User Tag List

Էջ 19 173-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 2581 հատից

Թեմա: Հարցեր բժիշկներին

  1. #271
    Սկսնակ անդամ Հասուլյո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևանում
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ կարծում, թե «քթի միսը» հեռացնելու համար պետք է մինչև յոթ տարեկան սպասել, քանզի դժվարացած շնչառության արդյունքում ուղեղի թթվածնամատակարարումը վատանում է, իսկ դա կարող է ազդել մտավոր զարգացվածության վրա: Եթե չեմ սխալվում, այն տարիքի հետ հետաճի է ենթարկվում, բայց եթե իսկապես խանգարում է, կարծում եմ՝ պետք է վիրահատել:
    Ողջույն. կարծում եք, որ եթե նարկոզով վիրահատեն և լավ մաքրեն, հետագայում նորից չի աճի՞, նույնիսկ մինչև յոթ տարեկան դառնալը եթե վիրահատենք…
    Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքներն են բացահայտում նրանց տարբերությունը...

  2. #272
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Ողջույն. կարծում եք, որ եթե նարկոզով վիրահատեն և լավ մաքրեն, հետագայում նորից չի աճի՞, նույնիսկ մինչև յոթ տարեկան դառնալը եթե վիրահատենք…
    Չգիտեմ: Ես այդ ոլորտից մի քիչ կաղում եմ: Կուրսեցուս կհարցնեմ, կասեմ:

  3. #273
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մի հարց էլ ես տամ: Ինձ միշտ ասում են, որ կոմպյուտերը ննջասենյակում չի կարելի դնել…
    Առողջությանը վնաս ա: Էտ ճիշտ ա ՞
    Պատահական ոչինչ չի լինում...

  4. #274
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Lusiana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց էլ ես տամ: Ինձ միշտ ասում են, որ կոմպյուտերը ննջասենյակում չի կարելի դնել…
    Առողջությանը վնաս ա: Էտ ճիշտ ա ՞
    Ես բժիշկ չեմ, բայց էկոլոգ եմ, ու մանրամասն ուսումնասիրել ենք ցանկացած տեխնիկայի ազդեցությունը մարդու առողջության վրա:

    Կոմպյուտերի համար, ասեմ:
    Մենակ աղմուկի տեսակետից ա վատ: Կոմպյուտերի մեխանիկական պտտվող դետալները ցածր ու միջին հաճախականության աղմուկ են ստեղծում, որը ազդում է մարդու նյարդային համակարգի վրա: Առավել ևս քնած մարդու: Այնպես որ անջատած համակարգչից ոչ մի աղմուկ չի գալիս, ու վնաս էլ չի:

    Իսկ ճառագայթում բան.. դրանք էական չեն: Շատ չեն ավել սովորական հեռուստացույցի ճառագայփթումից: Կարծիքը, որ մոնիտորը փչացնում է աչքերը ճառագայթումով, սխալ է: Պարզապես մոնիտորին նայող մարդը աչքերը համարյա չի թարթում: Ժամանակ առ ժամանակ նայեք ուրիշ ուղությամբ կամ «դիտավորյալ թարթեք» և կզգաք, որ էդքան չեն հոգնի աչքերը:
    էսպես չի մնա

  5. #275
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի պերիոդ/ մոտ մի 3 ամիս/ ջերմությունս 37 ից չէր իջնում, բայց հիվանդ չէի/համենայն դեպս բժիշկները ոչ մի հիվանդություն չգտան/, տնեցիք որոշեցին, որ կամպյուտերից ա, ու կամպյուտերը սենյակիցս տարան: Մի քանի օրից տաքությունս իջավ, բա ետ ո՞նց կբացատրեք
    Պատահական ոչինչ չի լինում...

  6. #276
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17

    Եթե ցածր հաճախականություն ունեցող աղմուկը կարող է վնասել մարդու նյարդային համակարգը, ապա ցանկացած հաճախականության ռադիո ակտիվ դաշտ կարող է վնասել արյունը՝ առաջացնելով արյան քարցկեղ։

  7. #277
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Lusiana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի պերիոդ/ մոտ մի 3 ամիս/ ջերմությունս 37 ից չէր իջնում, բայց հիվանդ չէի/համենայն դեպս բժիշկները ոչ մի հիվանդություն չգտան/, տնեցիք որոշեցին, որ կամպյուտերից ա, ու կամպյուտերը սենյակիցս տարան: Մի քանի օրից տաքությունս իջավ, բա ետ ո՞նց կբացատրեք
    Չեմ բացատրի, որովհետև չեմ կարող: Մարդ կա, կարա ծաղիկից էլ հիվանդանա: Բայց որ կոմպյուտերի հասցրած վնասը իմ նշածից ավել չի, դա նորից պնդում եմ:

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ցածր հաճախականություն ունեցող աղմուկը կարող է վնասել մարդու նյարդային համակարգը, ապա ցանկացած հաճախականության ռադիո ակտիվ դաշտ կարող է վնասել արյունը՝ առաջացնելով արյան քարցկեղ։
    ո՞վ ա նման բան ձեզ ասել:
    Հարգելիս մենք միշտ շրջապատված ենք ռադիոալիքներով: Բջջային կայաններից եկող, հեռուստա, ռադիո կայաններից եկող... և միլիոնավոր այլ աղբյուրներ: Ռադիոալիքը կարող է լուրջ վնաս հասցնել մարդուն, բայց միայն որոշակի հաճախության(ալիքի երկարության) և հզորության դեպքում: ԲՈԼՈՐ տեսակի ոչ լաբորատոր կամ այլ պայմաններում աշխատող սարքերի ռադիոճառագայթումը 100 տեսակի ստուգաչափում և ազդեցության որոշման թեսթեր է անցնում ու նոր միայն թույլատրվում վաճառքի:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 06.09.2008, 10:24: Պատճառ: Գրառման ավելացում
    էսպես չի մնա

  8. #278
    Մշտական անդամ Լուսիանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    179
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ բացատրի, որովհետև չեմ կարող: Մարդ կա, կարա ծաղիկից էլ հիվանդանա: Բայց որ կոմպյուտերի հասցրած վնասը իմ նշածից ավել չի, դա նորից պնդում եմ:
    Ամեն դեպքում շատ շնորհակալություն: Հետաքրքիր ա՝ բժիշկները ինչ կասեն…
    Պատահական ոչինչ չի լինում...

  9. #279
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ բացատրի, որովհետև չեմ կարող: Մարդ կա, կարա ծաղիկից էլ հիվանդանա: Բայց որ կոմպյուտերի հասցրած վնասը իմ նշածից ավել չի, դա նորից պնդում եմ:

    Ավելացվել է 5 րոպե անց

    ո՞վ ա նման բան ձեզ ասել:
    Հարգելիս մենք միշտ շրջապատված ենք ռադիոալիքներով: Բջջային կայաններից եկող, հեռուստա, ռադիո կայաններից եկող... և միլիոնավոր այլ աղբյուրներ: Ռադիոալիքը կարող է լուրջ վնաս հասցնել մարդուն, բայց միայն որոշակի հաճախության(ալիքի երկարության) և հզորության դեպքում: ԲՈԼՈՐ տեսակի ոչ լաբորատոր կամ այլ պայմաններում աշխատող սարքերի ռադիոճառագայթումը 100 տեսակի ստուգաչափում և ազդեցության որոշման թեսթեր է անցնում ու նոր միայն թույլատրվում վաճառքի:
    Հնարավորություն կա։ Ասենք թե, մենք մի մոնիտոր ունենք, որն արտադրվել է ինիսունականներին, եւ որի արտադրողի կողմից սահմանված ժամանակավոր երաշխիքը վաղուց արդեն սպառվել է։ Եվ ասենք թե եկրանի պաշտպանիչ կապարի շերտը վնասված է եւ ամբողջությամբ չի կարողանում զտել ճառագայթումը։ Կստացվի այնպես, որ այդ էկրանի դիմաց նստած մարդը արյան քարցկեղի թեկնածու է, եւ ոչ ոք, բացի էկրանի օգտագործողից, պատասխանատու չէ ճառագայթումից ձեռք բերվող հիվանդությունների համար։ Ուղղակի հարկավոր է զգույշ լինել. այդքան բան։

  10. #280
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնարավորություն կա։ Ասենք թե, մենք մի մոնիտոր ունենք, որն արտադրվել է ինիսունականներին, եւ որի արտադրողի կողմից սահմանված ժամանակավոր երաշխիքը վաղուց արդեն սպառվել է։ Եվ ասենք թե եկրանի պաշտպանիչ կապարի շերտը վնասված է եւ ամբողջությամբ չի կարողանում զտել ճառագայթումը։ Կստացվի այնպես, որ այդ էկրանի դիմաց նստած մարդը արյան քարցկեղի թեկնածու է, եւ ոչ ոք, բացի էկրանի օգտագործողից, պատասխանատու չէ ճառագայթումից ձեռք բերվող հիվանդությունների համար։ Ուղղակի հարկավոր է զգույշ լինել. այդքան բան։
    Հա պետք չի օգտագործել հին՝ 90-ականների մոնիտորներ, առավել ևս առանց պաշտպանիչ շերտի: Հնարավորության դեպքում պետք է փոխել այն: Բայց էլի քաղցկեղի առաջացումը մոնիտորից շաաատ շաաատ քիչ հավանական է:
    էսպես չի մնա

  11. #281
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին;
    Ինչից կարող է լինել այն, երբ բերանի մեջ անընդհատ, տարբեր մասերում առաջանում են շատ փոքր դեղնակարմրավուն բշտիկներ, որոնք ցավեցնում են ուտելուց:Մեկը լավանում է, որին հաջորդում է մյուսը: Աղջիկը 23 տարեկան է, բերանը ողողում է 0.3 տոկոսանոց պերեկիսով ու մաքրում ապլիպիխայի յուղով: Օգնում է: Բայց արդեն 3-4 անգամ կրկնվել է: Մի բան էլ նշեմ գուցե դրա հետ կապված լինի` ոտքերի եղունգները , միշտ բորբոքվում են: Ինչ խորհուրդ կտաք?

  12. #282
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Աղջիկը թող դիմի մաշկաբանի (հատկապես ոտքերի եղունգների համար), գուցե նաեւ՝ ստոմատոլոգի: Եթե չեմ սխալվում, որոշ հիվանդությունների դեպքում (օրինակ՝ լյարդի) լեզուն եւ բերանի խոռոչը նույնպես կարող են "արձագանքել", այնպես որ վատ չէր լինի դիմել նաեւ ընտանեկան/տեղամասի թերապեւտին:

  13. #283
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մի հատ թող շաքարը ստուգի

  14. #284
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում I love love-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին;
    Ինչից կարող է լինել այն, երբ բերանի մեջ անընդհատ, տարբեր մասերում առաջանում են շատ փոքր դեղնակարմրավուն բշտիկներ, որոնք ցավեցնում են ուտելուց:Մեկը լավանում է, որին հաջորդում է մյուսը: Աղջիկը 23 տարեկան է, բերանը ողողում է 0.3 տոկոսանոց պերեկիսով ու մաքրում ապլիպիխայի յուղով: Օգնում է: Բայց արդեն 3-4 անգամ կրկնվել է: Մի բան էլ նշեմ գուցե դրա հետ կապված լինի` ոտքերի եղունգները , միշտ բորբոքվում են: Ինչ խորհուրդ կտաք?
    Կարծում եմ, անհրաժեշտ է նաեւ նշածդ բշտիկների արտազատուկի քսուկի բակտերիաբանական հետազոտություն: Նման բշտիկներ լինում են տարբեր տիպի ախտածին բակտերիաների առկայության դեպքում…
    Այնուամենայնիվ, կարծում եմ, լավ ստոմատոլոգը լավ խորհուրդ կտա…

  15. #285
    Մշտական անդամ ArmBoy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հարցեր բժիշկներին

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ թող շաքարը ստուգի
    լրիվ համաձայն եմ, մեկ էլ տեսար դիաբետի ֆոնի վրա կանդիդոզ է զարգացել: Դրա համար էլ ճիշտ կլինի նախ դիմել ընտանեկան/տեղամասային բժշկին ու հետազոտվել:

    Այնուամենայնիվ, կարծում եմ, լավ ստոմատոլոգը լավ խորհուրդ կտա…
    Լավ ստոմատոլոգ մնացե՞լ է... բոլորը զբաղված են ոչ թե բերանի խոռոչի, այլ ատամնաբուժությամբ: Այն էլ, ոչ թե ատամնաբուժությամբ, այլ ատամնատեխնիկների հետ կիսովի գործ անելով: Սա՝ ի միջի այլոց:

Էջ 19 173-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վստահո՞ւմ եք բժիշկներին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 75
    Վերջինը: 09.04.2018, 16:25
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր լինուքսից
    Հեղինակ՝ david, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 94
    Վերջինը: 21.01.2014, 21:09
  4. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  5. Բժիշկներին դիմո՞ւմ եք
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.01.2008, 21:53

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •