Երեկ գնացել էի Մեա Կուլպա ներկայացմանը:
Հասավ այն պահը ներկայացման մեջ, երբ գերմանացի Հիտլերը պիտի ասի "ետ ինչ եք անում ԱՐԱ՝"… դե բոլորը էտ կադրը հաստատ տեսած կլինեն ……
Մի խոսքով, Հրանտ Թոխատյանը պատրաստվեց էտ պահին, խորը շունչ քաշեց ու,-«ետ ինչ եք անում……» ու մի թեթև պաուզա տվեց որ արա-ն ասի ու մեկ էլ մեկը դահլիճից բարձր՝ «ԱՐԱ»![]()
էս թոխատյանն էլ իրան չկորցրեց ու ավելացրես «աԲրես»
դահլիճը պայթեց էտ իմպրովիզից ու մի 2 րոպեի չափով ուշքի չեր գալիս
ախր շատ տպավորիչ էր ու վարկենական կատարվեց դա![]()
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պատմությունը լսել եմ մորիցս մի քանի տարի առաջ։
Մայրս կանգառում կանգնած է եղել՝ փոխադրամիջոցի սպասելիս։ «Մի կին գրավեց ուշադրությունս։ Կանգնած էր կանգառից քիչ դուրս, մի ծառի մոտ։ Միջին հասակի, ճերմակող մազերով, կոկիկ, կիսամաշված մուգ գույնի հագուստով։ Երևում էր, որ ունևոր է եղել, նախկին խնամքի հետքերը դեռ երևում էին։ Իրեն թվում էր, թե ոչ ոք իրեն չի նկատում։ Մեկ–մեկ շուրջն էր նայում մեհերոտ հայացքով։ Ծառը փակում էր նրան շատերի հայացքից, բայց իմ կանգնած տեղից երևում էր։ Ինչ–որ բանի վրա էր մտածում, ինչ–որ բան էր ուզում անել, բայց տատանվում էր։ Երբեմն քայլ էր անում՝ ծառի ետևից դեպի կանգառում կանգնած մարդիկ, բայց նորից ոտքը ետ էր դնում, քաշվում ծառի ետևը։ Այդպես անցավ մի քանի րոպե։ Մարդիկ արագ–արագ անցնում էին նրա կողքով՝ յուրաքանչյուրն իր գործով զբաղված։ Կինը դեսուդեն էր նայում, տատանվում էր, դեմքը գունատ էր, մտազբաղ։ Հոգոց քաշեց։ Ինչ–որ բան շշնջաց։ Ոտքն առաջ գցեց, դուրս եկավ ծառի հետևից, մի երկու քայլ արեց դեպի կանգառը։ Փակեց աչքերը, խոնարհեց գլուխը և արմունկը կողին սեղմած ձեռքը մի փոքր առաջ մեկնեց՝ ափով դեպի վերև։ Հազիվ թե մեկը նկատեց դա։ Չէր համարձակվում աչքերը բացել, խորը շնչում էր։ Ձեռքը դողում էր։ Փորձեց այն ավելի երկարել՝ չկարողացավ։ Դեմքին տագնապ և զղջում էր կարդացվում, այտերը կարմրել էին։ Կուչ եկած նայեց շուրջը, ձեռքն արագ իրեն քաշեց, կախեց գլուխը և արագ քայլերով հեռացավ կանգառից»։
Ars83![]()
Մի կարճ պատմություն էլ ես պատմեմ....
Մի անգամ նստել էի տրանսպորտ :Քանի որ նստատեղ կար միայն հետևի նստարաններում, նստեցի: Կողքս մի հատ կին էր նստած :Էլի կյանքից հոգնած, ճերմակած մազերով : Մի քիչ անցավ մեկ էլ կինը.
-Շըըըը՜, սու՛ս մնա , հանգիստ նստի հեսա իջնում ենք :
Նայում եմ շուրջս, ոնց որ իր կողքին բացի ինձանից մարդ չկա, ինքն էլ պատուհանի կողքն է նստած ու այդ կողմը նայելով էր ասում այդ ամենը:
Ասում եմ.
-Իմ հետ ե՞ք :
-Ո՛չ աղջիկ ջան :
Մի քիչ անցավ էլի
-Սուս մնա , թե չե մարդիկ քեզ կտենան,....պաուզա... հա գիտեմ մենակ ես եմ կարողանում քեզ տեսնել, բայց եթե աղմկես ինձ գժի տեղ կդնեն :
Պատկերացրեք իմ վիճակը :
Լավա հաջորդ կանգառում իջավ, թե չէ արդեն կապտել էի![]()
Чеширский КотЭ
Էդ տիպի մեկին էլ ես գիտեմ, բայց նրա տեսածը ես էլ էի տեսնում
էլի տրանսպորտում էր, անցնում էինք Ազգային Ժողովի շենքի դիմացով, մեկ էլ սա միացավ. "Այ սրանք էս գիշեր սատկեն, սատկեն, սատկեն, այ նախագահն էս գիշեր սատկի, սատկի, սատկի, այ վարչապետն..." ու հերթով բոլորին: Շշմած նայեցի, նայեցի, մեկ էլ սա զգաց, որ իրեն եմ նայում ու թափով շուռ եկավ, նայեց դեմքիս: Խառնվեցի իրար... Բա որ հիմա էլ ի՞նձ ասի՝ այ դու էս գիշեր սատկես, սատկես, սատկես.... Բայց շուտով անցավ վախս, դե դա հաստատ ամեն օր անիծում էր էդ մասով անցնելիս, բայց դեռ ոչ մեկ, իր նշածներից, չէր "սատկել": Ու ես էլ, փաստորեն, մինչ օրս, սատկածի նշաններ ցույց չեմ տալիս:![]()
Srtik (17.02.2009)
Ի՞նչ ասեմ, երբեմն որոշ դրվագներ մխրճվում են հիշողությանս մեջ ու դուրս չեն գալիս։ Երևի հենց իրենց տխուր լինելու պատճառով։
Մի դրվագ էլ պատմեմ։
Աշխատանքից տուն էի գալիս։ Ինչ–որ ընտրությունների նախօրեին էր (չեմ հիշումէ ում էինք ընտրում)։ Արդեն երեկո էր ու անցորդները շտապում էին իրենց տները։ Մի խանութի մոտենալիս տեսա դիմացից եկող մի երեխայի, հազիվ 4-5 տարեկան լիներ։ Ձեռքին ինչ–որ թղթեր էին։ Ուրախ ժպտալով, գեղեցիկ աչուկներով նայում էր շուրջը։ Դիմացից մի երիտասարդ տղամարդ էր գալիս։ Երեխան բերանը բաց, ուրախ–ուրախ վերցրեց մի գրքույկ իր կապոցից և թաթիկը մեկնեց տղամարդուն։ Սա վերցրեց, զննեց մի քանի վայրկյան, հետո դեմքը ծռեց, թափով պատռեց բրոշյուրը, շպրտեց երեխայի ոտքերի առաջ և, ձեռքի անհամբեր շարժումով նրան իր ճանապարհից հեռացնելով, արագ շարժվեց առաջ։ Հիշում եմ միայն այդ երեխայի զարմացած հայացքը, որը մեկ ընկնում էր իր ձեռքի թղթերին, մեկ՝ պատռած բրոշյուրին։ Շիվար կանգնեց մի առ ժամանակ, չհասկանալով, թե ի՞նչ մեղք է գործել, ապա շուռ եկավ և քայլեց դեպի խանութը։ Խանութի դռանը կանգնած էր մի բրդոտ տղամարդ՝ սիգարետը բերանում։ Երեխային աչքով նշան արեց, որ չմտնի խանութ, այլ շարունակի իր գործը...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ