User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: «Արարատ» հեռուստաընկերություն

  1. #31
    masiviliano masivec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2008
    Հասցե
    Մասիվ: 1-ին Մասիվ
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,410
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ «Արարատ» հեռուստաընկերություն

    Օրինակ իմ դուրը չի գալիս Արարատ ալիքը,չնայաց քուրս ասումա լավ ալիքա
    ✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿
    ✚Աստված պահպանի Մասիվցիքին✚
    ❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖

  2. #32
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Չեմպիոնների լիգայի խաղերը էլ չե՞ն ցուցադրելու
    Իհարկե ցուցարդելու են, բա առանց դրա էլ ոնց կլնի

  3. #33
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    դե լավ բռնելը ահագին բաներից ա կախված: Կարող ա անտենադ մի քիչ թեքես, TRT1-ը չբռնի Արարատը սկսի լավ բռնել: Իրանք ընտրովի եթեր չեն հեռարձակում: Մի հզորությամբ, օղակաձև ճառագայթում են: Մնացածը կախված ա ընդունողի դիրքից, անտենայի որակից, եթե ուղորդված ա, ապա ուղությունից, և այլն....: Ես Ջերմուկում էի 7 օր: Երևանից 180 կմ հեռու ա: Իդեալական բռնում էր, իսկ TRT1-ը ընդհանրապես չէր էլ բռնում
    Հարգելիս, Ջերմուկի նման հեռու տեղերի համար գոյություն ունեն վերահեռարձակող (ազդանշանը ուժեղացնող) կայաններ, առանց դրա, Ջերմուկում հեռուստատեսության նշույլ էլ չէր լինի, իսկ TRT1-ը հայաստանում չի վերահեռարձակվում, բայց իդեալական բռնում է։
    Ցավն էլ էն ա, որ կարող ա անտենան թեքեմ, էս մի ալիքը լավ բռնի, բայց մի 5 հատ ալիք էլ սկսի վատ ցույց տալ։ Խնդիրը ազդանշանի ուժն է։

  4. #34
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելիս, Ջերմուկի նման հեռու տեղերի համար գոյություն ունեն վերահեռարձակող (ազդանշանը ուժեղացնող) կայաններ, առանց դրա, Ջերմուկում հեռուստատեսության նշույլ էլ չէր լինի, իսկ TRT1-ը հայաստանում չի վերահեռարձակվում, բայց իդեալական բռնում է։
    Շնորհակալություն ինֆորմացիայի համար: Ես ինքս ռադիստ եմ, մի քանի հարյուր ռետրասնլյացիոն կայաններ եմ հավաքել ինտերնետի համար, տարբեր դիապազոններում, այդ թվում շրջանների համար: Անտենաներ էլ եմ հավաքել, ռետրանսլյացիոն բլոկներ էլ: Ծնունդով էլ Ջերմուկից եմ, 17 տարի ապրել եմ Ջերմուկում: Ես պարզապես չիմացողների համար էի գրել ու պարզապես չոր փաստ էի բերել:
    էսպես չի մնա

  5. #35
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն ինֆորմացիայի համար: Ես ինքս ռադիստ եմ, մի քանի հարյուր ռետրասնլյացիոն կայաններ եմ հավաքել ինտերնետի համար, տարբեր դիապազոններում, այդ թվում շրջանների համար: Անտենաներ էլ եմ հավաքել, ռետրանսլյացիոն բլոկներ էլ: Ծնունդով էլ Ջերմուկից եմ, 17 տարի ապրել եմ Ջերմուկում:
    Ուրախ եմ, լավ մասնագիտություն ա։ Բայց կներես էլի, քո կարծիքով ես ի՞նչ պետք ա մտածեի քո գրածից։

    Ես պարզապես չիմացողների համար էի գրել ու պարզապես չոր փաստ էի բերել:
    Եթե նշում ես, որ Երեւանից 180 կմ-ի վրա տվյալ ալիքը բռնում ա, ուրեմն չիմացող եւ տրամաբանող մարդը դա կարդալով կմտածի, որ անմիջապես Երեւանից ա բռնում` առանց վերահեռարձակման։

    Ամեն դեպքում դժգոհ եմ մեր ալիքների հեռարձակումից։ Նույը մյուս բնագավառներում ա, օրինակ բջջային կապը։ Հաճախ հեռու տեղ եմ գնում, նայում եմ ցանցերի ցուցակը, տեսնում եմ ոչ Բիլայն կա, ոչ էլ Վիվա, բայց դրա փոխարն կա TR TURKCELL։ Երեւի պետք ա Հայաստանում էլ ռոումինգ արած ման գանք։

    Կներեք, մի քիչ թեմայից շեղվեցի

  6. #36
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Անհամ բան դուրս եկավ այդ ալիքը։ Ոչ էլ մշակութային է։ Երեկ ֆուտբոլ էին ցույց տալիս, օրինակ։

  7. #37
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհամ բան դուրս եկավ այդ ալիքը։ Ոչ էլ մշակութային է։ Երեկ ֆուտբոլ էին ցույց տալիս, օրինակ։
    Իբր թե մշակութային է, բայց ծառայում է նաեւ որպես Հ1-ի այլընտրանք, այսինքն` եթե զուգահեռ խաղեր են ուղիղ եթերով ընթանում, ապա մեկը ցույց են տալիս Հ1-ով, մյուսը` «Արարատով», ոնց որ Արմենիան ու TV5-ը։
    Ինձ այս ալիքի լոգոն դուր չի գալիս, որովհետեւ այն եւս մեկ անգամ է մարկանց շփոթության մեջ գցում` խառնելով Արարատն ու Մասիս սարը։ Ախր շողովուրդ ջան էդ սարը շատ վաղուց կոչվել ա «Մասիս», թե ինչի բերեցին «Արարատ» անունը կպցրեցին էդ սարին, չեմ հասկանում։

  8. #38
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Եթե ուզում են մակարդակով ալիք ստեղծած լինեն, պետքա առաջին հերթին թարգել տարբեր տեսակի ՍՄՍ ակցիաները

  9. #39
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր շողովուրդ ջան էդ սարը շատ վաղուց կոչվել ա «Մասիս», թե ինչի բերեցին «Արարատ» անունը կպցրեցին էդ սարին, չեմ հասկանում։
    Պարզեցին, որ դա այն սարն է, որի վրա կանգ է առել Նոյյան տապանը։ Իսկ նա Արարատ է կոչվում Աստվածաշնչում։

  10. #40
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզեցին, որ դա այն սարն է, որի վրա կանգ է առել Նոյյան տապանը։ Իսկ նա Արարատ է կոչվում Աստվածաշնչում։
    Ախր չէի ուզում թեմայից շեղվեմ....
    Խորհուրդ եմ տալիս վերցնել գրաբար Աստվածաշունչ ու կարդալ....կգտնես այս բառերը «Եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ։», որը նշանակում է ոչ թե «...Արարատ լեռան վրա։», այլ «...Արարատի լեռների վրա։» (կարաս հարցնես ցանկացած գրաբարի մասնագետի, եթե ինքդ չես հասկանում)։ Արարատ ասելով` նշվում է երկիրը, որտեղ կանգ առավ տապանը, կոնկրետ սար ոչ մի Աստվածաշնչյան բնագրում չի նշվում։ Այստեղից բխում է, որ տապանը կարող էր կագ առած լինել Հայկական Լեռնաշխարհի ցանկացած սարի վրա։
    Այսպիսով, Աստվածաշնչում ոչ մի Արարատ անունով սար չի նշվում։

  11. #41
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր չէի ուզում թեմայից շեղվեմ....
    Խորհուրդ եմ տալիս վերցնել գրաբար Աստվածաշունչ ու կարդալ....կգտնես այս բառերը «Եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ։», որը նշանակում է ոչ թե «...Արարատ լեռան վրա։», այլ «...Արարատի լեռների վրա։» (կարաս հարցնես ցանկացած գրաբարի մասնագետի, եթե ինքդ չես հասկանում)։ Արարատ ասելով` նշվում է երկիրը, որտեղ կանգ առավ տապանը, կոնկրետ սար ոչ մի Աստվածաշնչյան բնագրում չի նշվում։ Այստեղից բխում է, որ տապանը կարող էր կագ առած լինել Հայկական Լեռնաշխարհի ցանկացած սարի վրա։
    Այսպիսով, Աստվածաշնչում ոչ մի Արարատ անունով սար չի նշվում։
    Ռուսերեն թարգմանությունից հիշում եմ "на горах Араратских": Հիմա աշխարհը գիտի այդ սարը որպես սար, որի վրա կանգնել է տապանը, ու երկրի անունով կոչում է Արարատ։ Ի՞նչ բացասական բան կա դրա մեջ։ Պահանջենք, որ ամբողջ աշխարհը Մասի՞ս կոչի այն։ Մեզ մոտ էլ թող երկու անուն լինի՝ Մասիս և Արարատ։ Առանց այդ էլ ամեն ինչի անունը երկու հատ է մեզ մոտ, մեկը մեր տարբերակը, մյուսը՝ ուրիշների։ Մենք մեր երկիրը Հայաստան ենք կոչում, ամբողջ աշխարհը՝ Արմենիա...

  12. #42
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսերեն թարգմանությունից հիշում եմ "на горах Араратских": Հիմա աշխարհը գիտի այդ սարը որպես սար, որի վրա կանգնել է տապանը, ու երկրի անունով կոչում է Արարատ։ Ի՞նչ բացասական բան կա դրա մեջ։ Պահանջենք, որ ամբողջ աշխարհը Մասի՞ս կոչի այն։ Մեզ մոտ էլ թող երկու անուն լինի՝ Մասիս և Արարատ։ Առանց այդ էլ ամեն ինչի անունը երկու հատ է մեզ մոտ, մեկը մեր տարբերակը, մյուսը՝ ուրիշների։ Մենք մեր երկիրը Հայաստան ենք կոչում, ամբողջ աշխարհը՝ Արմենիա...
    Աշխարհի մեծ մասը գիտի, որ հայոց ցեղասպանություն չի եղել։ Հիմա ինչ պահանջենք որ ճանաչե՞ն։ Երեւի ոչ...

    Ես ընդամենը առաջարկում եմ իրերը իրենց անուններով կոչել` Մասիսի լոգոյով հեռուստաալիքի անունը «Արարատ» չդնել։

  13. #43
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդամենը առաջարկում եմ իրերը իրենց անուններով կոչել` Մասիսի լոգոյով հեռուստաալիքի անունը «Արարատ» չդնել։
    Լավ, ես դեմ չեմ, Մասիս անունն էլ եմ սիրում, Արարատն էլ, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան կարևոր։ Միևնույն է, «Արարատ» բառը միշտ ասոցիացվում է հայերի հետ, էլի մերն է, այսինքն։

    Մի խոսքով (թեմային վերադառնալով), ալիքն այնքան էլ հաջող չի, եթե ֆուտբոլը որպես մեր մշակույթի մաս է հրամցնում։

  14. #44
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Նույն աղբն է ուրիշ լոգոյով
    I may be paranoid but no android!

  15. #45
    hayksan Remix-Hayko-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2006
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    328
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Re. «Արարատ» հեռուստաընկերություն

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղը՝ մեր անկախության 17-րդ տարելիցի օրը, առավոտյան ձեր հեռուստացույցների վրա այլևս չեք գտնի «Նոր ալիքը»:
    Նրա փոխարեն եթերում կհայտնվի նոր ալիք «Արարատ» անունով: Առանց գովազդի, բազմաթիվ հաղորդումներ մշակույթի, սպորտի, կրթության վերաբերյալ: Ուսանելի ֆիլմեր, վերլուշություններ, հայտնի մարդկանց մասին հաղորդումներ: Կարճ ասած ռուսական «Կուլտուրա» ալիքի նման ալիք:

    Կարճ ասած ակնկալիքներս այս ալիքից շատ մեծ են
    Այսօր արդեն Արարատը գտել է իր տեղը և հստակ ծրագիր է կատարում:
    Շատ ողջունելի ալիք է, որը չենք կարող ասել մեր այսօրվա բոլոր հեռուստատեսային ալիքների մասին:
    Մեր ինստիտուտում շատ էի լսել նման ալիքի հնարավոր բացման մասին ու մի օր պատահաբար տեսա այդ ալիքը: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Վերջապես ստեղծվեց մի ալիք, որտեղ խոսվում է ոչ թե Անջելինա Ջոուլիի կամ մեկ այլ աստղի թանկարժեք ներքնազգեստի մասին, այլ մշակութային` ինձ համար սրբազան, երևույթների մասին:
    Սա չի նշանակում, որ Արարատը չունի սխալներ և չունի բաց թողնված տեղեր:
    Հուսամ այս ալիքը կապրի շատ երկար:
    Վերջին խմբագրող՝ Remix-Hayko: 21.10.2008, 09:09:

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հ1 - Հանրային Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 419
    Վերջինը: 17.06.2014, 16:18
  2. Ա1+ հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 03.09.2012, 17:23
  3. Կենտրոն հեռուստաընկերություն.
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 23.11.2010, 14:07
  4. <ԱՐ> Հեռուստաընկերություն
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 04.11.2009, 19:08
  5. Արարատ լեռ
    Հեղինակ՝ ArmineIvanyan, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 01.08.2008, 01:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •