Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Այսօր այնքան գրականություն կա նրա մասին, որ մտքերի ուժի շնորհիվ կարելի է միանգամայն դրականորեն փոխել կյանքը, դառնալ հաջողակ, գրավել մարդկանց սիրտը, լինել առողջ: Հատկապես վերջին ցնցող գիրքը Ռոնդա Բիրնեի «Գաղտնիքը» գիրքն է, որ դարձել է համաշխարհային բեստսելեր. այն մասին է, թե ինչպես դրական ու «ճիշտ» մտքերի շնորհիվ կարելի է հասնել ցանկացած նպատակի, և նկարագրված են այդ մտքերի ուժը կիրառելու արվեստի հնարքները:

Հավատո՞ւմ եք, որ մտքերն ունեն այդպիսի հզոր ուժ ու եթե իմանալ, թե ինչպես կիրառել այդ ուժը, կարելի է «իրական հրաշքներ» գործել:
«Ցանկացած նպատակի հասնելը» շատ ուժեղ է ասված, իմ կարծիքով, անհնար է։ Միգուցե, կարելի է «դրական մտքերի» միջոցով սեփական կյանքում փոփոխություններ մտցնել (աուտոտրե՞նինգ ), բայց ուրիշների կամքը փոխել սեփական մտքերի միջոցով՝ չեմ կարծում։
Թեման մի–փոքր վերացական է երևում, օրինակներ կբերե՞ք ձեր նշած գրքից (նրա մասին, թե ինչպես է կարելի «կիրառել մտքերի ուժը»)։