User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 29 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Թուրքական ֆաշիզմը

  1. #16
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք դեռ եվրոմիության անդամ չենք, բայց գոմիկների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, մարդ զարմանում է թե էս շրջափակման պայմաններում ո՞նց են դրանք «ներմուծվում»…

    Փոթիով: Հետո բարձում են վագոնները, ու Արարատի մաքսատանն էլ մաքսազերծում են: Չնայած ասում են նոր կառավարության հրահագն կա, սրանց մաքսատուրքից ազատել, ներքին կարգով:

    Ես մի բանի վրա եմ զարմանում: Ինչպե՞ս են Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելուն դեմ խոսացողները պատկերացնում հայկական մշակությաին ժառանգության պահպանման պրոցեսը: Սենց հոդվածներո՞վ: Քանի՞ կոպեկի արժեք ունի այս հոդվածը: Թուրքերը կարդալու են ու հանկարծ լուսավորվելու ու բարիանալու՞ են:

    Որևէ երկրի հետ հարաբերությունների նորմալացումը ենթադրում է նաև համագործակվությոնւ մշակութային ոլորտում: Մի հիսուն տարի էլ նման հարաբերություններ Թուրքյի հետ, ու Հայկակն մշակութային ժառանգությունից կմնան միայան ոչին չասող նման հոդվածները:

  2. #17
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Որոշ չափով ճիշտ ես: Օրինակ վրացիք, պատմական Տայքի վրաց (Հայ քաղկեդոնիկ) վանքերը թուրքերի հետ միատեղ նորոգում են: Բայց էդ վանքերը կծառայեն թուրքիայի զբօսաշրջութեան զարգացմանը: Հիշո՞ւմ էք, անցեալ տարի 5 վրացի քահանա ծեծել էին Արդվինի կողմերը..: Աղթամարն էլ նորոգեցին, բայց եկեղեցի չդարձրին, այլ՝ որպէս թուրքիայի պատմական ժառանգութեան մշակութային արժէք, ու միայն թուրքական:
    Եթէ սխալ եմ. ճշտի'ր ինձ:

    Մալաթիայում, տեղական մակարդակով յայտնի մի երգիչ, ուզում էր իր պապի ազգութեան դառնալ, հայանալ, ու դրա համար դատարան դիմել էր: Մերժուեց: Համացանցում իր մասին տեղեկանք կարող էք գտնել: Այսինքն՝ թուրքիայո քաղաքացի հայերի ազգային իրաւունքը հարցականի տակ է, էլ ուր մնաց Հայաստանից (ՀՀ) մարդիկ գնան, ու հնավայրեր հայացնեն, տիրոջ դարձնեն:
    Թուրքիացի սասունցիներ էլ նմանօրինակ հայտ ներկայացրին Բիթլիսի դատարան, Սասունոմ գտնւող մի քանի գիւղերի հայկական կալուածների կապակցութեամբ (գերեզմանատուն, եկեղեցի): Կարծեմ այդպէս էլ մնաց:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 26.09.2008, 22:36: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #18
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Եղբա'յր,
    Հայեր շատ կան արեւելեան նահանգներում, ու հենց որ թուրքիան մարդակային իրաւունքնին հարգի, այնժամ շատեր կդառնան ազգութեան, կբացայայտեն իրենց գոյնը:

  4. #19
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը

    Պանդուխտ, ճշտում եմ, սխալ ես: Ոչ մեկը Ախթամարը չի ներկայացրել որպես թուրքական մշակութային ժառանգություն: Սա թյուրիմացություն է: Նույնիսկ մեր չսիրած թուրքերն այդքան ապուշ չեն: Ու պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել ապատեղեկատվությամբ:

    3000 guests visited Akdamar Church since inauguration

    Wednesday, April 4, 2007
    VAN-Doğan news agency

    After extensive renovation, the Akdamar Armenian church in Van reopened as a museum last Thursday and has had already had 3,000 visitors, reported the Doğan news agency.
    The opening of the historic Armenian Holy Cross Church on the island of Akdamar, near Van in southeast Turkey, is intended as an exercise in good will, an effort to show Turkey bears no ill will toward Armenians despite many political problems, says Culture and Tourism Minister Atilla Koç.
    Աղբյուրը Turkish Daily News

    Ու ի՞նչ է նշանակում, որ այդ վանքերը կծառայեն Թուրքիայի զբոսաշրջիկության զարգացմանը: Թող ծառայեն ու զբոսաշրջիկությանն ուզում են: Թե մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային ոչ մի բան չծառայի: Էտ դեպքում խորհուրդ եմ տալլիս գնալ ու պայթեցնել սեփական ձեռքերով ամեն հայկական բան Թուրքիայում, ու լավ կանենք սկսեն Անիից, որ հանկած Թուրքիա զբոսաշրջիկ չգնա:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբա'յր,
    Հայեր շատ կան արեւելեան նահանգներում, ու հենց որ թուրքիան մարդակային իրաւունքնին հարգի, այնժամ շատեր կդառնան ազգութեան, կբացայայտեն իրենց գոյնը:
    Մի հազար տարի էլ սպասենք, երևի կհարգի, հետո գենետիկ հետազոտություն կանենք, սիրում ենք դրանով զբաղվել, ու բոլոր հայերին կվերակնքենք, չմտածե՛ս:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.09.2008, 22:52: Պատճառ: Գրառման ավելացում

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, ճշտում եմ, սխալ ես: Ոչ մեկը Ախթամարը չի ներկայացրել որպես թուրքական մշակութային ժառանգություն: Սա թյուրիմացություն է: Նույնիսկ մեր չսիրած թուրքերն այդքան ապուշ չեն: Ու պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել ապատեղեկատվությամբ:

    Աղբյուրը Turkish Daily News

    Ու ի՞նչ է նշանակում, որ այդ վանքերը կծառայեն Թուրքիայի զբոսաշրջիկության զարգացմանը: Թող ծառայեն ու զբոսաշրջիկությանն ուզում են: Թե մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային ոչ մի բան չծառայի: Էտ դեպքում խորհուրդ եմ տալլիս գնալ ու պայթեցնել սեփական ձեռքերով ամեն հայկական բան Թուրքիայում, ու լավ կանենք սկսեն Անիից, որ հանկած Թուրքիա զբոսաշրջիկ չգնա:
    Այն որ թուրքերը ապուշ չեն, համաձայն եմ: Ուշադիր եթէ կարդաս, գրել է as a museum: Հարց չունեմ, թող զարգանայ: Մենք զրուցում ենք այդ երկրում հայատեացութեան, կամ ֆաշիզմի մասին:
    Պատասխանել էի մշակութային ժառանգութեան պահպանման մասին ակնարկիդ: Ասել ուզում էի, որ դեռեւս մնացածներից ոմանք կպահպանուեն գուցէ, նորոգուելով, բայց ցաւօք մերը չեն, այսինքն՝ չեն վերադարձւում: Գոնէ վերադարձնէին Պոլսոյ հայ պատրիարքութեան: Շնորհակալ եմ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հազար տարի էլ սպասենք, երևի կհարգի, հետո գենետիկ հետազոտություն կանենք, սիրում ենք դրանով զբաղվել, ու բոլոր հայերին կվերակնքենք, չմտածե՛ս:
    Շնորհակալ եմ հեգնանքիդ:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 26.09.2008, 22:57: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #21
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն որ թուրքերը ապուշ չեն, համաձայն եմ: Ուշադիր եթէ կարդաս, գրել է as a museum: Հարց չունեմ, թող զարգանայ: Մենք զրուցում ենք այդ երկրում հայատեացութեան, կամ ֆաշիզմի մասին:
    Պատասխանել էի մշակութային ժառանգութեան պահպանման մասին ակնարկիդ: Ասել ուզում էի, որ դեռեւս մնացածներից ոմանք կպահպանուեն գուցէ, նորոգուելով, բայց ցաւօք մերը չեն, այսինքն՝ չեն վերադարձւում: Գոնէ վերադարձնէին Պոլսոյ հայ պատրիարքութեան: Շնորհակալ եմ:

    Ավելացվել է 1 րոպե անց

    Շնորհակալ եմ հեգնանքիդ:
    Պանդուխտ, մի անգամից բոլոր հողերն էլ հետ չտա՞ն, իրենք էլ գաղթեն կազմակերպված Միջին Ասիա ու Ալթայ, որտեղից որ եկել են: ՀՀ տարածքում կես միլիոն թուրք էր ապրում, քանի թուրքական մզկիթ կա թեկուզ as a museum բացվա՞ծ; Իսկ Պոլսում գիտե՞ս քանի գործող հայկական եկեղեցի կա: Իսկ չգործող բայց as a museum գիտե՞ս քանի հատ կա; Ընկեր, Աստծուց կրա՞կ եք ուզում: Իսկ Հայաստանի տարածքում գիտե՞ս քանի հատ as museum չգործող եկեղեցի կա;

    Իսկ as a museum ամեն դեպքում չի նշանակում, քո ասած թուրքական պատմական ժառանգություն, այնպես որ էլի եմ ասում, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու կարիք չկա:

    Նախորդ գրառման մեջ էլ հեգնանք չկար: Վստահ տոնով սխալ տեղեկություններ հաղորդել պետք չի . «անատոլիայում հայեր շատ կան»: Շատ որքա՞ն: Տաս միլիո՞ն:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 26.09.2008, 23:16:

  7. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Ինչ ասեմ, որ չասելուց լաւ լինի..

  8. #23
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Ես մի բանի վրա եմ զարմանում: Ինչպե՞ս են Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելուն դեմ խոսացողները պատկերացնում հայկական մշակությաին ժառանգության պահպանման պրոցեսը: Սենց հոդվածներո՞վ: Քանի՞ կոպեկի արժեք ունի այս հոդվածը: Թուրքերը կարդալու են ու հանկարծ լուսավորվելու ու բարիանալու՞ են:

    Որևէ երկրի հետ հարաբերությունների նորմալացումը ենթադրում է նաև համագործակվությոնւ մշակութային ոլորտում: Մի հիսուն տարի էլ նման հարաբերություններ Թուրքյի հետ, ու Հայկակն մշակութային ժառանգությունից կմնան միայան ոչին չասող նման հոդվածները:
    Տրիբուն
    Տվյալ պահին ինձ պատմամշակութային արժեքները ավելի քիչ են հետաքրքրում քան իմ անձնական , իմ ընտանիքի, իմ շրջապատի ու ժողովրդի ներկայիս ֆիզիկական անվտանգությունը:
    Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի 50 տարի եկեղեցիների հետո եթե 50 տարի հետո իմ ազգը չպետք է գոյություն ունենա:
    Եթե մենք կործանվելու ենք թող եկեղեցիներ էլ չմնան....
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ տարածքում կես միլիոն թուրք էր ապրում
    Թվերը կարեւոր չեն, բայց կէս միլիոն չէին, 2 հարիւր հազարից քիչ աւելի:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Պոլսում գիտե՞ս քանի գործող հայկական եկեղեցի կա:
    Պոլսում միշտ էլ հայ լինելն արտօնուած է եղել: Բացառուած են գաւառացիներն եւ մտաւորականները:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ as a museum ամեն դեպքում չի նշանակում, քո ասած թուրքական պատմական ժառանգություն, այնպես որ էլի եմ ասում, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու կարիք չկա:
    Դու երեւի չես դիտում ու կարդում թուրքերին: Նրանք արդի Թուրքիոյ եւ արդի թուրքերինն են համարում, -քանի իրենց երկրում են գտնւում,- հին հունական հնավայրերից մինչեւ այն որ ասացինք:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 27.09.2008, 21:36: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախորդ գրառման մեջ էլ հեգնանք չկար:
    Ուզում էի հիշեցնել, ըստ էութեան, ապացուցման կարիք չունեցող ընդունուած մի ճշմարտութիւն, որը թուրքական ֆաշիզմն է:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահ տոնով սխալ տեղեկություններ հաղորդել պետք չի . «անատոլիայում հայեր շատ կան»: Շատ որքա՞ն: Տաս միլիո՞ն:
    Չասածս թվերի համար. «սխալ տեղեկութիւն» պիտակը չես կարող կպցնել:

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, մի անգամից բոլոր հողերն էլ հետ չտա՞ն, իրենք էլ գաղթեն կազմակերպված Միջին Ասիա ու Ալթայ, որտեղից որ եկել են:
    Դենց բան չասացի ընկեր: Մի քիչ հարգանք եմ սպասում թուրքերից, քանի հարաբերութիւններ են սկսվում: Շա՞տ է???
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 27.09.2008, 21:42: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #26
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մի քիչ հարգանք եմ սպասում թուրքերից, քանի հարաբերութիւններ են սկսվում: Շա՞տ է???
    Ահավոր շատ է: 1000 տարի է հարգանք ենք խնդրում, մուրում, աղաչում, լացում ենք մինչև հիմա ապրելու իրավունք չեն տալիս: Ու լավ են անում:
    Թուրքերը մեր վերջին փորձությունն են: Կամ կդիմանանք ու կհասկանանք մի պարզ ճշմարտություն որի գիտակցում վաղուց կորսվել է... կամ էլ կսկենք վարի կգնանք:

    Իսկ պարզ Ճշմարտություն այն է որ մարդը ստեղծված է Աստծո նմանությամբ: Իսկ դա նշանակում է որ մարդը ունի աստվածային արարիչ հատկություն: Ինքն է կերտում այն Աշխարհը որում ապրում է: Ուզում է սարքում է Երկիր դրախտավայր, չի ուզում ընկնում է ինչ որ մոլության ազդեցության տակ ու չի կարողանում ազատվել սկսում է ավիրել:

    Թե չե մեկ մեկ կարդում ես մարդկանց, ողբում են... վայ մե, քիչ ենք .. 2,5 միլլիոն ենք, ինչ կարանք անենք, կարծելով թե իրենք ինչ որ անտիլոպաների հոտ են որ պետք է ամբողջ հոտով հավաքվեն ու հասնեն բորենիներին լխճեն:

    Էդ նույն ձևի էլ ներքաղաքական հարցեր են «լուծում» : Կրիտիկական մասսա հավաքենք , համաժողովրդական պսիխոզ սկսենք ու բորենիները կվախենան..
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Համաձայն եմ:

  13. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն
    Տվյալ պահին ինձ պատմամշակութային արժեքները ավելի քիչ են հետաքրքրում քան իմ անձնական , իմ ընտանիքի, իմ շրջապատի ու ժողովրդի ներկայիս ֆիզիկական անվտանգությունը:
    Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի 50 տարի եկեղեցիների հետո եթե 50 տարի հետո իմ ազգը չպետք է գոյություն ունենա:
    Եթե մենք կործանվելու ենք թող եկեղեցիներ էլ չմնան....
    Իսկ ու՞մ ա պտեք էտ ազգը առանց մշակույթի ու պատմության:

    Մարդուկ, ինչ-որ տեղ շատերին է իր ու իր ընտանիքի անվտանգությունն ավելի հետաքրքրում, քան այն, թե ում է պատկանում, կամ քանի տարի կանգուն կմնա Ախթամարը: Բայց եթե դա է մեր գլոբ հիմնախնդիրը, ուրեմն կեցցեն բոլոր նրանք ովքեր արդեն քոչել են Հայաստանից տաք երկրներ: Մենք էլ քոչենք ու պրծնենք, հետո անվտանգ հեռավորությունից, մեր հայրենակիցների նման կերգենք Ստամբուլն արյան ծովի մեջ խեդելու ու քելե Լաոյի մասին: Եթե խոսում ենք էս անտեր տարածաշրջանում հայի տեսակի պահպանման մասին, այնպիսին ինչպիսին կա հիմա, ու առանց քո առաջարկած մուսուլման դառնալու, ուրեմն պիտի կարողանանք վայրենի հարևանների հետ նորմալ հարաբերություններ ստեղծել, հենց մեր անվտանգության համար: Ոչ ոք Թուրքիայից բան չի մուրում հիմա: Վերջին հաշվով էլի առանց Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու էլ կարելի է չերեզ Վրաստան ներմուծված թուրքական լափն ուտել ու լաթերը հագնել, ու ապրել-ապրել-ապրել` ամեն տարի ապրիլի 24-ին հուշարձանի մոտ կոլեկտիվ լաց ու կոծի ավանդույթը սերունդներին փոխանցելով: Իմ (մեր) ասածը մի բանա. էտ եթիմ երկիրը մեծա, շատ են ու ուժեղ: Հիմա չնորմալացնենք հարաբերությունները հետները, վաղը զոռով նորմալացնելու են ու մեր համար ամենավատ պայմաններով: Այնպես ինչպես շուտով զաստավիտով նորմալացնելու են Ադրբեջանի հետ հարաբերությունները, ու զաստավիտ են անելու որ սաղ հետ տանք, այն դեպքում, երբ 98-ին երկու բան հետ տալով նավթամուղ ու երկաթուղի էինք անցկացնելու Հայաստանով; Հիմա համ հետ կտանք, համ էլ ՃՌԹ կանցնի Հայաստանով: Այ տենց էլ վաղը Թուրքիայի հետ են անելու, եթե ժամանակին խելքներս գլուխներս չհավաքենք: Կարս-Ախլքալաքն էլ կկառուցեն, ու մենք էս տարածաշրջանի համար կդառնանք չարորակ ուռուցք, որից արագ պետք է ազատվել: Ու կազատվեն, ու մի վարկյան էլ աչքները չեն թարթի: Ու էտ ազատվելու պրոցեսում իր որոշիչ ներդրումը կունենա մեր ստրատեգիական բարեկամ Ռուսաստանը:

    Ընկեր, ես մի բան չեմ հասկանում, ի՞նչ ա քո ասածը: Լավ-լավ մտքեր ես ասում, բայց ոչ մի կոնկրետ բան դեռ քեզանից չեմ լսել: Թուրքայի հետ հարաբերություններին դեմ, Լևոնին դեմ ես, Սերժին դեմ ես, սաղին դեմ ես; Ինչի՞ն ես կողմ ընկեր, մի երկու բառով ասա էլի; Մենակ կոնկրետ, ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ անենք:

    Մի հատ էլ հարց բոլոր նրանց, ովքե վախենում տենց Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալուց: Ամոթ չլինի ասելը, հազար տարի էտ համբալների լծի տակ ենք եղել, դադարե՞լ ենք հայ լինելուց; Չենք դադարել: Հիմա անկախ պետություն ենք, ու ով ասեց, որ հանկարծ հիմա, եթե Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալանան պիտի թուրերը մեզ ուտեն, ձուլեն, վերացնեն: Ձուլվող էինք, մինչև հիմա ձուլված կլինեինք:

  14. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թուրքական ֆաշիզմը

    Օսմանեան տիրապետութեան շրջանին, վերջին 500 տարիներին, ծաղկել են Պոլսում եւ շրջակայքում: Այսօր էլ կարելի է հիանալ նրանց մշակութային տնտեսական յաջողութիւններով:
    Բայց շատ եմ զարմանում, երբ արեւմտահայ է ասւում, հասկացւում է միայն պոլսահայ գաղութ: Անտեսւում է մի ամբողջ ժողովուրդ, որն ի վերջոյ ոչնչացուեց: Ո՞վքեր են մեղաւորները, ի՞նչու պատահեց: Առանձին եւ երկարապատում թեմաներ են, բայց այն որ պատահեց, ու Թուրքիայում, թուրքերի ծրագրով ու մասնակութեամբ. վիճելի չէ:
    Հայաստանում՝ պատմական կամ Արեւմտեան, այս է եղել վիճակը, այնտեղ դադարել են հայ լինելուց, ինչի պատճառով հեշտացել է Հայկական Ցեղասպանութեան իրագործումը հայերի բնօրրանում: Մինչեւ այդ տարեթիւը, անընդհատ հալածանքով, հայերի թուական համեմատութիւնը միւս ժողովուրդների համեմատ կէսի էր իջեցուել: Սրա մէջ պիտի որոնել ոչ միայն թուրքիայի, այլեւ հայերի բարեկա՜մ ու սրտցաւ թուացող եւրոպացիների մեղքը: Բայց այն որ, հայերը, իրենց բնօրրանում դադարել են հայ լինելուց, սպանուելով, գաղթելով (ի վերջոյ ուծանալու համար), վիճելի չէ:
    Ինչ վերաբերում է թուրքերի հետ բնականոն հարաբերութեան: Կողմ եմ, հաւասարէ հաւասար պատւով խաղաղութեան: Կարելի անջատ թեմա բանալ. «Ի՞նչ է պահանջում Թուրքիան Հայաստանից» եւ «Ի՞նչ է ակնկալում Հայաստանը թուրքիայից»:
    Չմոռանանք, որ գրեթէ այժմ էլ պարտադիր բարեկամանում ենք, ու ոնց որ ուրիշների պայմաններով: Փայլուն յեղափոխական, տարածաշրջանում ժողովրդավարութեան ու ազատութեան ռահվիրայ. Միքայէլ Սահակաշվիլու թեժացրած Վրասատան-Ռուսաստան առճակատումը, հաւանաբար, մղեց Հայաստանի իշխանութեանը, արագացնելու քայլերը այս ուղղութեամբ:
    Տրիբուն ջան, շատ հարցերում քեզ համակարծիք եմ, այնպէս որ մեր վէճը անձնական չէ:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1221
    Վերջինը: 02.03.2018, 12:58
  2. Ռուս-թուրքական հարաբերություններ
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.12.2016, 02:46
  3. Թուրքական ռոք ու մետալ երաժշտություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 14
    Վերջինը: 19.12.2009, 03:00
  4. Գնո՞ւմ եք թուրքական ապրանք:
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 56
    Վերջինը: 01.08.2008, 13:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •