Արյաաաաաաաա բոց եք
Էտ ժպտակը այ մարդ հազար բան անցավ մտքովս տնաշեններ![]()
լավն եք…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ինչի, դուք էլ սեր անելուց առաջ պարտադիր սմայլիկ եք դնում, նոր սկսում?![]()
![]()
![]()
I may be paranoid but no android!
Ուզում էի կարծիք հայտնել, էն էլ... Կցիտեմ պատմվածքից
– Ինչ հիմար պատմություն ստացվեց...
Պատմվածքի սկիզբն ահագին մառազմատիկ էր, ցաքուցրիվ շարադրանքով (իսկական դիվիգրեյական ոճով), ու պիտի խոստովանեմ, որ սկիզբը կարդալով՝ արդեն սկսեցի խղճալ պատմվածքի «հետնորդներին»...
թե ոնց պիտի տակից դուրս գան, էլի։
Բարեկամը, Դիվիի ոճն ընդհանուր առմամբ պահպանելով հանդերձ, ավելի դիպուկ ու տպավորիչ շարադրանքով շարունակեց։ Ճիշտ է, Դիվիի հատվածի վերջին մասի համար Բարեկամը, իմ կարծիքով, մի քիչ կռուտիտային լուծում տվեց, բայց դե այլ կերպ երևի չէր էլ կարող լինել։
ivy-ն էլ, էլի ընդհանուր ոճը հնարավորինս պահպանեց, բայց էլի բավական հաջող։ Բայց դե, այնուամենայնիվ, չեմ կարող չհամաձայնել այս մտքին.
Զուտ որպես պատմություն՝ իմ համեստ կարծիքով, ո՛չ սկիզբն էր մի բան, ո՛չ էլ վերջը։ Դե, սկիզբը հաշվի առնելով, վերջը չէր էլ կարող ավելի լավը լինել։–Ինչ հիմար պատմություն ստացվեց։
Մի բան էլ... ուզում եք ինձ անտեղի բծախնդիր համարեք, ուզում եք՝ ոչ, բայց Դիվիին մի դիտողություն պիտի անեմ. գոնե ստեղծագործություններ գրելիս հաստատ արժե գրառումն ուղարկելուց առաջ գոնե մի անգամ կարդալ գրածդ, որպեսզի տեքստում տառասխալների ու վրիպակների առատությունից ընթերցողի աչքերը չբռնաբարվեն։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
իսկ ես զայրացած եմ
Դիվ, Բարեկամ ու Այվ, էդ դուք ո՞վ դարձաք, որ Նաի ու Նաուհու տեղը որոշեք՝ ի վերջո ՄԻ ԲԱՆ եղավ էդ բնակարանում, թե ոչ: Հարամչիներ:![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ես էլ կարծիք գրեմ
Ուրեմն դիվիական ոճի առումով, ուրիշ բան չէի էլ սպասում
դրա համար էլ, ի դեպ, մտա թիմի մեջ![]()
Իմ մասի հետ կապված, ճիշտն ասած իմ մասը տենց չէի ուզում ավարտել: Բայց ժամանակ չկար, ու թողեցի էն մասում, ուր հասել էի:
Իսկ ուզում էի ավարտել այսպես.
եթե նկատեցիք, Նաուհին ուրախանում ա, որ Նան վերջին հարկում ա ապրում, իսկ դա պատահական չէրշատ գլուխ չտանեմ, ուզում էի, որ Նաուհին իրականում լիներ space agent, ու Նաին փախցնեին տանեին այլմոլորակայինները…
ու տեղ կսկսվեր այվիի մասը, որը հենց այվիի կատարմամբ շատ հետաքրքիր էր լինելու![]()
Իսկ ինձ ամենաշատը dvgray–ի մասը դուր եկավ։Ու լրիվ դիվիական էր
Հավեսն էր։
Էս մասը վաբշե դիպուկ էրԲայց հավես չկա բացատրեմ, թե հատկապես ինչը։
Այ եթե Բարեկամի ժամանակը հերիքեր ու գրեր նենց ոնց որ նախատեսել էր, պիտի որ Ivy–ի մասը ահագին հետաքրքիր ստացվեր։Մի խոսքով պատմության շարունակությունն ինձ համար ձանձրալի էր ընդհանուր առմամբ։
Հ. Գ.
Դիվ, բայց իսկականից տառասխալների վրա քեփլտալը պատկերից հա դուրս էր գցում։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
dvgray-ը մյուսներին ընենց կացության մեջ էր գցել,որ տակից դուրս գալը շատ բարդ խնդիր էր:Մասամբ ստացվեց,ապրեք
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ