Անալոգիան այնքան էլ տեղին չէ... Աշխարհը միշտ փոխվում է, ի հայտ են գալիս նոր ուժեր, նոր արժեքային համակարգեր: Ըստ իս ամեն ինչ այդքան էլ պարզ չէ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Դա պարզ է,բայց այսքան տարիների պատմությունը մեզ ուրիշ բան ցույց տվեց և ի վերջո պետք է գիտակցնեք որ սխալ հիմքի վրա ենք ապագա կառուցում և մի օր այդ ճակատագրի պատը փլվելու է,չնայած մի քանի անգամ կիսով չափ փլվել է,իսկ մենք ուշադրություն չենք ուզում դարձնել դրա վրա:Մեզ շատ են պետք Վասակ Սյունու նման մարդիկ նա դավաճան չի,կարծում եմ շատ հայրենասեր մարդ է եղել և նա մտածում էր գլխով,ոչ թե սրտով կամ եկեղեցու համար,ինչու պետք է հայերը կռիվ տային Քրիստոնեության համար,դա իմ համար շատ անհասկանալի է,եթե այդքան կռվող լինեին ապա չէին թողնի որ Քրիստոնեություն որպես պետական կրոն ընդունվի Հայաստանում:
Հեռվից հետևում եմ երկխոսությանը , այն իր մեջ շատ հարցեր ունի , միանում եմ Ձեր երկխոսությանը վերածելով այն եռախոսության
Ցանկացած հայ գոնե մեկ անգամ իր կյանքում հարց է տալիս , արդյոք ճիշտ՞ էր քրիստոնեության ընդունումը թե ոչ, այդ հարցը նույնպես ես տվել եմ ինձ և փնտրել եմ պատասխանը :
Մենք ճիշտ ընտրություն ենք կատարել:
Կարծում եմ որ բոլորին անմիջապես կցանկան իմանալ պատասխանը , այդ ինչպես ես գտա պատասխանը: Պետք է Ձեզ հիասթափեցնեմ ես ոչինչ չեմ հայտնագործել այլ վերականգնել եմ իրողությունը:
Բոլոր նրանք ովքեր զբաղվում են աստվածաբանությամբ և դավանաբանությամբ գիտեն որ մ.թ.առաջ 500 -ին միաստվածությունը դոմինանտ էր տարածաշրջանում:
Այն աշխարհին հայտնի է «Ահուրամազդա» աստծով որի առաքյալն էր Զորաստրը իսկ սրբազան գիրքն էր «Ավեստան»:
Այս ուսմունքը Հայ-Արիքի համադաշնությունում (Լիոն)մոտ 1000 տար գոյատևեց,
Մ.թ.առաջ 300-ին այն ներմուծվեց Հունա-Հռոմեական աշխարհ և հայտնի դարձավ որպես «Միտրաիզմ»:
Այդ հրաշք Մի Աստվածության գաղափարը Հունա-Հռոմեական աշխարհում վերածվեց մի պարադոքսալ րևույթի և ընդհանրապես հեռացավ իր սկզբնական գաղափարներից:
Մ.թ. 20-ական թվականներին Հայ-Արիքի քրմապետական վերնախավը մտորում էր միաստավծության վերականգման ինչպես նաև վերաարժեքավորման մասին:
Կանգնած լինելով Մի Աստվածության ակունքներում Հայկական էթնոսի արքունիքը և բարձրագուն քրմապետական խորհուրդը որպես պատմական «բանախոսներ» նորից շրջանառության մեջ դրեցին արևապաշտական գաղափարախոսության բարձրագույն
գաղափարները:
250 տարի ժամանակ պահանջվեց այն որպես բարձրագույն գաղափարախոսություն
կյանք մտցնելու համար:
Մեր թվարկության 200 թվականներին Հայ-Արիքի համադաշնությունը վերածվեց եռադաշնության (ԼԻոնև դաթարեց գործել պատմական արևապաշտական կառավարման համակարգը:
(շարւոնակելի)
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Դա նրանից է գալիս որ շատ մեծ արտոնություններ տվեցինք եկեղեցուն,սկզբից էլ եկեղեցուն շատ մեծ տարածքներ էր տրվում,այդպես մեծացնում էին եկեղեցու իշխանությունը:Չի կարելի ուրանալ որ եկեղեցու լավ գործերը,սակայն ավելի նախնտրելի էր որ Ավարայրի ճակատամարտը տեղի չունենար,իսկ Լուսավորիչը չմտներ Հայաստան:
Տրդատ Մեծը, գյուղական հոգևորականությունը տնտեսապես ապահովելու համար, նրան հատկացրել էր ավաններում յոթ երդի կամ ծխի հողամասեր: Հետագայում այդ կալվածքները մեծացան. դա կատարվեց այսպես. երբ ֆեոդալները ընդվզում էին կենտրոնական իշխանության դեմ, թագավորը սաստում էր նրանց, պատժում, երբեմն նույնիսկ բնաջնջում ամբողջ տոհմեր` թողնելով միայն կանանց և աղջիկներին, իսկ այդ ֆեոդալի կալվածքները տալիս էին եկեղեցուն` որպես չեզոք մարմնի. էն էլ դու մի ասա, որ մի օր էդ եկեղեցին պատուհաս ա դառնալու հայկական պետականության գլխին
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
«էն էլ դու մի ասա, որ մի օր էդ եկեղեցին պատուհաս ա դառնալու հայկական պետականության գլխին» իսկ ինչու ես չպետք է դա ասեմ,միթե ճանաչում եք ինձ,որ այդպես եք ասում:
Եկեղեցին 301թ ից պատուհաս է դարձել Հայաստանի համար և խնդրում եմ պետք չէ թոզ փչել մարդկանց աչքերին,այդ տարածքները տրվել են որ ավելի մեծացնեն եկեղեցու իշխանությունը:
Մի շատ պարզ բան ասեմ.ես հաստատ գիտեմ որ եկեղեցին ընտրություններից առաջ քարոզում էր ընտրել ՍՍ ին,այդպես արել են Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ,խոսել են ակնարկներով բայց շատ հասկանալի իմաստով,անգամ մարտի մեկին կաթողիկոսը չեկավ չսաստեց իր ժողովրդին,հաշտության կոչ չարեց,միշտ էլ այդպես է եղել և այդպես էլ շարունակվելու է:
Ավելացվել է 2 րոպե անց
Կներեք իսկ ինչու այրվեց մեր անցյալը,մեր մշակույթը և վերջապես մեր գրերը ոչնչացվեց,դա էլ հո Տրդհատն ու Լուսավորիչն են արել:
Վերջին խմբագրող՝ Gayl: 11.10.2008, 00:06: Պատճառ: Գրառման ավելացում
Հարգելիներս այս քննարկման համար ընդհանրական գիտելիքները բավարար չեն ,
սա այն դեպքերից է որ հարկավոր է հստակ պատկերացնել , թէ ինչ էր կատարվում դավանաբանական դաշտում և այլն , նախնտրում եմ քննարկումը դարձնել զրույց և աստիճանաբար մոտենալ խնդրո առարկային, առանց ծայրահեղությունների:
Բազմիցս քննարկումների ժամանակ կատարել եմ հարցադրում և ցանկացել եմ իմ հարցադրման միջոցով ուշադրություն հրավիրել նախաքրիստոնեական ժամանակաշրջանի կրոնական գաղափարասխոսության վրա , որը համընդհանուր կոչում են «հեթհանոսություն»:
Որոշ քննարկումներից հետո , ես գրեցի, որ այն այդ ձևով շրջանառության մեջ է դրվել հրեական սինեդրոնի կողմից,Հարկավոր է հետևություն անել:
Մենք Մի Աստված էինք այդ ժամանակ, այդ մասին արդեն գրել եմ վերևում :
Խոսակցությունը կարող է զարգանալ միայն այս հարթության վրա , պատճառաբանելով Մի Աստվածության ցարգացում վերաիմաստավորումը և այլն որը տեղի ունեցավ 301թվականին:
Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 11.10.2008, 00:21:
Եթե գլուխ չունես, չի էլ ցավի
դու ինձ չես հասկացել. խոսակցական ձև ա ընդամենը. ես քեզ չեմ ասել` մի ասաիսկ ինչու ես չպետք է դա ասեմ,միթե ճանաչում եք ինձ,որ այդպես եք ասում:
ես էդ թեմայի մասին էնքան եմ գրել, որ հիմա սպանեն, էլ չեմ գրիԿներեք իսկ ինչու այրվեց մեր անցյալը,մեր մշակույթը և վերջապես մեր գրերը ոչնչացվեց,դա էլ հո Տրդհատն ու Լուսավորիչն են արել:եթե ժամանակ ունենաս, կարդա ամբողջ թեման
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Պատասխանում եմ հարցի վերնագրին. Պարտություններից մեկը։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Հաճախ են այնպիսի մտքեր հնչում, որ եթե մենք չկռվեինք Իրանի դեմ, այլ կրակապաշտություն ընդունեինք, հետո էլ չկռվեինք արաբների դեմ, այլ իսլամ ընդունեինք, ապա այսօր գոյություն կունենար Մեծ Հայքը… միայն թէ մահմեդական կրոնով: Այս հունով մտածելով գալիս ենք այն երկընտրանքին, թէ ո՞րն է նախընտրելի` փոքրիկ, շրջափակված Քրիստոնյա Հայաստանը, թէ մեծ, հզոր մահմեդական Մեծ Հայքը…
Այս երկընտրանքի շուրջ տարբր սայթերում մի քանի հարյուր էջ քննարկում կա: Սակայն նման երկընտրանք չարժե քննարկել, ոչ միայն այն պատճառով, որ անհնար է “վերականգնել” մամհեդական Մեծ Հայքը, այլ այն պատճառով, որ այդ երկընտրանքը պատմական իրականությունից շատ է հեռու:
Եթե ծովափի ավազի վրա նկարներ գծենք, հետո ծովի մակընթացության ալիքը անցնի դրանց վրայով, ապա նկարները որ թէ պարզապես կդառնան նույն նկարների թրջված տարբերակները, այլ կփոխարինվեն ծովի ջրերի գծած լրիվ այլ նախշերի:
Նմանապես` կրոնը ավելի խոր հասկացություն է, քան ազգը: Երբ որեւե տարածաշրջան նոր կրոնի է անցնում, նրա բնակչությունը “չի ազատվում” միայն կրոնական ատրիբուտիկայի, իրենց սուրբ գրքերի տեքստերի ու վերնագրերի փոփոխությամբ: Նոր կրոնը կարող է փոխել համարյա ամեն ինչ, ներառյալ լեզուն, նիստուկացը, գրականությունը, արվեստը եւ այլն: Ազգերը այդ ընթացքում կարող են տրոհվել նոր ազգերի, տարբեր ազգերի հատվածներից կարող են նոր ազգեր ծնվել, եւ այլն…
Բալկաններում Իսլամի մուտքը ծնունդ տվեց ոչ թէ մահմեդական հույների համայնքին, այլ հելենական որոշ ցեղերի, թուրքերի ու սլվոնների խառնուրդից ստեղծեց ալբանացիներին: Մահմեդականացած սերբերը դարձան բոսնիացիներ: Կամաց-կամաց կրակապաշտության անցած Աղվանքը վերջնականապես ջնջվեց իսլամի անցնելուց հետո: Ասորական Միջագետքը Իսլամ ընդունելուց հետո վերածվեց Իրաքի, որի բնակչությունը հիմա իրարից զատվում է Սուննի կամ Շիա դավանանքի խազով միայն:
Ինչպիսի՞ն կլիներ կրակապաշտության, եւ ապա Իսլամի անցած Մեծ Հայքի պատկերն այսօր: Գոյություն կունենա՞ր այն այսօր որպես մի պետություն կամ գոնե որպես մի ժողովուրդ: Միգուցե հայության տարբեր հատվածները ձուլվա՞ծ կլինեին եւ ծնունդ տված նոր մահմեդական ազգերի:
Օրինակ` Արցախ-Զանգեզուր հատվածում երբեւե մահմեդականության անցած բոլոր հայերը այսօր ուղղակի ազերի են կոչվում, իսկ հայ մնացած բնակչությունը պահպանվել է հիմնականում հավատքի միջոցով: Այսինքն` եթե չլիներ Հայ Եկեղեցին, ապա միգուցե Արեւելկան Հայաստանը ուղղակի “Ադրբեջա՞ն” դառնար, ինչպես Աղվանքը, Շիրվանը, Ատրպատականը եւ այլն:
Այլ օրինակ` Հարավ-արեւմտյան Հայաստանը դեռ 1915 թվից առաջ էլ զգալիօրեն քրդացման պրոցեսին էր ենթակա: Եթե չլիներ հավատքը, միգուցե այսօր գրեթե ողջ Արեւմտյան Հայաստանը “Քրդստա՞ն” լիներ:
Դժվար է գուշակել… Բոլոր դեպքերում, մեր հարեւան ազգերից որ մեկը Իսլամի անցնելով չի պահպանվել որպես ազգ: Այսօր չկան մահմեդական ասորիներ, այլ կան Իրաքի արաբներ: Չկան մահմեդական աղուանացիներ, այլ կան ազերիներ:
Մահեդականացած Մեծ Հայքը երբեք չէր կարող լինել ավելի ուժեղ, քան Օսմանյան կայսրությունը կամ, Իրանը: Ուրեմն` այն անխուսափելիօրեն դատապարտված էր լինելու տարբեր կայսրությունների մաս կազմելու դարեր շարունակ (ինչպես որ կազմել էր դարեր շարունակ նախքան Քրիստոնեություն ընդւնելը):
Իսկ տարբեր կայսրությունների միջեւ բաժանված ազգը միայն մշակութային-կրոնական լծակներով կարող է ինքնապահպանվել:
Չնայած պատմության մեջ եթեներ չկան այն իմաստով, որ կատարվածը կատարված է, բայց մի պահ պատկերացնենք, որ այդ ամենը տեղի չի ունեցել. քրիստոնեություն չենք ընդունել, Ավարայրի խնդիր էլ չի եղել: Ինչպես եք պատկերացնում Հայաստանի ճակատագիրը?
Ավելացվել է 1 րոպե անց
Հզորության կորուստն սկսվել է 301թ. շատ ավելի առաջ:
Վերջին խմբագրող՝ Monk: 11.10.2008, 12:32: Պատճառ: Գրառման ավելացում
Javakhk ջան, շատ հետաքրքիր էր. բայց շատ են եթեները. իսկ եթե հայերը մահմեդական լինեին, խալիֆաթի հետ ձեռք ձեռքի տված ապրեին, թյուրքական ցեղերի հոսքը կանխեին.....?
դու Ջավախք հայրենակցական միությունից ես?
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ