Դատելով տարբեր թեմաներում հոկտեմբերի 27-ի սպանդին անդրադառնալու անձնական և շատ այլ անդամների փորձերից՝ այս թեմայի պահանջն իրոք որ կա։
Քննարկենք այստեղ...
Հ.Գ. Այստեղ հնարավորինս փորձում ենք առաջնորդվել փաստերով։
Դատելով տարբեր թեմաներում հոկտեմբերի 27-ի սպանդին անդրադառնալու անձնական և շատ այլ անդամների փորձերից՝ այս թեմայի պահանջն իրոք որ կա։
Քննարկենք այստեղ...
Հ.Գ. Այստեղ հնարավորինս փորձում ենք առաջնորդվել փաստերով։
Վերջին խմբագրող՝ Ծով: 08.02.2008, 22:36:
ՈՒզում ես գիշերը քնենք ու չարթնանա՞նք:
Երևի սաղ կարծում են թե խորհրդարան մուտքը համարյա անհնար է, կողմնակի անձանց կողմից... բայց դա այդպես չէ: Մեր բարեկամը որպես էլեկտրիկ մի անգամ գնացել էր ըտեղ, ու իրան, շատ հանգիստ թողել էին ներս, ու նույնիսկ չէին էլ նայել <<չամադանի>> պարունակությունը:
Երբ որ Նաիրի Հունանյանը խոսում էր, էդ ժամանակ Կարեն Դ-ը իրան ասումա, որ ես հարցը սենց չեն լուծում... իսկ հետո Նաիրին շուռա գալիս և կրակում իրա վրեն:...
Իսկ ես կարծում եմ, որ ստեղ Սերժ Սարգսյանի, ԼՏՊ-ի, Ռ. Քոչարյանի և այլնի մատնելա խառը: Մի 10 տարի հետո կհիշեք Վիստայի ես խոսքը /եթե իհարկե էդ դեպքը բացահայտվի/...
ուրա , Ջհանգիրյան Գագիկը մեր ֆորումից լիներ , շատ բան կիմանայինք , թե չէ մեր իմացածը արժեք չունի
կարծում եք, թե մենք կիմանանք, թե ովքեր են պատվիրել կամ արդյոք պատվիրված էր այդ ամենը
ես ունեմ միայն իմ անձնական կարծիքը… Քոչարյանը այդ ամենի հետ կապ չունի ըստ իս
Դժվար թե Հայաստանում լինի հոկտեմբերի 27-ի որևէ իրական կազմակերպիչ , դրսի մատը ստեղ խառն աՔոչարյանը այդ ամենի հետ կապ չունի ըստ իս
Alphaone (06.04.2013)
Տարօրինակ է, որ հանգիստ թողել են ներս, ես մի ամիս պրակտիկայի էի ԱԺ-ում, ամեն օր ստուգում էին իրերս, մի անգամ էլ կոսմետիչկայիս խարտոցն իրենց սարքով դանակի տեղ էին դրել... Թեև ցանկության դեպքում խարտոցով էլ է հնարավոր մարդ սպանելԲայց ետնամուտք էլ կա, որ այդքան էլ խիստ չի վերահսկվում, էնտեղով ավելի հավանական է հանգիստ շենք թափանցելը:
Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը դատարանում բացահայտումներ է արել Հոկտեմբերի 27-ի գործով
Դատարանից ձայնագրությունը հղումով՝Արթիկ ՔԿՀ-ի քաղբանտարկյալ Արթուր Այվազյանը (Մանախ մականունով) վերջերս դատարանում հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ կապված հոկտեմբերի 27-ի գործի հետ:
Արթուր Այվազյանը հայտարարել է, որ 12 տարի շարունակ մասնավոր հետաքննություն է արել և՛ հոկտեմբերի 27-ի գործով, և՛ Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Սամվել Առաքելյանի սպանությունների, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ունի համապատասխան փաստաթղթեր և ապացույցներ: Նա հայտարարել է, որ այդ մարդկանցից սպանվածները սպանվել են հոկտեմբերի 27-ի գործով ինֆորմացիայի տիրապետելու համար, ինչը հիմնավորող ապացույցներ կան: Դատարանը, սակայն, նրա հայտարարությունը չէր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Մանախը դատարանում նաև հայտարարել էր, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Աղասի Խաչատրյանը իրեն գործարք է առաջարկել՝ ընդունել, որ ինքն է պատվիրել և կազմակերպել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց Աղասի Խաչատրյանը Մանախին խոստացել է ներկայացնել համապատասխան միջնորդագիր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Մանախը, սակայն հրաժարվել էր այդ գործարքից:
Հիշեցնենք, որ վերջինս հիմա դատարանում վիճարկում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի՝ իրեն մերժելու որոշումը: Այվազյանը բնութագրվում է դրական, տույժեր չունի, սակայն հերթական անգամ մերժվել է: Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ պայմանական վաղակետ ազատ արձակվեց ՀՀ քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ում մեղքն ապացուցվել էր, և որը դատապարտվել էր 4 տարվա անազատության, իսկ Արթուր Այվազյանին 12 տարի անց դեռևս «համոզում են», որ ընդունի իր մեղավորությունը:
https://soundcloud.com/arajinlratvakan/1-1
Շմայսի ախպոր թիկնազորը, յոբտվայումած ... արա, էս երկրում թիկնազորը բնակչությունից շատ ա:
Rammstein (29.12.2013), Sagittarius (27.12.2013), Անվերնագիր (26.12.2013), Արամ (26.12.2013), Արէա (26.12.2013), Բիձա (27.12.2013), Հայկօ (26.12.2013), Ներսես_AM (26.12.2013)
Մի հատ լավ դեբատա գնում վերջի ամսում՝ մարտի մեկ ու հոկտեբերի 27: Ստեղ ուզում եմ քննարկենք հոկտեմբերի 27-ի գործերի վերաբացման հավանականությունը նոր իշխանությունների կողմից։
Gayl (17.06.2018)
Norton բարի գալուստ
Նիկոլը խոսում է մարտի մեկից, բայց ոչ հոկտեմբերի 27 ից, կարծես այն տեղի չի ունեցել կամ էլ մոռացել ենք: Կարծում եմ թեման շատ վտանգավոր է դրա համար էլ հիմա ուղակի լռում է:
Ոմանք ասում են, որ հոկտեմբերի 27_ը չի բացահայտվի, որովհետև ճամփաները Ռուսաստան են տանում, բայց կարծում եմ ու հույս ունեմ, որ կվերաբացվի, բայց սլաքները դեպի Ռուսաստան չի ուղղվի:
Եվ հետո, երբ սկսեն մարդիկ իսկապես խոսել շատ հնարավոր ա, որ Վանոի ասած Վազգենից միայն կամուֆլիաժը մնա, իսկ դա Վազգենին աստվածացողներին ձեռ չի տալիս:
Freeman (17.06.2018), Mr. Annoying (17.06.2018), Ծլնգ (17.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ