Ուզում եմ մի քիչ պատմել Արաքսիի մասին: Բարի, քնքուշ, նուրբ... շատ են հատկանիշները, որոնցով բնութագրվում էր նա: Շատերը գիտեին նրան, բայց քչերին էր բախտ վիճակված տեսնել իրական Արաքսիի հոգին: Արաքսին համարվում էր հաջողակ մարդ: Ուներ լավ աշխատանք, որոշակի սիրելի զբաղմունքներ, լավ կրթություն, խելք, տրամաբանություն, ընկերներ, ընտանիք ... բայց մի բան պակաս էր: Արաքսին վարպետ էր երազելու, երկնքում ամպերից կազմված պատկերներ նկատելու ու նրանց հետ խոսելու մեջ: Եթե ինձ ասեին, որ Արաքսին դյուրագրգիռ է մինչ նրա հետ մտերմանալս, երևի ծիծաղեի, բայց նա հենց այդպիսին էր: Դժվար էր Արաքսիին ափերից հանելը: Օրերով կարող էիր փորձել նրան բարկացնել, անարդար մեաղդրանքներ թափել գլխին, նեղացնել, բայց նա ոչինչ չէր անի ժպտալուց զատ, բայց կարող էր մի չնչին բանից այնպես բռնկվել, որ ապուշ կտրեիր: Կարող էր նույնիսկ բղավել հարազատի վրա, բայց ամենից հաճախ նա բարկանալիս հեծկլտում էր, ու արցունքներում թաթախված ինչ-որ կցկտուր բառեր ասում, իսկ հետո ողջ գիշեր չէր քնում, չկարողանալով ներել ինքն իրեն բարկանալու համար: Կկարոտեմ Արաքսիին... Մի անգամ գիշերը զգալով, որ նա լալիս է հարցրի.
-ինչու ես լաց լինում Արաքս?
-չեմ լացում, կոկորդս ինչ-որ բան քերեց` հազացի:
Իսկ իրականում լացը զսպելուց սկսել էր խեղդվել: Ընկերներից շատերը նրան համարում էին անհետաքրքիր, քանի որ ոչ մի խնջույքի ու հավաքույթի չեր մասնակցում, իսկ երբ ստիպված էր լինում ներկա գտնվել, մի փափուկ անկյուն էր գտնում ու քնում: Խաղաղ դեմքը հաճախ էր ծաղրվումԻմ Արաքսի, դու այնքան հանգիստ էիր, այնքան բարի, այնքան իրական... Մի օր ժպիտը դեմքիդ խաղաղ հանգչեցիր, թողնելով երազելու ու երկնքում ամպիկներից պատկերներ տեսնելու հատկությունս...
Էջանիշներ