arsիկ ջան, 24րդ գրառումումդ տեղադրուած առաջին երեք լուսանկարները սոճի ծառն է լինելու, իսկ 4րդ եւ 5րդ լուսանկարները նոճի պէտք է լինեն:
Այս երկու տեսակի ծառերը, սոճին եւ նոճին, շա՜տ եմ տեսնել, ամեն օր տեսնում եմ: Սոճին աւելի չոր կլիմայի յատուկ է, տերեւները փշաձեւ են, որպէսզի միջի ջուրը հեշտաբար չգոլորշիանայ: Նոճին շատ եմ սիրում: Մեր լեռներում՝ Միջերկրական արեւելեան ափին, շատ են այս ծառատեսակները:
Կեչին, կաղամախին, բարտին, թխկին, սօսին եւ բոխենին նոյնիսկ եթէ տեսել եմ, ապա մոռացել եմ իրենց տեսքը, այս նշանանում է, թէ շատ չկան այս ծառերից մեր կողմերում:
Բոխենիի տերեւը նման է «նոր աշխարհ» ծառի եւ ընկեզունու տերեւին:
Արմատականից մէջբերում.
Սոճի «վայրի պիստակենի, pinus». որ եւ շոճ, -շոճի ձեւի մէջ շ ծագած է նախաւոր ս-ից՝ յաջորդ ճ-ի ազդեցութեամբ. հմմտ. աստուճ>աշտուճ, աստիճան>աշտիճան, *պատսաճ>պատշաճ, եւ մինչեւ անգամ գաւառական սուջուխ>շուջուխ: Թուի թէ մի կապ կայ սոճի, փիճի, նոճի եռեակ ծառանունների –ճի վերջաւորութեան մէջ: Գաւառականներից կայ Խոտորջուրի բարբառում շօջի: Հայերէնից փոխ է առել վրացերէնը իմերելերէնը օսերէնը սոճի՝ նոյն նշանակութեամբ:
Նոճ «մշտադալար վայրի մի ծառ է. լտ. cupressus, կիպարիս, 2. այս ծառի փայտից: =ծագում է պահլաւերէն *nōč ձեւից. հմմտ պարսկերէն نوج nōĵ, nōž, nōz, nāzō, nāĵō, nāžō, nōžan «շոճի, pinus». սրանցից են փոխառեալ նաեւ վրաց. ნაძვი նաձվի «ель, кедръ մայրի, եղեւին», ნაუვი նաժվի «пихта, cocнa եղեւին», անդի nuži, չեչեներէն naž, ինգուշերէն nazi «կաղնի», թուշերէն նաձ «եղեւին», մինգրելերէն nuzu «եղեւին, շոճի»: Երեւան եկաւ բառիս հնագոյն իրանեան ձեւը, որ է հին պարսկերէն nauċaina «cèdra, եղեւին» (տե'ս Meillet, BSL № 103, էջ 44):-Հիւբշ. 207:
Սօս «անտառային բարձր ծառ է. չինար. platanus orientalis L» (ըստ Արթինեան, Ածաշնչի տունկերը 51 եւ Տիրացուեան, Contributo § 80), Ագաթ. Վեցօր. 93. որից սօսի «նոյն նշանակութեամբ», սօսանուէր «հին Հայոց Սօսեաց սրբազան անտառին ձօնուած»: Գաւառականներից կայ Սվեդիայի բարբառում սուսա «սօսի ծառը»:
Բոխիի մասին Արմատականը շատ կարճ է գրել, այն էլ՝ ոչ ծառ իմաստով: Հետաքրքիր է, որ եւրոպական լեզուներում, այս ծառը միատեսակ անուն չունի, այսինքն՝ ակնյայտօրէն իւրաքանչիւր անունը առանձին ծագում ունի: Ռուսերէն՝ գրաբ, անգլերէն՝ Հոռնբիմ, ֆրանսերէն՝ շարմ, գերմաներէն՝ հագեբուխէ, իտալերէն՝ կարպինուս, սպաներէն՝ օխարանսո:
Նկատելի է գերմանական անուան նմանութիւնը հայ բոխի անուան:
Մէջբերում.
Բոխ «փորոքեալ արմատ ծառոց». ունի միայն Քաջունի
Եղեւին, մայրի եւ կաղնի ծառերը ի՞նչ են: