Այսպես՝ քլորակրից դեզինֆեկցիոն նպատակներով օգտագործվող քլորակրի լուծույթ ստանում են հետևյալ կերպ:
ԿԱՐԾԵՄ, որքան հիշում եմ.
Վերցնում են 1կգ չոր քլորակիր, այն խառնում են 10լ ջրի հետ: Լավ են խառնում: Հետո պետք է այդպես մնա մի որոշ ժամանակ: Որից հետո այդ հեղուկը «քամում» են… Այ այդ քամված բաց դեղնավուն հեղուկն էլ հենց մայր լուծույթն է:
Մայր լուծույթը չի օգտագործվում ախտահանման համար: Նրա կոնցենտրացիան շատ բարձր է:
Նայած թե ինչի համար են օգտագործում լուծույթը: Օրինակ, սուր աղիքային վարակների ժամանակ, սպասքը ախտահանվում է 0,5 տոկոսանոց քլորակրի լուծույթով, որից կարելի է ասել, հոտ չի գալիս: Ձեռքերն ու այլ առարկաները ախտահանում են 1տոկոսանոց լուծույթով/ եթե հիշողությունս չի դավաճանում/: Տարբեր առանձնապես վտանգավոր ինֆեկցիաների դեպքում, օրինակ խոլերա, հեպատիտ A, օգտագործվում է մինչև 3 տոկոսանոց քլորակրի լուծույթ: Բայց սա վերաբերվում է առարկաներին՝ իրերին, օրինակ՝ դռների բռնակները, նստարանները և բազմապիսի ու տարատեսակ «ատրիբուտներ»… ոչ թե խմելու կամ կենցաղային նպատակներով օգտագործվող ջրին:
Քարը տրաքի լողավազանը, բայց այն դատարկելուց հետո:
Ասեմ, դու հաշվի: Մեկ տոկոսանոց քլորակրի լուծույթ ստանալու համար պետք է մայր լուծույթը նոսրացնել կարծեմ 10 անգամ:
Լողավազաններում պարտադիր է քլորակրի օգտագործումը: Շատ վարակներ փոխանցվում են հենց ջրի միջոցով…

Բայց եթե ջրից էլ է քլորի հոտ կամ համ գալիս, դա արդեն շատ է: Այսինքն՝ կոպիտ ասած, դու լողանում ես քլորակրի լուծույթում…

Ջուրը նորմալ, բավարար չափով ախտահանելու դեպքում, նրանից համ ու հոտ չի գալիս:
Կանցեռոգեն հատկությունների մասին չգիտեմ…
Էջանիշներ