Ինչ ստեղծվել ա էդ ալիքը, մի տասը վայրկյան եմ նայել, էն էլ ռեկլամ ա եղել![]()
Ինչ ստեղծվել ա էդ ալիքը, մի տասը վայրկյան եմ նայել, էն էլ ռեկլամ ա եղել![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկականից... նենց մեծ սպասումներ ունեյի էս ալիքից: Ամենաառաջին օրը հիացած էի, համոզված որ գոնե մի խելոք բան արեցին, բայց հաջորդը օրը միանգամից գովազդ «կոխին» (կներեք բառիս համար): Առաջին օրը չէին ուզում գովազդ միացնեյին, որ յանմ մարդկանց գրավեյին: Ու հետո ասում էին, թե գովազդը լինելու է այսպես ասած մաղված և անորակ գովազդները տեղ չեն ունենալու: Բայց հաջորդ օրը լցվավ ու լցվավ...
գովազդի հանգամանքը գցումա ամբողջ մտահղացման պատիվը:
Ավելացվել է 1 րոպե անց
Ու իրենց «Մշակ» կոչվող լուրերով էլ ասեցին, որ էստրադային երգերը ոչ թե չեն հնչելու մեր եթերում, այլ տրամադրվելույա շատ քիչ ժամանակ դրանց, մոտավորապես օրական երկու ժամ: Ըտեղ վաբշե սիրտըս խառնեց... լավ է...
Վերջին խմբագրող՝ Adam: 23.09.2008, 18:37: Պատճառ: Գրառման ավելացում
Ի դեպ՝ ռուսական Культура-ով երբեք գովազդ չի լինում, քանի որ ամբողջովին պետության կողմնից հովանավորվող ալիք է: Այսինքն լինում է, բայց միայն ներքին՝ ասենք ներկայացումների կամ համերգների:
DIXIcarpe noctem
Ամեն ինչ հավանում էի մինչև այն պահը, երբ տեսա, որ "Հայ հիթ" սմս քվերակությունը մնացել է![]()
Երեկ Վան Գոգի մասին ֆիլմ էին ցուցադրում, էն էլ՝ "հայերեն" էին "թարգմանել"![]()
Ողջունելի է հենց միայն այն փաստը, որ ալիքը մշակութային է. դեռևս դժգոհ չեմ
իսկ Ֆուտբոլասերի հետ համաձայն չեմ. մենք այնքան հարուստ մշակույթ ունենք, որ... մենակ հաշվի առ այն հանգամանքը, որ մեր ամեն մի գավառ, ամեն մի շրջան իրեն բնորոշ ավանդույթները, երգերը, պարերը ունի...երկրի տարածքը էական չի
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իսկ Չեմպիոնների լիգայի խաղերը էլ չե՞ն ցուցադրելու![]()
Շատ լավ են մտածել, լավ նախագիծ ա: Առավել ևս, որ շրջաններում էլ ա հեռարձակվում: Դիսքավերի չի, ճիշտ ա, բայց չեմ կարծում, որ Դիսքավերին բացման օրը հենց ենպիսին ա եղել, ինչպիսին կա հիմա:
էսպես չի մնա
Դե որ էդքան հարուստ մշակույթ ունենք թող Հ1-ն էլ սարքեն մշակութային: Մի հատը կարողա քչություն անի:
Իսկ եթե լուրջ եթե եդքան հարուստա ինչն էր խանգարում նույն Նոր ալիքում կամաց-կամաց մշակութային հաղորդումները ավելացնել, երբ կզգային, որ էնքան ասելիք ունեն, որ մշակույթից բացի ուրիշ բանի տեղ չի մնում նոր կդարձնեին մշակութային ալիք:
Իսկ հիմա դեռ մի քանի օրա անցել, արդեն պարզվումա, որ աստղերն էլ են մշակույթ, ֆուտբոլն էլ/ինչի համար շատ ուրախ եմ/:
Լավ երգեր են սկսել դնել, հետաքրքիր հաղորդումներ են ցույց տալիս
Մի տեսակ հետաքրքիր է դարձել հայկական ալիք նայելըթե չէ այն ժամանակ Հայլուրից հետո սկսվում էին ֆրանսիական ֆիլմերը՜
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
դե լավ բռնելը ահագին բաներից ա կախված: Կարող ա անտենադ մի քիչ թեքես, TRT1-ը չբռնի Արարատը սկսի լավ բռնել: Իրանք ընտրովի եթեր չեն հեռարձակում: Մի հզորությամբ, օղակաձև ճառագայթում են: Մնացածը կախված ա ընդունողի դիրքից, անտենայի որակից, եթե ուղորդված ա, ապա ուղությունից, և այլն....: Ես Ջերմուկում էի 7 օր: Երևանից 180 կմ հեռու ա: Իդեալական բռնում էր, իսկ TRT1-ը ընդհանրապես չէր էլ բռնում![]()
էսպես չի մնա
Իսկ ի՞նչ նոր հաղորդումներ կան... ես հիմա երկրում չեմ, էստեղի մշակութային հաղորդումներն եմ դիտում ու մտածում տեսնես մեր նոր ալիքն ի՞նչ եղավ... էստեղ ուղիղ կապով մոգություններ են անում ու նման բաներ... հույս ունեմ մեզ մոտ դեռ դրան չեն հասել, չէ՞![]()
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ