ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 7. Ֆիրմային անվանման գրանցումը մերժելու հիմքերը
Որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չէ այն անվանումը, որը`
ա) համընկնում է Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ ֆիրմային անվանման կամ
ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի կամ համընդհանուր ճանաչում ստացած օտարերկրյա որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող որևէ ապրանքային կամ սպասարկման նշանի, ապրանքի ծագման տեղանվան, կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին.
.....
Էջանիշներ