Chuk Շնորհակալություն, իհարկե, պատասխանի համար, բայց թույլ տուր չհամաձայնվել: «Մերոնքականը» հենց միայն մարդու՛ն նկարագրող հատկանիշ է և հիմա, ավելի քան երբեք, հասկանալի է, թե ինչ է նշանակում, ու դու էլ դա լավ գիտես : Ամեն դեպքում չեմ կարծում, որ թեման միայն վերամբարձ, բարդ-հոգեբանական բնորոշումների համար է ստեղծվել: Եթե ես տվյալ մարդուն համարում եմ «կանաչ», այդ էլ կգրեմ: Հատկանիշը շատ հեղհեղուկ հասկացություն է: «Էքստրավերտն» էլ է հատկանիշ, «տապոռն» էլ:

Այստեղ հարցը, բնականաբար, տուգանային միավորները չեն (որոնք առաջ էլ առանձնապես նեսություն չեն պատճառել ինձ, ուր մնաց՝ հիմա), այլ հենց ինքնին «զգուշացվելու» փաստը: Չեմ ուզում կարծել, որ մի որևէ հաջորդ՝ կամայական գրառման համար կարող եմ, ասենք, արգելափակվել: Շնորհակալություն: