմավարական դաշնակցի հանդեպ նման վայրագության դրսեւորումը դուրս է բոլոր մարդկային սահմաններից: Իսկ երբ հետ ենք նայում նույն այդ հատուկ ծառայությունների իրականացրած «Շտորմ 333» կոդային անվանումը կրող օպերացիայի պատմությանը, պարզ է դառնում, որ մեր այս դաշնակիցը դաշնակիցների տեսքով «սրբություններ» չի ճանաչում: «Չարե լեզուներին փոխարինած «բարի» ուղեղները միաժամանակ «ասում են», որ 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացվել է «????» կոդային անվանմամբ մեկ այլ օպերացիա, որի հիմքում դրվել են «Շտորմ 333»-ի մշակումներն ու փորձը:

    Օպերացիան կոչվում էր

    «Շտորմ 333»

    1978թ. ապրիլի 27-ին Սաուրյան հեղափոխությամբ (հեղաշրջմամբ) Աֆղանստանի հանրապետական վարչակարգը տապալվեց, իսկ նախագահ Մուհամմեդ Դաուդը սպանվեց: Իշխանության եկավ Աֆղանստանի ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Կառավարության գլուխ կանգնեց Մուհամմեդ Թարաքը, նրա տեղակալներ նշանակվեցին ՊԱԿ-ի վետերան Բաբրաք Քարմալը եւ Հաֆիզուլլա Ամինը: Երկրի քաղաքական գիծը ուղղորդվեց դեպի սոցիալիստական ճամբար: Ու արդեն նույն տարվա վերջին կնքվեց Խորհրդա-աֆղանական բարեկամության եւ համագործակցության պայմանագիրը: Սակայն 1979թ. սեպտեմբերին Աֆղանստանի պրոկոմունիստական վարչակարգում փոփոխություն տեղի ունեցավ` Թարաքը սպանվեց Ամինի կողմից: Մոսկվան աչքերը փակեց այս սպանության վրա, շնորհավորեց Ամինին «ընտրվելու» կապակցությամբ եւ հայտնեց իր «համոզվածությունը, որ ապագայում եւս ԽՍՀՄ-ի եւ հեղափոխական Աֆղանստանի եղբայրական հարաբերությունները կզարգանան երկու երկրների միջեւ կնքված Բարեկամության եւ համագործակցության պայմանագրի հիման վրա»:

    Սակայն ԽՍՀՄ ՊԱԿ-ի քաբուլյան ռեզիդենտուրան իր զեկուցագրերում մատնանշում էր Իրանական հեղափոխության ազդեցությամբ երկրում նախանշվող իսլամիզացիայի գերակայության եւ Աֆղանստանում ԽՍՀՄ ազդեցության մոտալուտ վերջնական կրախի մասին: Մեծ էր հավանականությունը, որ Ամինը իսլամական հզոր ընդդիմության պայմաններում կարող էր կորցնել իշխանությունը կամ, ի դեմս ԱՄՆ-ի, նոր արտաքին հովանավորներ գտնել: Կենտրոնական Ասիայի հանգուցային այս երկիրը սոցիալիստական ճամբարում պահելու նպատակով ԽՄԿԿ Քաղբյուրոն որոշում կայացրեց հանձնարարել ԽՍՀՄ հատուկ ծառայություններին մշակել Ամինին «չեզոքացնելու» ծրագիրը: Աֆղանստանի ղեկը որոշվել էր վերապահել ՊԱԿ-ի գործակալ Քարմալին, որը մինչ այդ գտնվում էր «պատվավոր աքսորում»` Պրահայում:

    Մշակված օպերատիվ պլանի համաձայն` ուշ աշնանը Քաբուլ մեկնեց ՊԱԿ-ի աշխատակից, ազգությամբ ադրբեջանցի փոխգնդապետ Միխայիլ Թալեբովը: Վերջինիս ընտրությունը պայմանավորված էր Քաբուլում նրա մի քանի տարվա փորձով եւ տիպիկ աֆղանցու արտաքինով: Թալեբովը սննդի միջոցով Ամինի թունավորումը կազմակերպելու նպատակով որպես խոհարար շուտով աշխատանքի անցավ նախագահական պալատում: Սակայն սննդի հանդեպ Ամինի զգուշավորության պատճառով սպանությունը ձգձգվում էր, իսկ ՊԱԿ-ի գործակալական հաշվետվություններն այդ ընթացքում ահազանգում էին նոր Իսլամական Հանրապետության կազմավորման հնարավորության մասին:

    ԽՍՀՄ սահմանի վրա եւս մեկ ինքնիշխան իսլամական հանրապետության գոյությունը եւ աշխարհում սոցիալիզմի դիրքերի թուլացման միջոցով ԽՍՀՄ վարկին սպառնացող լուրջ վտանգը ԽՄԿԿ Քաղբյուրոյին ստիպեց խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու որոշում կայացնել (12.12.79թ.): ԽՍՀՄ համապատասխան ուժային եւ հատուկ ծառայություններում մշակվեց զորքերը Աֆղանստան մտցնելու համատեղ օպերատիվ պլանը: Օպերացիան ստացավ «Շտորմ 333» կոդային անվանումը: Պետության գլխի գլխավոր հաստատության` նախագահական պալատի գրավման գործում հիմնական դերակատարությունը վերապահվեց ԽՍՀՄ ՊՆ ԳՇ ՀԳՎ-ին (ГРУ), ռազմադեսանտային զորքերին (ВДВ) եւ ՊԱԿ-ին (КГБ):

    1979թ. դեկտեմբերի 26-ի գիշերը խորհրդային ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները սկսեցին հատուկ ստորաբաժանումների զանգվածային փոխադրումը Քաբուլի միջազգային օդանավակայան: Միաժամանակ ցամաքով լրացուցիչ զորքեր էին բերվում խորհրդա-աֆղանական սահման: Նույն այդ օրը` դեկտեմբերի 27-ին, Թալեբովի կողմից թունավորումը անհաջողության մատնվեց պալատում գտնվող խորհրդային բժիշկների միջամտության շնորհիվ, ովքեր անտեղյակ էին օպերացիայի գոյության մասին: Ու հարկ եղավ Ամինի ոչնչացումն իրականացնել առավել վայրագ միջոցներով: Երեկոյան աֆղանական ռազմական հանդերձանքով եւ տարբերանշաններով դիմակափոխված խորհրդային ռազմաշարասյունը` ՊԱԿ-ի գնդապետ Բոյարինովի գլխավորությամբ, օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի նախագահական պալատ: Աֆղանական հսկիչ անցագրային կետին հասնելով` օպերացիան թեւակոխեց իր բացահայտ` ռազմական գործողությունների փուլը: Հրամայված էր վկաներ չթողնել: Նախագահական պալատի գրավման ընդհանուր տեւողությունը կազմեց 43 րոպե: Պալատը գրավվում էր հարկ հարկ: Ամինի սպանությունը կատարվեց պալատի վերին հարկում գտնվող բարում: Ընդհանուր դիակների թիվը աֆղանական կողմից կազմեց ավելի քան 200 հոգի: Օպերացիայի վայրագության աստիճանի եւ կազմակերպված սպանդի մեծության մասին է խոսում նաեւ այն փաստը, որ սպանվածների թվում էին նաեւ (մի մասը հենց իրենց` խորհրդային հատուկջոկատայինների ձեռքով` աֆղանական համազգեստի պատճառով) ՊԱԿ-ի եւ այլ ստորաբաժանումների երկու տասնյակ աշխատակիցներ ու զինվորներ (այդ թվում` գնդապետ Բոյարինովը):

    Պալատի գրավումից անմիջապես հետո ռադիոյով ելույթ ունեցավ Քարմալը, որը հայտնեց իշխանությունը իր ձեռքը վերցնելու մասին եւ պաշտոնապես օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից: Արդեն դեկտեմբերի 30-ին «Պրավդան» ի լուր ԽՍՀՄ հանրության եւ ամբողջ աշխարհի պաշտոնապես հայտնեց. «Ժողովրդական ատելությամբ բարձրացված ալիքի արդյունքում Ամինը իր համակիրների հետ կանգնել է արդար հեղափոխական ժողովրդական դատարանի առջեւ եւ մահապատժի ենթարկվել»:

    Աֆղանստանը կորցրեց իր ինքնիշխանությունը:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (28.10.2010)

  20. #90
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Bodyguard-ի խոսքերից Նայել գրառումը
    www.zhamanak.com

    Սարո Սարոյան
    Հրապարակախոս
    Օպերացիան կոչվում էր «????»

    20-րդ դարի վերջին` 1999թ. հոկտեմբերի 27-ին մեր մեջքը կոտրվեց: Դատավարական գործընթացով վավերացում ստացած պաշտոնական վարկածով կոտրվեց մեր իսկ ձեռքով` Ազգային ժողովում ինչ-որ ստահակների ու հոգեկան հիվանդների կազմակերպած ութ պետական այրերի սպանությամբ:

    Սակայն հայաստանյան հասարակության մեծամասնությանը մինչ օրս չի համոզում առաջ քաշվող այն պնդումը, որ դարավերջի այս մեծ ոճրագործության հետեւում իրական կազմակերպիչներ չկային, եւ որ կազմակերպիչները նույն կատարողներն էին:

    Ու խնդիրն այն չէ, որ հասարակությունը հակված է նման կարգի ու չափի երեւույթները տեսնել գաղտնագիտության (կոնսպիրոլոգիայի) դաշտում, այլ այն, որ շատ հարցեր մինչ օրս կամ պատասխան չունեն, կամ գտնվում են հիմնավոր կասկածների շրջանակում: Ու եթե ընդհանուր հարցերը` նախաքննության խափանումը, քրեական գործից տարանջատված մասի կարճումը, խորհրդավոր մահերը, վկաների չեզոքացումը, տվյալ գործով ինֆորմացված ուժային կառույցների ամենավերին Էշելոնի ներկայացուցիչների (Գորիկ Հակոբյան, Հայկ Հարությունյան, Հրաչյա Հարությունյան եւն) մինչ օրս շարունակվող աթոռամանիան կամ որ նույնն է` բարձրագույն իշխանության նրանց աթոռներից զրկելու անկարողությունը, հանրածանոթ են բոլորիս, ապա Հոկտեմբերի 27-ին վերաբերող շատ ու շատ մասնավոր հարցեր մնում են տվյալ գործով զբաղված առանձին անհատների սեփականությունը եւ հատուկենտ էլեկտրոնային լրատվական ու սոցիալական ցանցերից գրեթե դուրս չեն եկել:

    Քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական եւ օտար ուժերից կախում չունեցող իշխանություն, ավազակապետությունից ազգային անվտանգությանը վերաբերող նման հարցերի պատասխանին սպասելը հեքիաթների դաշտից է: Ուստի ՀՀ յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի ինքնիշխան սահմանադրական պետություն կառուցելու (պայքարելու) ճանապարհին խնդիր ունի նաեւ վառ պահել Հոկտեմբերի 27-ի իրական բացահայտմանն ուղղված կրակը: Այդ նպատակով Հոկտեմբերի 27-ին վերաբերող տեղեկատվությունը մամուլում եւ այլ կրիչների վրա ամրագրելուն զուգահեռ կարեւոր է բոլոր վարկածների ռացիոնալ մեկնաբանման ապահովումը:

    Ստորեւ կանդրադառնանք հանրությանը վաղուց հուզող նման վարկածներից մեկին, եթե ոչ ամենագլխավորին:

    Տասնմեկ տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ի փաստով հայության բանական ու բարոյական հատվածին հուզում է` «ո՞ւմ էր ձեռնտու» հարցը, քանի որ ոճրագործների ներկայացրած «մեսսիական» շարժառիթները անլուրջ է ընդունվում մեծամասնության կողմից: Երբ «ո՞ւմ էր ձեռնտու» դասական հարցին գումարում ենք նաեւ «ո՞վ շահեց» նույնպես դասական հարցը, ապա ակնհայտ է դառնում, որ շահողների շարասյունը ձգվում է ավազակապետության ողջ բուրգով մեկ: Սակայն արդյո՞ք աթոռ ու մենաշնորհ ձեռք բերած ավազակախումբն է տվյալ հարցերի շահառուն: Վերջին տասնամյակում հենց այս հարցերի պատասխանն էր, որ մեզ կանգնեցրեց կոտրված սեփական տաշտակի առջեւ` ցուցանելու որ «փաթեթներով» ոչ միայն մեր էներգետիկան, տրանսպորտը, կոմունիկացիաները, կապը, արդյունաբերությունը (մի խոսքով, բոլոր հզորությունները), այլ նաեւ անգին պետական ինքնիշխանությունն ենք կորցրել:
    Արեք 8 ից հանենք պատահական զոհերին՝ 6 ոչ "մեջքայիններին", որ պարզ խոսենք:
    Եթե մեր մեջքը ընտրական կեղծիքների նախահայրն ու նրա զաստավիտով մանկլավիկ դարձածն էին, ապա անձամբ ես էդ մեջքը ոչ ընդունում եմ, ոչ հարգում:
    Մի ժամանակ հայերի մեջ էլ կար աղջիկ փախցնելը, զաստռավիտով ամուսնանալն ու աղջկան ու աղջկա կողմին փաստի առաջ կանգնացնելը: Հետո էլ, երբ արդեն երեխա էր ծնվում, ստիպված, աղջիկը, աղջկա ծնողները համակերպվում էին դրությանը ու տարիներ անց այդ ընտանիքը նույնիսկ նորմալ էլ կարող էր համարվել:
    Թուրքերից վերցրած վայրենություն էր, որը մենք՝ քրիստոնյա հայերս, առանց երկար բարակ մտածելու վերցրել ու օգտագործում էինք:
    Իսկ ըստ ներկա արևմտյան հասարակական ու իրավական մոտեցումների դա ընդամենը բռնաբարություն է ու այն կատարողը պետք է դատվի, որոշ երկրներում նույնիսկ մահապատժի: Եվ որ ամենակարևորն է, այդ հանցանքը վաղեմություն չունի: Ռոման Պոլոնսկուն 33 տարի հետո բռնին կզցրեին, չէ՞:
    Բայց մերն ուրիշ է, Մենք թքած ունենք, որ "մեջքը" 95-96-ին բռնաբարեց հայկական ընտրական ու քաղաքական համակարգերը, որ իրա կողմից շլնքից բռնած ու ընտրական ասպարեզ քարշ տված մեջքի "մյուս կեսը" այլանդակեց 98-ի ընտրությունները ու մեջք ասածը թատրոնով պրեզիդենտ կարգեց աղվանացի "տղամարդուն":
    Ու հիմա էլ, տարիներ անց, մենք 1000 տոկոս համոզված ենք, որ էդ մեջքը որ մնար հեսա-հեսա, մեզ սաղիս էր դզելու, աշխարհ էր շուռ տալու:
    Կա գոնե մի հատ ապացույց էդ սին հույսերի՞: Մեջքի հիմնական հատվածի, գժի թղթով բանակից ազատված ֆուտբոլի տրեների արածն ու չարածը գիտենք: Իրա մանկլավիկի ջերմոց քանդել ու պարտ- ցեխավիկներ բուծելը գիտենք: Էդ որ գերբնական ուժերի ու շնորհքների հաշվին դրանք պտի 180 աստիճան շուռ գային ու սկսեին հայի համար աշխատել՞:
    Նաև թատրոններից հետո նաղդ տարի ու կես իշխանություն ունեին, ինչ էին դզել՞: Իրա ախպերն էր ցեմենտի գործից ձեռ քաշել՞ Մկների վերջն էր տվել՞: Շամպանսկի շրխկցնելն էր թարգվել՞:
    Ոչ մի ապացույց չկա: Բայց կա մարմաջը, թե սաղ լավ էր, հեսա-հեսա էր, բայց մի քանի խելագար մեջտեղ ընկան ու մեր տունն ավիրեցին:
    Լավ, ենթադրենք:
    Բայց հիմնական հարցը ոչ թե "ում էր դա ձեռնտու", կամ "ով շահեց"-ն է, այլ նախ և առաջ այն՝ թե "ինչու 5 հայ մարդ դա արեցին": Կարևոր չէ ռուսների պասով կամ զաստավիտով, քոչարյանի կամ մյուսների մուղամներով: Կարևորն այն է՝ թե "ինչու դա արեցին"՞ :
    Լավ մեկը շպիոն էր, մյուսը ախպեր էր, մյուսը քեռին էր, բա էն մյուս երկուսն ու մնացած օգնողները, դրանք էլ էին աննորմալ՞:
    Ուրեմն էդ 5-ը էնքան խելք ունեին, որ իրենց ծրագրերը ազգ ու տակից թաքուն պահեին, գնային մտնեին պառլամենտ ու իրենց գործն անեին, բայց խելք չունեին իրենց մի անգամ հարցնելու, թե էս ինչ քայլի ենք գնում՞: Գնում ենք հայ ազգի մեջքը կոտրելու՞: Բա լավ ենք մտածել՞: Բա արժի՞: Բա ճիշտ ենք անում՞: Բա կարող ա մենք ռուսների, քոչի, կամ ալեքսանի ձեռի գործիք ենք՞: Կարող ա մենք շուռուպ ենք, կօգտագործվենք ու բանտում կփտենք՞:
    Չկան էս հարցերը, բայց փոխարենը հասել էնք 1979 դեկտեմբերի 27 , աֆղանստան, ամին ու թառակի:
    Եթե ռուսները, քոչն ու ալեքսանն են կազմակերպել, բայց հայերի մեջ գտնվել է 5 տականք որ գնացել ազգի "մեջք" ա կոտրել, ուրեմն էդ "մեջքը" գոնե էդ 5-ի ու կողքինների համար ոչ թե մեջք, այլ հանցագործ, աղջիկ բռնաբարողին հավասար մի բան է եղել, որին տեղն է եղել արժանին մատուցելը:
    Էս հարցը ամենալուրջ հարցն է, բայց սարքել ենք ողեվիլ ու պլաստինկեն դրած ինչ աբառոտով ուզում ֆռցնում ենք:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 28.10.2010, 00:53:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (28.10.2011)

Էջ 6 8-ից ԱռաջինԱռաջին ... 2345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օպտիկական խաբկանք ՝ սև կապույտ/ սպիտակ ոսկեգույն զգեստի առեղծվածը
    Հեղինակ՝ Valentina, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 06.03.2015, 13:41
  2. Տաթևի Վանք. հոկտեմբերի 17-19
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 24.08.2010, 17:10
  3. Հոկտեմբերի 11-ին` կիրակի. անմոռանալի ճանապարհորդություն
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.10.2009, 15:45
  4. Արագացումով շարժման առեղծվածը
    Հեղինակ՝ enan, բաժին` Ֆիզիկա
    Գրառումներ: 38
    Վերջինը: 18.07.2009, 18:12
  5. Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 13.11.2007, 13:01

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •