բայց երբա ստեղծվել?96ին ուներ ընդամենը 50000 բաժանորդ:
բացի դրանից են ժամանակվա համար 50 հազարը փոքր թիվ չէր, ու ստեղ պարտադիր չի որ սաղ աշխարհով ճանաչված լինի, ասենք ռուսաստանում ճանաչված ֆիռման մեր երկրում էլա ճանաչվում բայց ասենք ամերիկայում չի ճանաչվում, տակ շտո համընդհանուր ճանաչում ստացած ձևակերպումից պարտադիր չի որ սաղ աշխարհով մեկ անուն հանած լինի![]()
ստեղ մի հոդված էլ կա
ստեղ համընդհանուր ճանաչում ստանալու փաստի վրա հասնելու ժամկետի որոշելնա միքիչ մուխանոտ գործՀոդված 12. Ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքը
2. Օտարերկրյա իրավաբանական անձի ֆիրմային անվանման օգտագործման բացառիկ իրավունքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետությունում տվյալ ֆիրմային անվանման կամ ապրանքային և սպասարկման նշանի հրապարակային օգտագործման հետևանքով որևէ բնագավառում հասարակությանը հայտնի դառնալու կամ համընդհանուր ճանաչում ստանալու փաստի հիման վրա և գործում է այդպիսի հետևողական օգտագործման ողջ ընթացքում, եթե ֆիրմային անվանումը չի հակասում սույն օրենքով սահմանված ֆիրմային անվանումների գրանցման պայմաններին:մանավանդ եթե հայկականը 96–ինա ստեղծվել
![]()
Վերջին խմբագրող՝ REAL_ist: 10.10.2008, 20:02:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
մոդերատորներ ջան իմ համեստ կարծիքով ես թեման ուղղակի կապ ունի ֆոռումի իրավաբանական բաժնի հետ, հեռահաղորդակցության հետ կապը անուղղակի է![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ժողովուրդ, իսկ ժամանակի գործոնը որեւէ կապ չունի՞: Հայկական Բի Լայնը գրանցվել է 12 տարի առաջ: Տարիներ շարունակ այդ հանգամանքը որեւէ մեկին չէր հուզում... Մինչեւ որ Վիմպելկոմը ձեռք չբերեց Արմենտելի բաժնետոմսերը: Կասե՞ք թե Վիմպելկոմը տեղյակ չէր հայկական Բի Լայնի գոյության մասին: Պարզվում է լավ էլ տեղյակ էր: Ըստ ապրանքային նշանների գրանցման տվյալների միջազգային բազայի, Վիմպելկոմը 1998թ. դիմել էր իր նախկին ապրանքային նշանը այլ պետություններում գրանցելու համար: 2000թ. ստացել էր գրանցման մասնակի մերժման մասին նախնական որոշումը, իսկ 2001թ.՝ վերջնական որոշումը:
History Summary
Partial refusal of protection : 2000/1 Gaz, 17.02.2000, AM
Final decision confirming the refusal of protection : 2000/25 Gaz, 01.02.2001, AM
2000-2001թ.թ. Վիմպելկոմը չէր ձեռնարկել Բի Լայնի որևէ իրավունքները (կամ գործողությունները) վիճարկելու քայլեր, ինչն ապացուցում է այն փաստը, որ նա չէր համարել, որ Բի Լայնը որևէ կերպ խախտել է իր իրավունքները, ինչպես նաև այն փաստը, որ նա այս շուկայում որևէ շահեր չի ունեցել: (Ի դեպ, Վիմպելկոմը բաց է թողել վաղեմության բոլոր ժամկետները...)
Ժամանակի ընթացքում Վիմպելկոմի շահերը հայտնի պատճառներով փոխվել են: Բայց արդյո՞ք դա բավարար հիմք է հիմա պնդելու, որ Վիմպելկոմը պետք է իրավունք ունենա օգտագործելու ապրանքային նշան, որը շփոթության աստիճան նման է Հայաստանում 12 տարի գործող ընկերության ֆիրմային անվանմանը և ապրանքային նշաններին… Թե՞ պարզապես ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր:
Վիմպելկոմը պետք է հարգի հայկական ընկերության իրավունքները եւ գա համաձայնության Բի Լայնի հետ, իսկ եթե չի կարող գալ համաձայնության (անկախ պատճառից), ապա պետք է չխախտի հայկական ընկերության իրավունքները եւ զերծ մնա իր ռուսաստանյան ապրանքային նշանը Հայաստանում օգտագործելուց:
![]()
Մոռացա ասել... Ապրանքային նշանների միջազգային բազան կարող եք ստուգել այցելելով մտավոր սեփականության հայկական գործակալության վեբ-կայքը (AIPA) http://www.aipa.am/am/romarin/: Հին նշանի գրվում էր երկու բառով. «bee line»: Իմ կողմից մեջբերված տողերը տեսնելու համար, փնտրման արդյունքը copy-paste արեք Word-ի մեջ: Վեբ-էջը որոշ մանրամսները թաքցնում է:![]()
էսպես չի մնա
1998 թ-ին բիլայնի սայթը սենց էր http://web.archive.org/web/199812120...ww.beeline.ru/
2000 http://web.archive.org/web/200106180...ws/default.asp
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ