Սաք ջան, չէի ուզում խառնվել խոսակցությանը, բայց պիտի խառնվեմ:
Ուրեմն կարդացի ու ասեմ իմ համեստ կարծիքը. դու չունես քաղաքական դիրքորոշում, կամ էլ դա մեզ չես ներկայացրել: Դու ներկայացրել ես որոշակի անձանց նկատմամբ քո վերաբերմունքը, իսկ դա քաղաքական դիրքորոշումից կիլոմետրերով հեռու բան է:
Նժդեհը, օրինակ, մեծություն է: Համաձա՞յն ես հետս:
Հիմա մի շարք ցեղակրոններ կհարձակվեն վրաս, բայց պիտի ասեմ: Եթե նոր անկախացած ՀՀ-ի նախագահթ 1991-1998 թթ.-ին լիներ Նժդեհը, դու հիմա իրան քֆրտելու էիր, լիներ Վազգեն Մանուկյանը՝ քֆրտելու էիր, լիներ Չե Գեվարան՝ քֆրտելու էիր: Խոսքս ուր եմ ուզում տանել... անշուշտ առաջին նախագահը ունեցել է և սխալներ, և վատ բաներ է արել, բայց օբյեկտիվորեն նայելու դեպքում ցանկացած պարագայում ունենալու էինք բազմաթիվ դժվարություններ, որոնք մարդկանց մի խումբ սուբյեկտիվորեն ընկալելու էր որպես սխալ կառավարման, դավաճանության կամ եսիմինչի արդյունք ու տվյալ պահի նախագահին գամեր անարգանքի սյունին: Այսինքն տվյալ պարագայում ես բնավ չեմ զբաղվում Տեր-Պետրոսյան արդարացնելով, կամ գովելով, ես ընդամենը արձանագրում եմ, որ կա մարդկանց խումբ, որը մշտապես ուզում է վատ իրողությունների համար պատասխանատու գտնել:
Այսպիսի մարդիկ ցանկացած բացասականը դիտարկում են որպես իդեա ֆիքս ու շարունակաբար խոսում դրա մասին: Որպես օրինակ՝ ցուրտն ու մութը: Անհերքելի է, որ դրա համար կային օբյեկտիվ պատճառներ ու դա անխուսափելի էր, կամ էլ, առնվազն, այդ պատճառները մենք տեսնում ու ընկալում ենք:
Ինչ եմ ուզում ասել. այդ ցուրտն ու մութը խիստ վիճելի հարց է, եթե դու ասես, որ կարող էր չլինել, ես կարող եմ ասել՝ չէր կարող: Դու ու այդ կերպ մտածողները կարող էին այն ժամանակ պայքարել դրա դեմ և դա կլիներ նորմալ, մենք կմոտենայինք հարցին ըմբռնումով: Հիմա մարդ ես, տենց ես մտածում, կարո՞ղ ա ճիշտն էլ դու ես, ապացուցիր:
Փոխարենը զուգահեռ հիմիկվանից: Մենք ասում ենք, որ խայտառակություն է, որ ազատամարտիկին ուզում են վտարել երկրից: Ի տարբերություն ցրտի ու մթի հարցի, դու ու քո նման մտածողները չեք կարող այս փաստը հերքել, գտնել արդարացում: Ուրեմն իմ համար անհասկանալի է, թե դուք ո՞նց կարող եք ասել որ մենք սխալ ենք անում, որ պայքարում ենք այս երևույթի դեմ, ավելին, անհասկանալի է, թե դուք ոնց կարող եք չմիանալ այդ պայքարին, որովհետև եթե ես այն տարիներին բավական հասունություն ունենայի ու համարեի, որ իրանց մեղքով ա ցուրտ ու մութը, սխալ քաղաքականություն են տանում, ես հաստատ դուրս կգայի պայքարի:
Թեման ազատամարտիկին վտարելու մասին էր, դրա համար միայն այդ կետին եմ անդրադարձել ու չեմ ցանկանում լրացուցիչ ծավալվել, բայց այդպիսի բացահայտ վատ երևույթները բազում են, շատ-շատ են, առնչվում են մեզ բոլորիս... ցավալի է, որ շատերը դա գիտակցում են միայն այն ժամանակ, երբ անձամբ իրենց է գալիս կպնում.. հուսամ, որ դու այդպես գիտակցելու կարիք չես ունենա, Սաք ջան, որովհետև հասկացիր, սա անձերի պայքար չէ, սա գաղափարների պայքար է, պայքար է բացարձակ ու սանձարձակ լկտիության դեմ, պայքար է հանուն արժանապատիվ կյանքի: Ու եթե ենթադրենք իշխանափոխություն կլինի, բայց այդ լկտիությունը չի պակասի, արժանապատվությունը չի ավելանա, ապա մեկը ես, մեկը Կուկը, մյուսը Աստղն ու պայքարին մնացած բոլոր մասնակցողները հիմա էլ այդ ռեժիմի դեմ կպայքարեն: Իսկ դու էլի կասես, որ այն անձը չկա, ում համար ես պիտի պայքարեմ, ու տենց այդ անձը չի էլ հայտնվի, որովհետև աշխարհում տենց մեկը չկա, որ բոլոր չափորոշիչներին բավարարի, որտև եթե էսօր շատերի կողմից հարգված Նժդեհն էլ գա, էլի դժգոհ ենք լինելու:
Էջանիշներ