User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Քրիստոնեություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Շատ մակերեսորեն եք մոտենում հարցին և փորձում եք ուրիշներին էլ մոլորեցնել։ Նախ, Տերն այս կոպիտ թվացող խոսքերն ասում է նրա համար, որպեսզի.
    ա. Կինը ցույց տա իր հավատքը (իսկ կինն, իսկապես, չվիրավորվեց, չմտածեց իր մասին, այլ շարունակում էր թախանձել սիրելի զավակի համար).
    բ. Ուրիշվերը տեսնեն կնոջ հավատքն ու դաս առնեն դրանից։
    Ինձ մեկը նման բան ասեր, շտապ կգնար նախահայրերին հանդիպելու: Բա ու՞ր կորան աստծու առաջ հավասար մարդիկ ու բարի սամարացիները:

    Հովհաններ Մկրտիչը մարդկանց ասում էր «իժերի ծնունդներ», փաստորեն, կոպիտ կերպով հայհոյում էր։ Սակայն Հովհաննես Մկրտչից շատ այդ մարդկանց հոգիների լուսավորության և փրկության մասին Հորդանանի ափին կանգածների մեջ չկար։
    Հովհաննես Մկրտչին հուդայական ժամանակագրությունը հիշում է որպես հարբեցող ու դիվահար:

    Ծիծաղալ, իհարկե, կարելի ցանկացած բանի վրա, բայց ուշադրությունը կորցնել պետք չէ։ Գերգեսացի դիվահարի բժշկության պատմությունը չկա Մատթեոս 9.28-34–ում, Աստվածաշունչը լա՞վ եք կարդացել։
    Ասենք թե թվերն եմ խառնել՝ 9.28-34-ի փոխարեն՝ 8.28-34:
    Պատմությունը գրի են առել խաչապաշտները, իհարկե կմգացնեին գույներն ու կարդարացնեին Իոսիպովիչին:

    Խոզերը ոչ միայն թանկարժեք չէին, այլև պիղծ։ Հրեաները դրանց չէին ուտում. դա արգելված էր Հին Ուխտում։ Իհարկե, նրանց զոհ չէին մատուցում, բայց, իհարկե, ոչ նրանց «թանկարժեքության» պատճառով. անմաքուր կենդանիները զոհ մատուցել չէր կարելի։
    Դա հեթանոսական գյուղ էր, այլապես ընտանի խոզերի երամակն ի՞նչ գործ ուներ գյուղի մոտ: Իսկ Իոսիպովիչն իր հերթին ասել է, որ մարդու մեջ դրսից մտնողը նրան չի պղծի, այդպիսով հանելով հուդայական արգելքը շատ բաների նկատմամբ, այդ թվում նաև խոզերի:
    Մարկոս 7:14-23, եթե կուզես:
    Չեմ կարծում, որ գյուղի ողջ ունեցած–չունեցածը այդ խոզերն էին։ Որտեղի՞ց եք եզրակացրել, որ դեպքը տեղի է ունեցել ձմեռնամուտին։
    Ձմեռնամուտը կապ չունի: Խոզերին ամբողջ տարի չաղացնում են, որ ձմեռը մորթեն:
    Ես մեծ կասկածներ ունեմ, որ դուք Աստվածաշունչը քիչ թե շատ լուրջ կերպով ուսումնասիրել եք։ Եվ այսպիսի գիտելիքներով «չկարդացածների հետ խոսելու բան չունե՞ք»։ Հարգելիս, որտեղի՞ց եք հնարել, որ գերգեսացիները կամ շրջակա գյուղերի բնակիչները քարկոծում էին Հիսուսին։ Հստակ գրված է, որ Նա ինքը նստեց նավակը և հեռացավ նրանց սահմաններից՝ ըստ իրենց խնդրանքի։
    Շատ ավելի լուրջ, քան կկարծես, պարզապես միայն դրանով չեմ սահմանափակվել:
    Կանայք ինքնակամ էին հետևում Նրան, ինչպես նաև՝ աշակերտները, «ծառայում էին նրան իրենց ստացվածքով»։ Այդ կանանցից մեկը, Շուշանը, ամուսին էլ ուներ, և չեմ կարծում, որ հրեա տղամարդը ձեզանից պակաս «թասիբ» ունենար՝ իր կնոջը կասկածելի տղամարդուն հետևել թողելու համար։ Բայց նա գիտեր, որ Տերը սուրբ է։
    Համաձայն եմ, ինքնակամ էին հետևում:
    Ապոկրիֆները եթե կարդաս, օրինակ՝ Մագթաղինացու ավետարանը, կարծիքդ կփոխես այդ կանանց էության ու նշանակության վերաբերյալ:

    Դուք մտադիր եք այստեղ քննարկել Կաթոլիկ եկեղեցի՞ն և նրա հանցանքնե՞րը։ Ոչ ոք չի ժխտում, որ քրիստոնեական նորմերը և հավատամքը բազում անգամ խեղաթյուրվել, ի չարիք են օգտագործվել հենց եկեղեցականների կողմից։ Բայց սա ուրիշ հարց է։ Դրանից բնավ չի հետևում, որ իրենք՝ նորմերը, վատն են, կամ մահաբեր։ Այս թեման նվիրված է քրիստոնեությանը, նրա դրույթներին, քարոզությանը։ Թե ինչքանով են հետևել կամ հետևում դրանց մարդիկ՝ այլ հարց է։
    Ես ընդամենը դատում եմ ծառն ըստ պտուղի:
    Կբացատրե՞ս, թե ինչու Աստվածաշնչում Քրիստոսի օրոք նշված երկու Հերովդեսներից ոչ մեկը չի իշխել Հիսուսի օրոք՝ մեկը կարծեմ հիսուսի ծնվելուց 20 տարի առաջ էր մեռել, մյուսն էլ ծնվեց 20 տարի խաչվելուց հետո:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 05.06.2011, 17:48: Պատճառ: վիրավորական հատվածների հեռացում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •