User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Քրիստոնեություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Քրիստոնեություն

    Էս ինչ լավ բաժին է բացվել
    Տարբեր կրոններին առնչվող շատ թեմաներ կան , բայց կոնկրետ թեմա չկա, որը պարզաբանի, թե ինչ է իրենից ներկայացնում այս կամ այն կրոնը: Եվ քանի որ մենք քրիստոնյա ազգ ենք /գոնե մեծ մասը/, եկեք այս թեմայում զրուցենք այն մասին, թե ինչ է առհասարակ քարոզում Քրիստոնեությունը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ է առհասարակ քարոզում Քրիստոնեությունը:
    Դե, երևի որպես ամենահիմնական քարոզ կարելի է վերցնել "Լեռան քարոզը":

    Չնայած միայն դրանով կաղապարել քրիստոնեական ուսմունքը ու նրա քարոզները, ըստ իս սխալ է: Այն շատ ավելի ընդգրկուն է: Կարելի է ասել, որ կյանքի բոլոր դեպքերի համար էլ կարելի է գտնել խորհուրդներ ու քարոզներ Հին ու Նոր Կտակարաններում:

  3. #3
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Կրոնը ճանապարհ է, որ մարդը փորձում է բացել առ Աստված: Քրիստոնեության մեջ Աստված ինքն է բացում այդ ճանապարհը դեպի մարդ: Քրիստոնեական Եկեղեցու նշանավոր հայրապետներց Ալեքսանդր Ալեքսանդրացին տվել է Աստվածային Հայտնության համառոտ բնութագրումը. «Աստված մարդացավ, որ մարդն աստվածանա»:

  4. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Քրիստոնեությունը՛ ամենակարճ ճանապահն է, առ Աստված:

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնեությունը՛ ամենակարճ ճանապահն է, առ Աստված:
    Ի դեպ, գրեթե բոլոր կրոնների ներկայացուցիչներն էլ այդպես են ասում իրենց կրոնի մասին ու բերում են իրենց ասածի բազմաթիվ հիմնավորումներ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Ի դեպ, գրեթե բոլոր կրոնների ներկայացուցիչներն էլ այդպես են ասում իրենց կրոնի մասին ու բերում են իրենց ասածի բազմաթիվ հիմնավորումներ։
    Սխալվում ես: Շատ քրիստոնյաներ պնդում են, որ քրիստոնեությունը միակ ճանապարհն է, և ես դրա հետ ինչ-որ տեղ համաձայն եմ:

    Հ.Գ. Թե ասա ով էր խնդրում ինձ էս թեման մտնել:

  7. #7
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, գրեթե բոլոր կրոնների ներկայացուցիչներն էլ այդպես են ասում իրենց կրոնի մասին ու բերում են իրենց ասածի բազմաթիվ հիմնավորումներ։
    Հարգելիս... իրավացի ես, ոչ ոք իր թանին թթու չի ասի: Երբ սեղանին դրված է 10 տեսակի մրգեր, եւ ձեզանից պահանջվում է, թե որ միրգն է ամենահամեղը, ապա նախ պետք է համտեսել բոլոր մրգերը, որից հետո Ձեր կարծիքը կլինի ճշմարիտ: Քրիստոնեության մասին ճշմարիտ կարծիք կազմելու համար, նախ պետքե լավ ճանաչել Քրիստոսի խոսքը՛(Նոր Կտակարան): Միաժամանակ պետք է ճանաչել, մնացած բոլոր կրոնները, այդ ժամանակ կգիտակցեք Քրիստոնեություն հավատամքի առավելությունները: Հավատամք՛ որի գլխավոր հիմնասյունն է ՍԵՐ-ը, զգացմունքներից՛ ամենա արարիչը: Ապավինեք...չեք զղճա:

  8. #8
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    եկեք այս թեմայում զրուցենք այն մասին, թե ինչ է առհասարակ քարոզում Քրիստոնեությունը:
    Քրիստոնեությունը քարոզում է մարդու մեկացումը (единение) Աստծո հետ, որովհետև քրիստոնեական կատարելությունը Աստծո հետ մեկ լինելն է։
    Մեջբերում Mercury-ի խոսքերից
    Քրիստոնեությունը քարոզում է հեզություն, խոնարհություն և ստրկություն։
    Ճիշտ հակառակը, քրիստոնեությունը ազատության ճանապարհ է, այլ ոչ՝ ստրկության։ Ազատություն մեղքից, որը բերում է մարդու հոգու ուժեղացման և ազատության, սա շատ ավելին է, քան ձեռքեր–ոտքերը շղթայով կապված չլինելը։ Իրապես քրիստոնյա մարդուն դժվար է «կոտրելը», հուսահատեցնելը, բնաջնջելը (մեր ազգը դրա ապացույցներից մեկն է) հնարավոր չէ։ Բայց երբ մարդը գերի է ընկնում մեղքին (թեկուզ արտաքուստ ամենաազատը երևը), վաղ թե ուշ կործանվելու է։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կտրուկ (24.01.2009)

  10. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Քրիստոնեությունը մեզ Կյա՛նք է բերում, որից զրկված է ո՛ղջ մարդկությունը,
    Քրիստոնեությունը մեզ Սե՛ր է բերում, որի մասին մոռացե՛լ է մարդը,
    Քրիստոնեությունը մեզ Տու'ն է կանչում, Քրիստոսը մեզ Հո'ր մոտ է տանում։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Aleks-90 (07.04.2010)

  12. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Քրիստոնեությունն ասում է՝ եթե աջ թշիդ ապտակել են, դեմ տուր դեմքիդ և ոչ միայն մնացած թշերն էլ: Հին կտակարանում գրված է՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Հիմա երկրորդ կրեդոն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Քրիստոսի պատգամը շա՜տ ավել իմաստուն, մարդասիրական ու հեռանկարային է, քան քեզ ապտակողի աչքը հանելը, սակայն, ցավոք, քանի դեռ ամբո՛ղջ աշխարհը չի անցել այդ պատգամով ապրելուն, այն անիմաստ է: Որովհետև քեզ ապտակելուց հետո միշտ էլ քեզ սպանո՛ղ կգտնվի: Իսկ ես ապտակ կուլ տալ չեմ ուզում: Բայց ուզում եմ, որ ապագայում ապտակողներ չմնան: Ի՞նչ ելք կառաջարկեք:
    DIXI
    carpe noctem

  13. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Քրիստոնյաներ ջան, մի հարց տամ էլի. Ադամն ու Եվան քանի՞ զավակ են ունեցել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Քեզ էլ է՞ հետաքրքրում, թե Աբելն ու Կայենը ու՛մ հետ երեխա ունեցան: Հո իրար հետ չէի՞ն ունենալու : Ես էդ հարցը մի անգամ՝ մի քանի տարի առաջ, տվել եմ մի կոլեգա կրոնագետի, ու իմացել, որ ինչ-որ տեղ, ինչ-որ մեկը հիշատակում է նաև Աբելուհու ու Կայենուհու մասին: Այսինքն՝ հարցիդ պատասխանն է՝ չորս: Մասնագետ հոգևորականներ, կցանկանայի լսել ձեր հեղինակավոր խոսքը:
    DIXI
    carpe noctem

  15. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնեությունն ասում է՝ եթե աջ թշիդ ապտակել են, դեմ տուր դեմքիդ և ոչ միայն մնացած թշերն էլ: Հին կտակարանում գրված է՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Հիմա երկրորդ կրեդոն ինձ ավելի հոգեհարազատ է: Ես, իհարկե, հասկանում եմ, որ Քրիստոսի պատգամը շա՜տ ավել իմաստուն, մարդասիրական ու հեռանկարային է, քան քեզ ապտակողի աչքը հանելը, սակայն, ցավոք, քանի դեռ ամբո՛ղջ աշխարհը չի անցել այդ պատգամով ապրելուն, այն անիմաստ է: Որովհետև քեզ ապտակելուց հետո միշտ էլ քեզ սպանո՛ղ կգտնվի: Իսկ ես ապտակ կուլ տալ չեմ ուզում: Բայց ուզում եմ, որ ապագայում ապտակողներ չմնան: Ի՞նչ ելք կառաջարկեք:
    Ես Ձեզ շատ լավ եմ հասկանում, բնական է . . .
    Բայց Հիսուսի ասածը չի նշանակում որ մենք դառնում ենք խեղճ ու թշվառ արարածներ։
    Եթե դու իմանայիր ով է Հիսուսը, եթե ունենայիր նրա կյանքը քո մեջ, ոչ միայն մյուս երեսդ դեմ կտայիր այլ կաղոթեիր նաև քեզ չարչարողների համար ու Ստեփանոսի նման կասես Հայր ներիր սրանց քանի որ չեն հասկանում ինչ են անում։
    Սա հեքիաթ չէ, սա կյանք է որն առաջարկում է քրիստոնեությունը։
    Վերջին խմբագրող՝ Hrayr: 20.09.2008, 21:51:
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

  16. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Իմ համար քրիստոնեությունը միշտ էլ եղել է ամեն չարիքի խորհրդանիշ: Ու պետք չի խոսել նրա մասին, որ մարդիկ սխալ են հասկանում, սխալ են մեկնաբանում կամ սխալ են կիրառում Աստվածաշունչը՝ նույնիսկ խաչապաշտներն են պնդում, որ ամեն ծառ ըստ իր պտուղի է դատվում: Իսկ խաչապաշտության հորինվելուց հետո բավականին ծաղկուն մշակույթով քաղաքակրթությունն ընկղմվեց տգիտության, խավարի ու բռնության մեջ, որի գլխին կանգնած Հռոմի պապերի (նույնիսկ մի պապուհու, դա հաստատված փաստ է) զվարճանքների մոտ աստվածաշնչում այդքան գովազդված Բաբելոնյան Մեղքերը թվում են պարզապես ուրախ ժամանց: Եթե չեմ սխալվում, Լևոն 9րդ պապն էր, որ սեփական աղջկանից տղա ունեցավ ու մշտական սեռական կապի մեջ էր այդ տղայի հետ: Երբ Հռոմի կուսանոցի գլխավոր տաճարի ավազանը չորացրեցին մաքրելու համար, նրա հատակին մի քանի հազար նորածին մանկան գանգ գտան:
    Իսկ Հռոմի եկեղեցու միակ ճշմարիտ քրիստոնեական եկեղեցի լինելու փաստն անհերքելի է, ինչ էլ ասեն տարբեր երկրների տերտերներն ու տերտերիկները: Այն ուղղակիորեն սերում է Պետրոս առաքյալից, որին ձեր սիրելի Հիսուսն է ասել. ինչ ընդունելի համարես երկրի վրա, ընդունելի կլինի երկնքում:
    Զարմանալի է նաև, որ աստվածաշնչի բազմաթիվ «պռակոլները» շատ մարդիկ արդարացնում են, ասելով, որ այն մարդկանց գրած գործ է ոէ բազմիցս խմբագրվել է: Ախր դրանով նրանք ասում են, որ քրիստոնեությունը ոչ մի հավաստի հիմք ու ծննդաբանություն չունի:
    Մեր առաքելական եկեղեցուն անդրադառնալով ասեմ, որ իմ աչքերով տեսել եմ մեր սիրասուն կաթողիկոսին «Համմերի» մեջ, «ծտերով» շրջապատված:
    Այդքան գովված «առաջադեմ» Մարտին Լյութերն ասել է, որ քրիստոնյայի ամենամեծ թշնամին իր խելքն է:
    Ու իսկապես:
    «Օրհնյալ են հոգով աղքատները, քանզի նրանցն է տիրո արքայությունը»:
    Մարդկային տգիտության վրա է ծաղկել այս կրոնը:
    Անդրադառնալով Քրիստոսին, կասկածի տակ է նրա գոյությունն իսկ: Ահավոր շատ են նմանակումները Կրիշնա Ջանարդանայից (ընդհուպ մինչև Հերովդեսի կողմից մանկան հետապնդումը), Հորուս Եգիպտացուց (ընդհուպ մինչև աշակերտի կողմից վաճառվելը) ու շատ այլ պատմական-կրոնական դեմքերից: Եթե հաշվի առնենք, որ Կրիշնայի մասին տեքստերը մոտ վեց հազարամյակի հնություն ունեն, իսկ Հորուսի մասինները՝ հինգ, քրիստոնեություն հորինողները ժամանակ ունեին դրանք ուսումնասիրելու համար:
    Ես ոչ մի դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կհամոզեմ իմ ճշմարտացիության մեջ՝ խելոք մարդիկ առանձ ինձ էլ կհասկանան (որովհետև ամեն մեկն ինքն է գտնում ԻՐ ճշմարտությունը), իսկ խաչապաշտներն այնքան համառ են իրենց մոլորության մեջ (համ էլ ի՞նձ ինչ): Սա գրում եմ այն նրանց համար, ովքեր մարդկանց քթերից բռնած ման են տալիս, իմանալով այն, ինչ գիտեմ ես:
    Քրիստոնյա, մի սրտնեղվիր, կարդալով սա: Ես քո սրտի «քրիստոսին» (ինչպես ուզում ես՝ անվանիր նրան) չեմ կարող կպնել քանի որ նրան չեմ ճանաչում:
    «Ու յոթերորդ օրը Մարդը ստեղծեց աստծուն՝ իր պատկերով և նմանությամբ»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    287
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քրիստոնեություն

    Մեջբերում Needles In Eyes-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար քրիստոնեությունը միշտ էլ եղել է ամեն չարիքի խորհրդանիշ: Ու պետք չի խոսել նրա մասին, որ մարդիկ սխալ են հասկանում, սխալ են մեկնաբանում կամ սխալ են կիրառում Աստվածաշունչը՝ նույնիսկ խաչապաշտներն են պնդում, որ ամեն ծառ ըստ իր պտուղի է դատվում: Իսկ խաչապաշտության հորինվելուց հետո բավականին ծաղկուն մշակույթով քաղաքակրթությունն ընկղմվեց տգիտության, խավարի ու բռնության մեջ, որի գլխին կանգնած Հռոմի պապերի (նույնիսկ մի պապուհու, դա հաստատված փաստ է) զվարճանքների մոտ աստվածաշնչում այդքան գովազդված Բաբելոնյան Մեղքերը թվում են պարզապես ուրախ ժամանց: Եթե չեմ սխալվում, Լևոն 9րդ պապն էր, որ սեփական աղջկանից տղա ունեցավ ու մշտական սեռական կապի մեջ էր այդ տղայի հետ: Երբ Հռոմի կուսանոցի գլխավոր տաճարի ավազանը չորացրեցին մաքրելու համար, նրա հատակին մի քանի հազար նորածին մանկան գանգ գտան:
    Իսկ Հռոմի եկեղեցու միակ ճշմարիտ քրիստոնեական եկեղեցի լինելու փաստն անհերքելի է, ինչ էլ ասեն տարբեր երկրների տերտերներն ու տերտերիկները: Այն ուղղակիորեն սերում է Պետրոս առաքյալից, որին ձեր սիրելի Հիսուսն է ասել. ինչ ընդունելի համարես երկրի վրա, ընդունելի կլինի երկնքում:
    Զարմանալի է նաև, որ աստվածաշնչի բազմաթիվ «պռակոլները» շատ մարդիկ արդարացնում են, ասելով, որ այն մարդկանց գրած գործ է ոէ բազմիցս խմբագրվել է: Ախր դրանով նրանք ասում են, որ քրիստոնեությունը ոչ մի հավաստի հիմք ու ծննդաբանություն չունի:
    Մեր առաքելական եկեղեցուն անդրադառնալով ասեմ, որ իմ աչքերով տեսել եմ մեր սիրասուն կաթողիկոսին «Համմերի» մեջ, «ծտերով» շրջապատված:
    Այդքան գովված «առաջադեմ» Մարտին Լյութերն ասել է, որ քրիստոնյայի ամենամեծ թշնամին իր խելքն է:
    Ու իսկապես:
    «Օրհնյալ են հոգով աղքատները, քանզի նրանցն է տիրո արքայությունը»:
    Մարդկային տգիտության վրա է ծաղկել այս կրոնը:
    Անդրադառնալով Քրիստոսին, կասկածի տակ է նրա գոյությունն իսկ: Ահավոր շատ են նմանակումները Կրիշնա Ջանարդանայից (ընդհուպ մինչև Հերովդեսի կողմից մանկան հետապնդումը), Հորուս Եգիպտացուց (ընդհուպ մինչև աշակերտի կողմից վաճառվելը) ու շատ այլ պատմական-կրոնական դեմքերից: Եթե հաշվի առնենք, որ Կրիշնայի մասին տեքստերը մոտ վեց հազարամյակի հնություն ունեն, իսկ Հորուսի մասինները՝ հինգ, քրիստոնեություն հորինողները ժամանակ ունեին դրանք ուսումնասիրելու համար:
    Ես ոչ մի դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կհամոզեմ իմ ճշմարտացիության մեջ՝ խելոք մարդիկ առանձ ինձ էլ կհասկանան (որովհետև ամեն մեկն ինքն է գտնում ԻՐ ճշմարտությունը), իսկ խաչապաշտներն այնքան համառ են իրենց մոլորության մեջ (համ էլ ի՞նձ ինչ): Սա գրում եմ այն նրանց համար, ովքեր մարդկանց քթերից բռնած ման են տալիս, իմանալով այն, ինչ գիտեմ ես:
    Քրիստոնյա, մի սրտնեղվիր, կարդալով սա: Ես քո սրտի «քրիստոսին» (ինչպես ուզում ես՝ անվանիր նրան) չեմ կարող կպնել քանի որ նրան չեմ ճանաչում:
    «Ու յոթերորդ օրը Մարդը ստեղծեց աստծուն՝ իր պատկերով և նմանությամբ»:
    Ում մասին ես գրում այդքան ոքևորված, հարցներ մեկը…
    Մենք կրոնի, իշխանությունների ու պետությունների մասին չենք գրում։
    Մենք խոսում ենք երկնքից իջած կյանքի մասին, ում մարդիկ չընդունեցին, ում խաչեցին ու մերժեցին։ Նրա մասին ենք խոսում ու Աստված մեռելներից հարություն տվեց, ով հայտնվեց մեր սրտերում ու փոխեց մեր իրականությունը։
    Մենք խոսում ենք Նրա մասին ում ճանաչում ենք, ում հետ խորհրդակցում ենք և ում միջոցով ապրում ենք։
    Ի՞նչ եք գրում, ու՞մ մասին եք խոսում։ Ճշմարտությունն եք ուզում իմանալ թե փորձում եք համոզել հակառակում։
    Կարող ե՞ք մեխը թարս մեխել պատի մեջ։ Եթե ուզում եք իմանալ խնդրեմ, իսկ եթե գրում եք մի բանի մասին որ տեղյակ չեք, արդյո՞ք սա խելամիտ արարք է։
    Սիրելի հայրենակիցներ եկեք իրերն անվանենք իրենց անունով, եկեք ճանաչենք ճշմարտությունը։ Եթե ես սխալվում եմ ուղղեք ինձ, եթե չգիտեմ կհարցնեմ, խնդրում եմ պատասխանեք։
    Որքան հաճելի է երբ մարդ գրում է այն ինչ կա իր մեջ կամ հարց է գրում, ուզում է իմանալ պատասխանը այլ ոչ թե սխալը հաստատուն կերպով փորձում է պարտադրել տկարամիտներին։
    Հիներն անցան և ահա ամեն բան Նոր է ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Քրիստոնեություն vs հեթանոսություն
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Կրոն
    Գրառումներ: 134
    Վերջինը: 14.08.2011, 14:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •